Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հայելի

ՖՈՏՈ

Ամենավաղ արհեստական ​​հայելիները պատրաստվել են փայլեցված սև հրաբխային ապակյա քարից՝ օբսիդիանից, որը կտրված էր լինում շրջանաձև: Նման հայելիների որոշ օրինակներ են հայտնաբերվել Անատոլիայում՝ ժամանակակից Թուրքիայում: Դրանց տարիքը թվագրվում է մ.թ.ա. 6000 թվականով: Հին եգիպտացիներն էլ հայելիներ պատրաստելու համար օգտագործում էին փայլեցված պղինձ, իսկ հետևի կողմը զարդանախշում էին։ Հին միջագետքցիները ևս պատրաստում էին փայլեցված մետաղական հայելիներ, իսկ փայլեցված քարից պատրաստված արտացոլող մակերեսները հայտնվել են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում դեռ մ.թ.ա. մոտ երկու հազար տարի առաջ: Այսինքն հայելու ի հայտ գալու գործընթացին մասնակցել է ողջ աշխարհը։
Ենթադրվում է, որ մետաղյա մեջքով ապակյա հայելիներ առաջին անգամ հայտնվել են Լիբանանի Սիդոնում մ.թ. առաջին դարում: Այդ դարում հռոմեցաիները ևս ստեղծել են ապակուց հայելի, բայց կապարի ենթաշերտով: Գոգավոր հայելիները հայտնվել են 1240 թվականին։ Ապակե գնդակներ էին փչում, որոնց մեջ լցնում էին հալած կապար, որը հավասար շերտով տարածվում էր ներքին մակերեսի վրա։ Այնուհետև գնդակը բաժանվում էր կտորների: Հետո՝ 16-րդ դարի սկզբին հայելագործները սովորեցին հարթ հայելիներ պատրաստել։ Ապակու տաք գլանը կտրվում էր երկայնքով, և գլորվում պղնձե սեղանի վրա՝ առաջացնելով ապակու թիթեղներ։ Միաժամանակ ամալգամներն են (այլ մետաղների հետ սնդիկի հեղուկ համաձուլվածքներ) սկսել օգտագործել ապակու վրա արտացոլող շերտ ստանալու համար։ Դրանից հետո ֆրանսիացիները սկսեցին հայելային ապակի արտադրել ոչ թե փչելու, այլ ձուլման մեթոդով։ Հալած ապակին լցնում էին հարթ մակերեսի վրա և գլանով գլորում։ Ֆրանսիական հայելիների արտադրության բացումից հետո հայելիների գները սկսեցին կտրուկ նվազել։ Դրան նպաստեցին նաև գերմանական և բոհեմյան ապակու գործարանները, որոնք ավելի ցածր գնով էին հայելիներ արտադրում: Առանձնատների պատերին, նկարների շրջանակների մեջ սկսեցին հայտնվել հայելիներ։ 18-րդ դարում փարիզցիների երկու երրորդն արդեն ուներ հայելի։ Բացի այդ, տիկնայք իրենց գոտիներին սկսեցին կրել փոքրիկ հայելիներ, որոնք ամրացված էին շղթաներով:
Հայելիների արտադրության մեջ հեղափոխություն առաջացրեց գերմանացի քիմիկոս Յուստուս ֆոն Լիբիգը, ով 1835 թվականին սկսեց որպես արտացոլող շերտ օգտագործել արծաթը: Այդ տեխնոլոգիան ներկայումս էլ գործնականում անփոփոխ դեռ օգտագործվում է հայելիների արտադրության մեջ։
Շատ դարեր շարունակ մարդիկ վախենում էին հայելիներից, որոնց համարվում էին դեպի մյուս աշխարհ տանող դարպաս։ Հունական դիցաբանության մեջ Պերսևսը սպանեց Գորգոն Մեդուզային օգտագործելով հայելու պես փայլուն վահան:
Միջնադարյան տեքստերում հայելին պատկեր է, այլ աշխարհի խորհրդանիշ։ Հայելին հավերժության խորհրդանիշն է, քանի որ այն պարունակում է այն ամենը, ինչ անցել է, այն ամենը, ինչ հիմա է, այն ամենը, ինչ գալիք է: Միջնադարում կնոջը կարող էին մեղադրել կախարդության մեջ, եթե նրա մոտ նման իր գտնեին։ Հետագայում հայելիները սկսեցին ակտիվորեն օգտագործվել գուշակության համար:
Այնուամենայնիվ հայելում իր արտացոլանքը տեսնելու հնարավորության հայտնվելուն պես մարդիկ սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց արտաքինին և վարքագծին: 
Ժամանակակից ինտերիերում հայելին ոչ միայն արտացոլող գործառույթներ ունի, այլ նաև օգտագործվում է տարածության և լույսի զգացողությունը բարձրացնելու համար: Ճիշտ տեղադրված հայելիները ընդլայնում են սենյակի սահմանները դարձնելով այն պայծառ ու հարմարավետ։ Հայելիները նաև լայնորեն օգտագործվում են օպտիկական գործիքներում՝ սպեկտրոֆոտոմետրեր, աստղադիտակներ և այլ օպտիկական գործիքներ:

