Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԳ նախարարները հանդիպելու են և անիմաստ ժամեր վատնեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները փետրվարի 28-ին և 29-ին հանդիպումներ են ունենալու Բեռլինում, Մյունխենյան եռակողմ հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն։ Հանդիպման մասին տեղեկությունը հայտնել էր Ադրբեջանի արտգործնախարարը՝ միևնույն ժամանակ քննադատությունների տարափ տեղալով հայկական կողմի վրա։ Հայաստանի ԱԳՆ-ից էլ հաստատել էին հանդիպման օրը, նշել, որ հանդիպումը կայանալու է փետրվարի 28-ին և 29-ին։

Օրեր առաջ Մյունխենում Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ հանդիպման ժամանակ էր պայմանավորվածությունը ձեռք բերվել։ Հանդիպումից ընդամենը 2 օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնալիքների հերթական խմբաքանակն է արտանետել՝ հայտարարելով, թե Հայաստանի հետ խաղաղություն չի լինի, եթե Ադրբեջանի բոլոր պահանջները չկատարվեն։

Փաստացի, արտգործնախարարների հանդիպումից առաջ Ալիևն արդեն իր համար ալիբի է ստեղծում այդ հանդիպման արդյունքներից հրաժարվելու, ինչպես նաև հայկական կողմին մեղադրանքներ հասցեագրելու համար։ Փաշինյանը, որ ինքն է հաստատում, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, որևէ կերպ չի արձագանքել անձամբ, կամ այլ պաշտոնյաների միջոցով Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալիքներին, իսկ Բաքուն ստեղծված իրավիճակում շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը, ընդ որում ուշագրավ կերպով Ադրբեջանին ձայնակցում են նաև թուրքական պաշտոնական շրջանակները, այդ թվում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Քուրթուլմուշը, ով այս օրերին Բաքվում հանդիպումներ է ունենում։

Թուրք-ադրբեջանական տանդեմը հասկանում է, որ Փաշինյանի դիրքերը խախուտ են և փորձում է հնարավոր բոլոր զիջումները կորզել նրանից՝ ըստ էության հնարավորինս թուլացնելով նաև Հայաստանի Հանրապետությանը, և որքան շարունակվում է Փաշինյանի պաշտոնավարումը, այնքան Հայաստանը կորցնում է ոչ միայն տարածքային, այլ նաև ռեպուտացիոն առումով և արվող զիջումները լուրջ հետևանքներ են ունենում։ 

Անահիտ Գաբրիելյան

Ադրբեջանական գյուղ է մնացել ջրի տակ (տեսանյութ)Ոսկեպարում միասնական աղոթք հնչեց վթարի հետևանքով զոհված զինվորների հիշատակի համար Կարիճը 16-ամյա աղջկա է խայթել. մանրամասներ Խոշոր ավտովթար Հայաստանում․ կան վիրավորներ Գյուղատնտեսությունն անկում է ապրել ոչ թե 0,6 տոկոսով, այլ՝ շատ ավելի. Նաիրի ՍարգսյանԻնչպե՞ս հարվածել սեփական երկրի վարկանիշին. ԱԱԾ-ի ծառայողական քննությունըՄԻՊ-ը Տավուշում էՇտապ հավաք` Ոսկեպարում Լուիս Ալբերտոն կհեռանա Լացիոյից Ապրիլի 12-ի վթարի հետևանքով մահացած Դավիթ ՀակոբյանըԹրամփը դեմ է արտահայտվել Ուկրաինայի դրամաշնորհային ֆինանսավորմանը. դիտարկում են «նվերների» փոխարեն վարկեր տրամադրելՎարչախմբի ձախողումները կյանքեր են արժենումՀարձակում առևտրի կենտրոնում. հինգ անձ սպանվել էՕրենբուրգի հեղեղված շրջաններից ավելի քան 13 հազար մարդ է տարհանվելԵվս մեկ տան լույս մարեցՈւկրաինան սկսել է սեփական Backfire K1 անօդաչու թռչող սարքի զանգվածային արտադրությունըԻնչ իրավիճակ է Լարսի ճանապարհին Տավուշի թեմից պատասխանել են ՓաշինյանինԱրշակ Կարապետյանի առաջարկը սպառնում է խախտել գործող իշխանությունների անդորրըԻնչ վիճակում են ավտովթարից տուժած զինծառայողները (լուսանկարներ)Միրզոյանի չմեկնելը հերթական հակահայկական քայլի պատճառ է դարձել Երկրպագուն մտրակով ծեծել է ֆուտբոլիստին (տեսանյութ) Տնտեսագետը բացատրել է, թե ինչու հայկական դրամը դոլարի նկատմամբ չի փլուզվել Հայտնաբերվել է 36 կգ ոսկի ու մի քանի մլրդ դրամ գողություն կատարող կասկածյալներից մեկը․ ով է նա ՌՈ պետը հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ Դաղստանում ուղեևորներով ավտոբուս է այրվել Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը. «Փաստ»Հնդկաստանի Նոիդա քաղաքում կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը Հույս ունեմ՝ ԱԱԾ հաղորդագրությունը դրսի լսարանին էր ուղղված, եթե կարիքը կար, պետք էր կրակ բացել․ Տիգրան Աբրահամյան Բացառիկ լուսանկարներ վթարի վայրիցԱրտակարգ դեպք՝ Արմավիրում․ 2-ամյա երեխան մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոցԿրկնվում է այն, ինչ արդեն եղել է Ուկրաինայում. «Փաստ»Վրաստանի վարչապետին Բեռլինում քննադատել են «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի համար Փորձագետը բացատրել է, թե Հայաստանն ինչպես է երես թեքում Ռուսաստանի Դաշնությունից. «Մեծ եղբոր փոփոխություն» «Ապրելու ուժ տվեց Դավիթիս երազանքի իրականացումը՝ Դադիտան կառուցումը». Դավիթ Ուզունյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Եղնիկներում. «Փաստ»1991թ. Երևանի գլխավոր հրապարակից ապամոնտաժվել է Լենինի արձանը. պատմության այս օրը (13 ապրիլ)Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվեց Հերթական կեղծ հակադրումն ու արհեստական «օրակարգը». «Փաստ»Ի՞նչ իրավիճակ է սահմանին․ ՀՀ ՊՆՓաշինյանը կայցելի Նոյեմբերյան. այցը կազմակերպվում է խիստ գաղտնիԿրկին զինվորական «ԿԱՄԱԶ» Է վթարի ենթարկվել, կա 2 վիրավոր Ով ինչից է խոսում.... «Փաստ»Գերմանացիները թերահավատ են վերաբերվում ուկրաինացիների հաղթելու հնարավորությանը ՃՏՊ Զովունի գյուղում. կան վիրավորներ 20-ամյա Դավիթը մեկ տարի առաջ էր զորակոչվել, եղբայրը նույնպես զինծառայող է«Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կարգավիճակը բավարարում է ոչ միայն քաղաքական բանտարկյալի, այլև խղճի բանտարկյալի չափանիշներին». «Փաստ»Ով է վթարի հետևանքով զոհված Արեգ ՔերոբյանըԿառուցվելիք «Աստղային պուրակը» կանվանակոչվի «Նռան գույնը» ֆիլմի անունով. «Փաստ»ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի. հայտնի է օրակարգը․ «Հրապարակ» «Արցախը իրական Հայաստան էր և իրական Հայաստանի անվտանգության երաշխավորը». «Փաստ»
Ամենադիտված