5 բալ ուժգնությամբ երկրաշարժ Կարս քաղաքից 22 կմ հարավ-արևելք. այն զգացվել է Շիրակի մարզում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![5 բալ ուժգնությամբ երկրաշարժ Կարս քաղաքից 22 կմ հարավ-արևելք. այն զգացվել է Շիրակի մարզում](/timthumb.php?src=disc/28-02-24/edb0b4bb7c0c0e3d5612744161b87d2f.jpg&w=780)
Փետրվարի 28-ին` տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.51⁰ և արևելյան երկայնության 43.33⁰ աշխարհագրական կոորդինատներով, Թուրքիա՝ Կարս քաղաքից 22 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայութունից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Անիպեմզա և Ջրափի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։