Փաշինյանն ընդունել է ԵՏՀ հանձնաժողովի կոլեգիայի նախագահին․ անդրադարձ է եղել նաև «Խաղաղության խաչմերուկին»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Փաշինյանն ընդունել է ԵՏՀ հանձնաժողովի կոլեգիայի նախագահին․ անդրադարձ է եղել նաև «Խաղաղության խաչմերուկին»](/timthumb.php?src=disc/12-02-24/23853bd04a9520a5cd6728a9a96b500a.jpg&w=780)
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին: Հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Նա կրկին շնորհավորել է Սագինտաևին նոր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել արդյունավետ աշխատանք:
Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը և տնտեսական զարգացումներին առնչվող թեմաների շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: