ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ալիեւի հետ. Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց Մյունխենյան հանդիպումից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի եւ հարակից շրջանների հայ համայնքերի ներկայացուցիչների  հետ հանդիպմանը մանրամսներ է ներկայացրել Մյունխենում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից, որին մասնակցել էր նաեւ Գերմանիայի կանցլերը:

«Ըստ էության կարեւոր մի հարց կար սեղանին դրված, որը հետեւյալն էր, որ կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում եւ Բրյուսելյան հանդիպման ընթացքում եւ, ըստ էության, եթե ամփոփենք, հիմնական արձանագրումն այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում կհանդիպեն արտքաին գործերի նախարարները, որից հետո նաեւ տեղի կունենա սահմանազատման հարցերով հանդիպում: Ընդհանուր առմամբ, եթե ձեռք բերված պայմանավորվածությունները պահվեն, դպայմանավորվածությունների կատարումը կօգնի սահմանային լարվածության նվազմանը, էլի եմ ասում, եթե պայմանավորվածությունները պահվեն: Մենք մեր կողմից, իհարկե, հաստատակամ ենք այդ պայմանավորվածություններին հավատարիմ մնալուն»,-ասաց նա:

Փաշինյանը հայտնեց, որ ԱԳ նախարարների հանդիպումը պետք է վերաբերվի խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը եւ համաձայնեցմանը:

«Իհարկե, խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածներ համաձայնեցված են, բայց մի շարք սկզբունքային հոդվածներ դեռեւս համաձայնեցված չեն, այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն եւ պայմանավորվել ենք այս աշխատանքները իրականացնել»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular