ՀՀ ԱԺ պատգամավորներից 2-ը կհետևեն ՌԴ նախագահական ընտրություններին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![ՀՀ ԱԺ պատգամավորներից 2-ը կհետևեն ՌԴ նախագահական ընտրություններին](/timthumb.php?src=disc/27-02-24/27470844886cd2b5112a34603ceccd63.jpg&w=780)
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Ղալումյանը («Քաղաքացիական պայմանագիր») և Արմեն Գևորգյանը («Հայաստան» խմբակցություն) Մոսկվա կգործուղվեն Ռուսաստանի նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
Այս մասին համապատասխան կանոնադրությունը ստորագրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների հիմնական քվեարկությունը տեղի կունենա մարտի 15-17-ը։