Առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշից վաճառվել է 7-ը, արժեքը՝ 156 միլիոն 200 հազար դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշից վաճառվել է 7-ը, արժեքը՝ 156 միլիոն 200 հազար դրամ](/timthumb.php?src=disc/28-02-24/d4e5fae22ee60ac86636a5f973b3c797.jpg&w=780)
Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը սկսվել է 23.02.2024 թվականին ժամը 12։00-ին և ավարտվել 28.02.2024 թվականին ժամը 12։52-ին։
Այս մասին ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։
Լոտի օգտագործման իրավունքի ձեռք բերման արժեքը նշված 7 համարանիշերով կազմել է 156.200.000 դրամ։