Լավրովը կմեկնի Անթալիա. կքննարկվի իրավիճակը Հրվ. Կովկասում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Լավրովը կմեկնի Անթալիա. կքննարկվի իրավիճակը Հրվ. Կովկասում](/timthumb.php?src=disc/28-02-24/bef59545bb4b71a001629910e46e85e4.jpg&w=780)
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ին կայցելի Թուրքիա։ Այս մասին, ինչպես գրում է russian.rt.com-ը, հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Լավրովը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, նախատեսվում են բանակցություններ նաև Թուրքիայի արտգործնախարարի հետ։
Նախատեսվում է, որ նախարարները կքննարկեն առևտրի, էներգետիկայի, բանկային և զբոսաշրջության ոլորտներին առնչվող հարցեր, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում, Ուկրաինայում, պաղեստինա-իսրայելական հարցերը, սիրիական և լիբիական կարգավորումները։