Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավաբանությունն իր տեղը զիջել է քաղաքական հաշվեհարդարին, ուստի հրաժարվում եմ ցուցմունք տալուց․ Նարեկ Մալյան

ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչպես տեղյակ եք, ինձ՝ որպես այս իշխանություններին անհարմարություններ պատճառած ընդդիմադիր գործչի, շուրջ կես տարի ապօրինի կալանավորել են և «դատում են» քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով:

Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։

«Ինձ մեղադրում են, որ ես, իբր, ատելություն եմ քարոզել բոլորի կողմից սիրելի իշխանության նկատմամբ: Ինձ կալանավորելու պաշտոնական հիմքն այն է, որ ազատության մեջ լինելով, կշարունակեմ քննադատել իշխանություններին:

Նախևառաջ, ցանկանում եմ հրապարակային պարզաբանել, թե ինչ է իրենից ներկայացնում 329-րդ հոդվածը, որը դարձել է այս իշխանության համար ընդդիմախոսներին, այլախոհներին լռեցնելու գործիք:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ԵԽԽՎ 2012 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1900 (2012) բանաձևը, ըստ որի հստակ և միանշանակ տրվում է քաղաքական բանտարկյալի սահմանումը: Բանաձևում սևով սպիտակի վրա գրված է՝

ԵԽԽՎ-ն վերահաստատում է իր աջակցությունը հետևյալ չափորոշիչներին.

ազատությունից զրկված անձը պետք է համարվի քաղբանտարկյալ, եթե անձի ազատազրկումը խտրական է՝ համեմատած այլ անձանց հետ՝ պայմանավորված նրա քաղաքական հայացքներով (4-րդ կետ): Այս բանաձևին, ի թիվս այլ երկրների, միացել և կողմ է քվեարկել Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Մալյանը ընդգծելով, որ իրավական համակարգը ընդդիմադիր պարագայում բոլորովին այլ մոտեցում է ցուցաբերում,  քան իշխանական գործիչների։

«Կալանավորվածների և չկալանավորվածների միակ տարբերությունն իրենց քաղաքական հայացքներն են:

Յուրայիններին ամենաթողություն, իսկ ընդդիմադիրներին՝ բանտ. սա այս իշխանության կարգախոսն է։

Քանի որ այս դահլիճում իրավաբանությունը տեղ չունի, այսուհետև «դատավարության» հետագա ընթացքում իմ վարքը, հայտարարությունները կլինեն բացառապես քաղաքական տիրույթում»,-նշեց Մալյանը՝ հայտարարելով, որ հրաժարվում է իրեն առաջադրած մեղադրանքի շրջանակներում ցուցմունք տալուց։

ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ»Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ»Առանց սեթևեթանքի և աներկբա ուզում եմ ասել՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)ԵՄ-ը չի նախատեսում ցամաքով հարվածներ հասցնել Կարմիր ծովում գործողության ընթացքում. EuractivԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա դատարանում՝ 10 մլն դոլար արժողությամբ զարդերի գողության գործովԻ՞նչ պետք է շնչենք, դրա համար էլ այսքան քաղցկեղ կա. երևանցիները՝ հատվող հաստաբուն ծառերի մասին (տեսանյութ)Հայտնի է՝ Հարրի Փոթերի մասին սերիալում ով կարող է մարմնավորել Հագրիթին Մոտ 3 կգ մեթամֆետամին, 1 կգ-ից ավելի մարիխունա և այլն․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը (տեսանյութ)25 տարի առաջ այս օրը Ռուսաստանն առաջին անգամ նախագահ է ընտրել Պուտինին ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը տանն ատրճանակ է գտել ու սպանել 1-ամյա քրոջը Թրամփի սպառնալիքների ֆոնին՝ Իրանի ԻՀՊԿ-ն ներկայացրել է նոր հրթիռային «քաղաք»Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ Արգենտինան 4։1 հաշվով հաղթել է Բրազիլիային և ժամանակից շուտ ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճել Աչաջուր-Մակարավանք ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու Ծանոթ ու միաժամանակ անհայտ … BMW ընկերություն Շիրակում կասեցվել է կաթնամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը Անի Երանյանի ֆոտոշարքը՝ Նյու Յորքից (լուսանկարներ) Խուզարկել են քաղաքապետի բնակարանըԱրարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան Ռազմական թղթակցի մաhը որակավորվել է որպես աhաբեկչությունԳեներալ-մայոր Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Երբվանի՞ց են վարորդները կարող փոխել ձմեռային անվադողերը Թուրքիայի նախագահը սպառնացել է ընդդիմությանը Անձրևը դեռ չի դադարի Ադրբեջանը խախտում է հրադադարը, իսկ ՀՀ ՊՆ-ն արդարացնում է հակառակորդին ԱՄՆ-ն ակտիվանո՞ւմ է Կովկասում, թե՞ ձեռքերը լվանում Հայաստանից ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Ֆրանս-գերմանական ալիքը ներողություն խնդրեց, իսկ ՀՀ իշխանությունը՝ ոչՊեսկովն անդրադարձել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Մետրոյի թունելի կառուցման հետևանքով ճանապարհը փլուզվել է, 1 մարդ անցել է գետնի տակ ու մաhացել Այսօր Միջինք է. մեծ պահքը կիսվեց Բուժքույրն ամուսնու ներկայությամբ ներարկել է կնոջը, մոտ 1 րոպե անց նա մաhացել էՄարտի 28-ին նշված հասցեներում գազ չի լինելուԱմերիկյան դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանը փակելու քայլերը Օտարերկրացուց 100 դոլարանոց է վերցրել․ ներկայացել է որպես ոստիկան (տեսանյութ) Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ԵԱ-ում կիսում են 4-5-րդ տեղերը «Հայաստանը սկսում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը. Փաշինյանի պոպուլիզմը կհանգեցնի ողբերգական հետևանքների» «Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան» Ռուսական Առաջին ալիքի ռազմական թղթակիցն է մաhացել, օպերատորը՝ վիրավnրվել ՀՀ–ում կենսաթոշակների բարձրացման մասին «Հայաստան» խմբակցության նախագիծը մերժվեց ԱԺ-ն ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը Խոշոր հրդեհ՝ Հայաստանում․ տուն է այրվել Ֆրանսիական Art France հեռուստաալիքը հրապարակել է առանց Հայաստանի տարածաշրջանի քարտեզՄահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում ԱՄՆ պետքարտուղարն աջակցություն է խնդրել Թուրքիայից Wildberries-ում փոփոխությունները ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-իցՀիմնադրվել է Վենետիկի հայոց Մխիթարյան միաբանությունը․ պատմության այս օրը (26 մարտ)Անդադար կրակոցներ, բնակիչները սարսափած են․ ինչ վիճակ է Սյունիքում
Ամենադիտված