Нет описания.
 
Կ. Խաչիկյան

Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ ու կանգառասրահներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. ԱվինյանՇՏԱՊ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Թե՛ ահաբեկչությունների, թե՛ խժդժությունների հեղինակը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է․ Մինասյան Պայթյnւն-հրդեհ՝ Երևանում Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթինԻսրայելը պաղեստինցիներին կոչ է արել տարհանվել Ռաֆահից ցամաքային գործողությունից առաջ (տեսանյութ) Հայտնի է, թե երբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա. նոր մանրամասներ Հայաստանը, հետևելով ԱՄՆ-ին և ԵՄ-ին, արգելում է TikTok-ը Ռուսաստանում հատուկ ռազմական գործողության ևս մեկ նպատակ են բարձրաձայնել Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` X-ի իր էջում գրառում է արել Կառավարող խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ գործում են 329-րդ հոդվածով նախատեսված հանցանք Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Իշխանությունը թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մադոննան անվճար համերգ է տվել Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում. դրան մասնակցել է 1,6 մլն մարդ (լուսանկարներ) Բագրատ Սրբազանի և շարժումը գլխավորած մյուս առաջնորդների առջև բարդ խնդիր է դրված․ Անանյան Խոսուն նկար երեկվա սրբազան երթից դեպի Երևան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Չափագրողներ են եկել Կիրանց Մի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինիՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկիցՍեբաստիայի փողոցում Toyota Camry-ում հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Toyota Corolla-ին որն էլ բախվել է «Honda»-ինԵրևանում քամու հետևանքով վնասվել են շենքերի թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն Աստղաձոր գյուղի մոտակա «Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշկեքյան արձանագրությունը. պատմության այս օրը ( 05 մայիս)Այսօրվա դրությամբ Սվերդլովսկում ձյան ծածկը կազմել է 31 սմ, Եկատերինբուրգում՝ 21 սմՈւելսի արքայադուստրը սարսափելի շրջան է ապրում, նա անցնում է դժոխքի միջով ՃՏՊ Արագածոտնում․ 3 հոգի հոսպիտալացվել է, այդ թվում երեխա«Ալ Ջազիրա»-ն կզրկվի եթերիցՌուսաստանը գտել է ամերիկյան ATACMS-ի «հակաթույնը»Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվիԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետԱդրբեջանական էջերը երջանկացել են կախված Էրիվան պաստառից (լուսանկար) Երևանում ուժգին կարկուտ է տեղացել Բացառիկ մանրամասներ․ ո՞վ է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9-ամյա տղանԻսրայելյանների ընտանիքում 6 երեխա որբացավԻնչպես են Ադրբեջանցիները թալանում օկուպացված Ստեփանակերտի տները Մարդը «դաբրո» ունի. մեքենայով Գյումրիի քաղաքապետարան «այցելած» տղամարդը ազատության մեջ էԶելենսկին Աստծուն անվանել է Ուկրաինայի դաշնակից՝ շևրոն ուսին
Ամենադիտված