Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել. ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել. ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլում](/timthumb.php?src=disc/27-02-24/b299f311f07991ecf3a566302e292dfd.jpg&w=780)
Թուրքիայի արևմուտքում՝ Չանաքքալե նահանգում, 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Տարերային աղետների կառավարման ազգային վարչությունը (AFAD):
4,6 մագնիտուդով ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16.09-ի սահմաններում, օջախը գտնվել է Բեյփինար գյուղի մոտ՝ մոտ 7 կիլոմետր խորության վրա։
Իր հերթին Քանդիլլի աստղադիտարանի սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը գնահատել են 4,5 մագնիտուդ:
Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Թեքիրդաղ և Ստամբուլ նահանգներում։
Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։