ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը չորս գյուղ է ուզում․ Փաշինյան

ՎԻԴԵՈ

Ադրբեջանը վերջին շրջանում խոսում է չորս գյուղերի մասին։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով, թե ինչ է ուզում Ադրբեջանը։

Նրա խոսքով` միևնույն ժամանակ, Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում  ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական տարածքներ։

«Այսինքն՝ այս 4/31-ը վերաբերում է ոչ անկլավային գյուղերին։ Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է։ Մենք ասում ենք, որ որպեսզի զորքերն իրենց այսօրվա դիրքերից հետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը, և երկու երկրի զորքերը հետ քաշել այդ սահմանի գծից»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ սահմանի վերարտադրությունից հետո, եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է հետ քաշվեն։

«Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ իր զորքերն այս 31 գյուղերից հետ չգնան։ Սա կառուցողական դիրքորոշում չէ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular