ՆԱՏՕ-ի զորքերի մուտքը Ուկրաինա անխուսափելի կդարձնի հակամարտությունը դաշինքի հետ․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![ՆԱՏՕ-ի զորքերի մուտքը Ուկրաինա անխուսափելի կդարձնի հակամարտությունը դաշինքի հետ․ Պեսկով](/timthumb.php?src=disc/27-02-24/62cac1be9f8f458ae8c93e1768b46062.jpg&w=780)
Եթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զորքերը մուտք գործեն Ուկրաինա, ապա կարող ենք խոսել ոչ թե հակամարտության հնարավորության, այլ դրա անխուսափելիության մասին:
Մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրավիճակը նույնկերպ պետք է գնահատեն ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք այդ ամենը համապատասխանում է իրենց շահերին, իրենց քաղաքացիների շահերին», - հայտարարել է Պեսկովը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ չի բացառել ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում: