Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կաթոլիկ աշխարհում` Սուրբ Վալենտինի օրը, Բուլղարիա և Հյուսիսային Մակեդոնիա՝  «Տրիֆոն Զարեզան» (խաղողագործների օր), Լեհաստան՝ Էպիլեպսիայով հիվանդների օր, Ուկրաինա՝ Ռադիացիոն, քիմիական և բակտերիոլոգիական պաշտպանության զորքերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1882 - ծնվել է   գրող Հայկանուշ Մառքը։

1884 - վախճանվել է  բանահավաք, բանասեր Սիմոն Ճուլարտյանը։

1902 —ծնվել է խորհրդահայ լեզվագետ, մոսկովյան ֆոնոլոգիական դպրոցի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռուբեն Ավանեսովը։

1909 - ծնվել է  գրականագետ, թատերագետ, գրող Գառնիկ Ստեփանյանը։

1925– ծնվել է նշանավոր լեզվաբան, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանը:

1944- տեղի է ունեցել «Դավիթ Բեկ» ֆիլմի պրեմիերան Մոսկվայում։

1953 - ծնվել է  կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը։

1958– ծնվել է ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:

1958 - ծնվել է արցախյան ազատամարտի հերոս Վլադիմիր Բալայանը։

1961 - ծնվել է դերասան Հրաչյա Հարությունյանը։

1974– ծնվել է ճանաչված հումորիստ, հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը:

1992- Ղարաբաղյան առաջին պատերազի ժամանակ ադրբեջանցիները ռուսներից առգրավել են յոթ ուղղաթիռ և դրա հիման վրա ստեղծել ուղղաթիռային էսկադրա։

-ԱՊՀ երկրների ղեկավարները ստորագրել են համագործակցության սկզբունքների և ստրատեգիական ուժերի կարգավիճակի մասին համաձայնագիրը։

2006- Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում սկսվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 9-րդ համագումարը, որում  նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: 

2008-Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը Սյունիքի մարզում հայտարարել է, որ «Օրինաց երկիր»-ի առաջնորդ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը «դավաճանություն կկատարի», եթե չմիանա իր գլխավորած շարժմանը:

- «Զվարթնոց» օդանավակայանում, թռիչքից վայրկյաններ անց վայր է ընկել Երևան - Մինսկ չվերթն իրականացնող օդանավը: Օդանավի 18 ուղևորների և անձնակազմի 3 անդամների կյանքը հաջողվել է փրկել:

2009- ներդրվել է մետրոյի ուղեվարձի նոր ավտոմատացված համակարգ՝  նոր գույնի ու չափի ժետոններ և էլեկտրոնային քարտեր միևնույն արժեքով` 1 անցման համար 50 դրամ:

2018- Իսրայելի Քնեսեթը ձայների 41 դեմ, 28 կողմ և ոչ մի ձեռնպահ հարաբերակցությամբ մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագիծը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

286 —Ըստ Ոսկե առասպելի կայսր Կլավդիոսի հրամանը չկատարելու պատճառով (գաղտնի պսակադրել է սիրահարներին) մահապատժի է ենթարկվել դաշտային բժիշկ և հոգևորական Վալենտինը։

842 —Լյուդովիկոս 2-րդ Գերմանացին և Կարլ 2-րդ Ճաղատը Ստրասբուրգյան երդումներ են տվել ռոմանական (հինֆրանսիական) լեզվով։ Այդ օրը համարվում է ֆրանսիական լեզվի ծննդյան օրը։

869 —ծնվել է սուրբ, բյուզանդացի քարոզիչ Կիրիլլը, որն իր եղբայր Մեֆոդիի հետ թարգմանել է Աստվածաշունչը հուներենից հին սլավոնական լեզվով։

1009 —քարոզիչ Բրունոն Բոնիֆացին սպանվել է Ռուսաստանի և Լիտվայի սահմանին։ Սա Լիտվա տեղանվանման ամենահին հիշատակությունն է ։

1349 —Սև մահվան՝ ժանտախտի տարածման մեջ, Ստրասբուրգում մեղադրվել և մահապատժի են ենթարկել մոտ 2000 հրեա, որոնցից 900-ին կենդանի այրել են։

1602 –ծնվել է  իտալացի երգահան, երգեհոնահար Ֆրանչեսկո Կավալլին։

1779 –Հավայան կղզիներում սպանվել է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը (ըստ վարկածի կերվել է տեղաբնակների կողմից)։

1829-տեղի է ունեցել «Օտարերկրուհի» օպերայի առաջնախաղը Միլանում։

1834 —Լիոնում սկսվել է ջուլհակների համընդհանուր գործադուլը, որի ժամանակ առաջին անգամ բարձրացվել է կարմիր դրոշ, որպես հեղափոխության և բանվորների պայքարի խորհրդանիշ։

1859– Օրեգոնը դարձել է ԱՄՆ-ի 33-րդ նահանգը:

1876 —ԱՄՆ-ում Ալեքսանդր Գրեխեմ Բելլը ստացել է  № 174465 արտոնագիրն իր  «խոսքի և այլ ձայների էլեկտրական ալիքներով հեռագրով փոխանցման ձև և սարք…» հայտնագործության համար, որը փաստացի եղել է հեռախոսը։

1912– Արիզոնան դարձել է ԱՄՆ-ի 48-րդ նահանգը:

1929– ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում խոշոր բախում է տեղի ունեցել Ալ Կապոնեի և գերմանա-իռլանդական գանգստերների միջև:

1930- լույս է տեսել Դեշիլ Հեմմեթի ամենահայտնի վեպը՝ «Մալթիական բազեն»։

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դոնի Ռոստովն ազատագրվել է գերմանա-ֆաշիստական օկուպացիայից։

1946-ԱՄՆ-ի բանակի բալիստիկ հետազոտությունների լաբորատորիայում գործարկվել է առաջին իրական աշխատող էլեկտրոնային համակարգիչը՝ ENIAC-ը։

1949– Իսրայելի ազգային ժողովում` Քնեսեթում տեղի է ունեցել առաջին նիստը:

1952- տեղի է ունեցել 6-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը (Օսլո, Նորվեգիա)։

1964 - վախճանվել է  լիտվացի խորհրդային դերասան և ռեժիսոր Պյատրաս Կուբերտավիչյուսը։

1959– ծնվել է ամերիկյան օպերային երգչուհի, քնարերգական (լիրիկական) սոպրանո Ռենե Ֆլեմինգը:

1989 —իրանական իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Հոմեյնին տվել է ֆետվա հնդկացի գրող Սալման Ռուշդիի ֆիզիկական ոչնչացման վերաբերյալ, քանի որ նրա «Սատանայական բանաստեղծություններ» գիրքը մուսուլման-արմատականները համարել են իսլամը վիրավորող։ Այս ամենը քիչ հայտնի գրողին բերել է համաշխարհային հռչակ և միլիոնավոր դոլարներ։

2003– սատկել է աշխարհում առաջին կլոնավորված կաթնասունը` Դոլլի ոչխարը:

2005– ստեղծվել է Յութուբ համացանցային վիդեո-նախագծային կայքը:

2011 —Արաբական գարնան ժամանակ սկսվել է ապստամբություն Բահրեյնում։

Կ. Խաչիկյան

Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ականազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ ՓաշինյանԱջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցըՏիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներինՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը Կիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂՄենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԻնչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինելԻրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրումՇահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետըՕտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ ԿոբախիձեԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ ՓաշինյանՄամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԹուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. ՖիդանԳազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)
Ամենադիտված