Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է, թե ով է քննելու Տիրան Խաչատյանի վերաբերյալ քրեական վարույթը

ԻՐԱՎՈՒՆՔ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթն արդեն դատարանում է։ NEWS.am-ը Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ քրվարույթը մակագրվել է Կոտայքի մարզի դատավոր Դիանա Ղուկեյանին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 18-ից, Երեւան քաղաքի 53-ամյա բնակիչը իր ընկերների եւ ծանոթների՝ թվով 8 անձանց հետ  Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրում գտնվող «Էրիկի մոտ» հացատան առանձնասենյակներից մեկում մասնակցել են ընթրիքի, որի ընթացքում օգտագործել են տարբեր տեսակի ոգելից խմիչքներ։

Ժամը 20-ի սահմաններում, 53-ամյա տղամարդու եւ ներկաներից մեկի միջեւ սեղանի շուրջ ծավալված խոսակցության ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, 53-ամյա տղամարդը վերջինիս հասցեին տվել է հայհոյանք։ Դրանից առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է դրսում։ Վիճաբանության ընթացքում, անտեսելով հացատանը գտնվող բազմաթիվ այլ հաճախորդների ու աշխատակիցների ներկայությունը, իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով, «իրեն ամեն ինչ թույլատրելի է» վտանգավոր եւ արատավոր մտածելակերպի դրսեւորմամբ, հացատան բակում շուրջ 10 րոպե տեւած վիճաբանության ընթացքում նրանք հայհոյանքներ եւ  անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել մմիմյանց հասցեին, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին։ Դրա հետեւանքով խաթարվել է հացատան բնականոն աշխատանքը՝ հաճախորդների ու աշխատակիցների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում, նույնիսկ բազմաթիվ հաճախորդներ, այդ ամենը տեսնելով եւ լսելով, հետագա անախորժություններից խուսափելու նպատակով հեռացել են հացատնից։

Ներկա գտնվող առանձին անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը եւ փոխադարձ ծեծկռտուքը դադարել է, որից հետո 53-ամյա տղամարդը հեռացել է հացատան տարածքից, իսկ նրա հետ եղած մյուս անձինք շարունակել են մնալ հացատանը՝ շարունակելով ընթրիքը։

Այնուհետեւ, 53-ամյա տղամարդը, ներքուստ չհաշտվելով տեղի ունեցածի հետ, վերցնելով իր անվամբ պարգեւատրված՝ փամփուշտներով լիցքավորված CZ 75 SP 01 Tactical տեսակի ատրճանակը, իր անձնական օգտագործման ավտոմեքենայով միայնակ վերադարձել է Արամուս բնակավայրում գտնվող Էրիկի մոտ կոչվող հացատան տարածք՝ պարզաբանումներ ստանալու համար։

Հացատան բակում, վերջինս կրկին շուրջ 10 րոպե ծեծկռտուքի մեջ է մտել նույն անձի եւ վերջինիս միացած եւս 2 անձի հետ, որի ընթացքում նրանք ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, տվել են հայհոյանքներ, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ։

Վիճաբանության ընթացքում 53-ամյա անձը գործադրել է իր կրած ատրճանակը՝ մեկ անգամ օդ է կրակել։ Իսկ երբ ներկաները ցանկացել են խափանել նրա գործողությունները եւ ձեռքից վերցնել ատրճանակը, կատարել է եւս մեկ կրակոց, ինչի հետեւանքով անզգուշությամբ աջ դաստակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հացատան մեկ այլ առանձնասրահից դուրս եկած հաճախորդներից մեկը՝ ում առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս։

Նշված անձանց մասնակցությամբ կատարված խուլիգանության հետեւանքով կրկին խաթարվել է հացատան բնականոն իրավիճակը, հաճախորդների ու աշխատակիցների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում։ Ի վերջո վիճաբանությունը դադարել է ներկաների ահազանգով ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելուց հետո։

2024թ. հունվարի 12-ին վերոնշյալ 4 անձինք ձերբակալվել են։

2024թ. հունվարի 13-ին Երեւան քաղաքի նշված բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Մյուս երեք անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանությունը՝ կատարված մի խումբ անձանց կողմից եւ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ կատարված մի խումբ անձանց կողմից)։ վերջիններից մեկի նկատմամբ եւս որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը՝ նշված 4 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազի հաստատմանը։

Հայաստան-Իրան միջպետական մայրուղին փակ է Վայքի հատվածում (լուսանկարներ) Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Մեքենա է շրջվել Ջերմուկ-Վայք ճանապարհին․ ի՞նչ է հայտնի Բայրամովը Միրզոյանին հերքում էր իր վարչապետի խոսքերով․ սա խայտառակություն է․ Սրբազանը՝ Միրզոյանին Ինչպե՞ս են դաժանաբար բերման ենթարկում խաղաղ ցուցարարներին Անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Մատդ չտնկես, ասե՞մ` մատդ ինչ անես. Ոստիկանը` ցուցարարին Ուշադրություն. տասնյակ հասցեներում ջրանջատումներ են Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահի գլխավորած պատվիրակությանը Վախը չափել են, բա ինչ են արել․ Սրբազան Բացատրե՛ք դասախոսներին, որ իրենց արածը ՔՕ-ով նախատեսված արարք է․ Վրթանեսյան Սահմանազատման ուղղությամբ կատարված աշխատանքները միանշանակ արժեքավոր քայլ են․ ԵԱՀԿ գործող նախագահ Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել, նա ոչ սթափ է եղել Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարումԲողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանությամբ քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվելԼիտվայում կանցկացվի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե ՀովհաննիսյանԵկել ենք Նկարիչների միություն, որ հարցնենք` Հայաստանն ունի՞ վարչապետ, թե՝ չէ. Բագրատ Սրբազան Ողբերգական դեպք՝ Երևանում. 6 հարկանի շենքի տանիքի վրայից երիտասարդն ընկել է մեքենայի վրա Ռեկտորը իրավունք չունի դռները փակի, էն մարդիկ, որ կսպառնան ուսանողին, կենթարկվեն պատժի․ Դանիելյան Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքի ամրագրումը կարող է վերջ տալ երկարամյա հակամարտnւթյանը ու կայուն խաղաղություն հաստատել․ Արարատ Միրզոյան ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակովԳազ չի լինի մի շարք հասցեներում Կրկին անկում տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ Մեծ Բրիտանիան ՌԴ նոր ՊՆ ղեկավարին անվանել է Պուտինի «խամաճիկը» «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձը տեղափոխվել է «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ նրան պետք է թմրանյութ փոխանցվերԲելգորոդում Ուկրաինայի հարվածների հետևանքով զոհվել է 19 մարդ Բերման ենթարկվածների թիվը րոպե առ րոպե ավելանում է Հայաստանի գրողների միությունը պատրաստվում է դիմավորել Բագրատ Սրբազանին Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը 151 անձ է բերման ենթարկվել ոստիկանությունԺամը 10.30-ի դրությամբ 134 անձ է տարվել ոստիկանություն Դու տականք ես. Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին 1950 թ. տեղի է ունեցել առաջին «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարը. պատմության այս օրը ( 13 մայիս) Աննախադեպ թիվ. քանի՞ քաղաքացի է բերման ենթարկվել առավոտվանից 11-ամյա դպրոցականը կվադրոցիկլով վթարի է ենթարկվել․ հիվանդանոցի ճանապարհին մահացել է (տեսանյութ) Ֆրանսիան կոչ է արել Երևանին ու Բաքվին շարունակել սահմանազատումը Զոհվածի մայրը մի քանի աղջիկների հետ Թումանյան փողոցը փակ է պահում Ինչպես են օգնություն ցուցաբերում ոստիկանների գործողությունների հետևանքով գիտակցությունը կորցրած լրագրողին Մետրոպոլիտենը կանցնի աշխատանքային նոր գրաֆիկի «Բլեք Սթար Բուրգեր»-ի դիմաց ընկերուհու հետ կապված հարցի շուրջ վեճը ավարտվել է դանակահարությամբ Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում՝ ուղիղ Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան ԱբրահամյանՄուշավան թաղամասի գերեզմանատան մոտակայքում այրվել է «Opel»-ը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովը 3-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը. ցուցարարները հավաքվել են խորհրդարանի մոտ (տեսանյութ)
Ամենադիտված