Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր Նորքի ղեկավարի նստավայրի շենքի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

2024թ․ փետրվարի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկում պարզելու Երևան քաղաքի Գայի պողոտա, 19-րդ շենք հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի ապակիներին, վարչական շենքի ավտոկայանատեղիում հետնամասը դեպի շենքը կայանված` ֆիզիկական անձի պատկանող «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակուն, ինչպես նաև հարակից «Հ․Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հետնամասում գտնվող առաջին հարկի ապակու վրա առերևույթ կրակոցներ արձակվելու հանգամանքները և հանցագործությունն առերևույթ կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային ծավալուն գործողությունների, այդ թվում՝ տարածքում առկա տեսանկարահանող սարքերի պարունակության ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը,, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2001 թվականին։

Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ վերջինս փետրվարի 19-ին, ժամը՝ 19։45-ի սահմաններում իր կողմից վարած «NISSAN SENTRA մակնիշի ավտոմեքենան կայանել է Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքի ետնամասում, որտեղ իջնելով ավտոմեքենայից, իր մեկ ուղևորի հետ ուղևորվել դեպի տարածքում գործող զինվորական պարագաների խանութ, որտեղ գնել է իր ձեռքին առկա ատրճանակին նմանվող առարկայի համար նախատեսված թվով 3 հատ գազի գլանակ։ Այնուհետև  վերադառնալով ավտոմեքենայի մոտ, մինչև այն նստելը, 23-ամյա երիտասարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը,  հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից և իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ,  իր մոտ պահվող, դեռևս չպարզված ատրճանակով կրակոցներ է արձակել Պ. Սաֆյան անցուղուց դեպի հարակից այգու տարածք, այնուհետև նստելով ավտոմեքենան, վարելու ընթացքում նշված ատրճանակով կրակոցներ է արձակել Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքի պատուհաններին, առաջ ընթանալու ընթացքում՝ նաև «Ա.Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ շենքի պատուհաններին, ինչպես նաև՝ ավտոկայանատեղիում կայանված «NISSAN TIDA» ավտոմեքենայի հողմապակուն։

2024թ․ փետրվարի 23-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Երևանի 23-ամյա բնակչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներին, և նույն օրը երեկոյան երիտասարդը ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին և նրան ներկայացվել է մեղադրանք:

Վերջինիս բնակության հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է թվով 15 փամփուշտ, իսկ նրա կողմից շահագրոծվող «Նիսսան» մանիշի ավտոմեքենայում կատարված խուզարկույամբ հայտնաբերվել և առգրավվել է զիպ փաթեթ, որի մեջ եղել է դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ՝ ընդհանուր շուրջ 1,5 գրամ քաշով, ինչպես նաև 1 փաթեթ, որի մեջ առկա է եղել 5 հատ կարմիր գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ՝ ընդհանուր 11.02 գրամ քաշով զանգվածով, որոնցով նշանակվել է փորձաքննություն։

Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է մասամբ և մեղադրյալի նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Երեք ժամը հազիվ բավականացրեց, որ կարողանան արձանագրություն կազմել. փաստաբանը՝ բերման ենթարկվելու մասին Հայաստան-Իրան միջպետական մայրուղին փակ է Վայքի հատվածում (լուսանկարներ) Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Մեքենա է շրջվել Ջերմուկ-Վայք ճանապարհին․ ի՞նչ է հայտնի Բայրամովը Միրզոյանին հերքում էր իր վարչապետի խոսքերով․ սա խայտառակություն է․ Սրբազանը՝ Միրզոյանին Ինչպե՞ս են դաժանաբար բերման ենթարկում խաղաղ ցուցարարներին Անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Մատդ չտնկես, ասե՞մ` մատդ ինչ անես. Ոստիկանը` ցուցարարին Ուշադրություն. տասնյակ հասցեներում ջրանջատումներ են Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահի գլխավորած պատվիրակությանը Վախը չափել են, բա ինչ են արել․ Սրբազան Բացատրե՛ք դասախոսներին, որ իրենց արածը ՔՕ-ով նախատեսված արարք է․ Վրթանեսյան Սահմանազատման ուղղությամբ կատարված աշխատանքները միանշանակ արժեքավոր քայլ են․ ԵԱՀԿ գործող նախագահ Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել, նա ոչ սթափ է եղել Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարումԲողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանությամբ քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվելԼիտվայում կանցկացվի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե ՀովհաննիսյանԵկել ենք Նկարիչների միություն, որ հարցնենք` Հայաստանն ունի՞ վարչապետ, թե՝ չէ. Բագրատ Սրբազան Ողբերգական դեպք՝ Երևանում. 6 հարկանի շենքի տանիքի վրայից երիտասարդն ընկել է մեքենայի վրա Ռեկտորը իրավունք չունի դռները փակի, էն մարդիկ, որ կսպառնան ուսանողին, կենթարկվեն պատժի․ Դանիելյան Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքի ամրագրումը կարող է վերջ տալ երկարամյա հակամարտnւթյանը ու կայուն խաղաղություն հաստատել․ Արարատ Միրզոյան ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակովԳազ չի լինի մի շարք հասցեներում Կրկին անկում տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ Մեծ Բրիտանիան ՌԴ նոր ՊՆ ղեկավարին անվանել է Պուտինի «խամաճիկը» «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձը տեղափոխվել է «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ նրան պետք է թմրանյութ փոխանցվերԲելգորոդում Ուկրաինայի հարվածների հետևանքով զոհվել է 19 մարդ Բերման ենթարկվածների թիվը րոպե առ րոպե ավելանում է Հայաստանի գրողների միությունը պատրաստվում է դիմավորել Բագրատ Սրբազանին Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը 151 անձ է բերման ենթարկվել ոստիկանությունԺամը 10.30-ի դրությամբ 134 անձ է տարվել ոստիկանություն Դու տականք ես. Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին 1950 թ. տեղի է ունեցել առաջին «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարը. պատմության այս օրը ( 13 մայիս) Աննախադեպ թիվ. քանի՞ քաղաքացի է բերման ենթարկվել առավոտվանից 11-ամյա դպրոցականը կվադրոցիկլով վթարի է ենթարկվել․ հիվանդանոցի ճանապարհին մահացել է (տեսանյութ) Ֆրանսիան կոչ է արել Երևանին ու Բաքվին շարունակել սահմանազատումը Զոհվածի մայրը մի քանի աղջիկների հետ Թումանյան փողոցը փակ է պահում Ինչպես են օգնություն ցուցաբերում ոստիկանների գործողությունների հետևանքով գիտակցությունը կորցրած լրագրողին Մետրոպոլիտենը կանցնի աշխատանքային նոր գրաֆիկի «Բլեք Սթար Բուրգեր»-ի դիմաց ընկերուհու հետ կապված հարցի շուրջ վեճը ավարտվել է դանակահարությամբ Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում՝ ուղիղ Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան ԱբրահամյանՄուշավան թաղամասի գերեզմանատան մոտակայքում այրվել է «Opel»-ը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ
Ամենադիտված