Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղբորս դիակն իմ ձեռքերով եմ իջեցրել դիրքերից․ դա ամենածանր բանն էր, որ երբևէ տեղի է ունեցել իմ կյանքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ես ոչ ոքի չեմ ցանկանա տեսածս, ապրումներս, այդ օրվա զգացողությունս, ոչ մեկին։ Դիրքում ընկած էր եղբայրս իր մարտական 4 ընկերների հետ։ Ես չգիտեմ ի՞նչ էի զգում այդ պահին, բայց եղբորս մարմինը հասավ մեզ, գոնե գերեզման կունենա... պատերազմներում դա օրինաչափ է, որ երբ գերեզման ես ունենում, ինչ որ տեղ ուրախանում ես, թե չէ անհետ կորելու անորոշությունը կմաշեր մեզ»,- MediaHub-ի հետ զրույցում եղբոր՝ Մարատի դին դիրքերում հայտնաբերելու մասին պատմում է Մհեր Գրիգորյանը։ 

Մհերն ու Մարատը ծառայության երկարամյա փորձ ունեն։ Վերջինս ՊԲ կադրային սպա էր, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, տեղափոխվել Արցախ, համալրել ՊԲ 2-րդ պաշտպանական շրջանի շարքերը, ապա 2019-ին տեղափոխվել 4-րդ պաշտպանական շրջան՝ որպես հրաձգային դասակի հրամանատար։ 2020 թվականից ծառայության է անցել Իվանյանի զորամասում, զբաղեցրել մոտոհրաձգային գումարտակի կրակային աջակցման դասակի հրամանատարի պաշտոնը, իսկ 2021-ին՝ տեղափոխվել է Սիրխավենդի զորամաս, որպես առանձին հետախուզական դասակի հրամանատար։ 

35-ամյա ավագ լեյտենանտ Մարատ Գրիգորյանը Ասկերանի շրջանի Խաչեն գյուղից էր։ Հայրենիքի հանդեպ պատասխանատվությունը, եղբոր խոսքով, Մարատի մոտ նկատելի էր դեռ դպրոցական տարիքից։ Հետո, ավելի մեծ հասակում 3 եղբայրները՝ Մարատը, Մհերն ու Մաքսիմը, որոշել են դառնալ հայրենիքի պաշտպաններ։ Մասնակցել են Արցախի համար մղված պատերազմներին, ցուցաբերել խիզախություն ու բարձր պատասխանատվություն։ Մհերը, որ հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի ծառայող էր, իր անցած մարտական ուղու մասին չի խոսում։

Փոխարենը պատմում է Մարատի մասին, ափսոսում, որ ծառայության բերումով չհասցրեց ամուսնանալ. «Ամենից առավել Արցախի հողն էր սիրում, հանուն դրա էլ անմահացավ Արցախի լեռներում»։ 

2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը օդային ու հեռահար միջոցներով հրետակոծում էր Սրխեւանդի դիրքերը։ 706 մարտական դիրքի անձնակազմը, որի հրամանատարը Մարատ Գրիգորյանն էր, աննահանջ կռվել են մինչև վերջին փամփուշտը։ Նույն ուղղությամբ առանձին դիրքում կռվում էր նաև Մաքսիմը.

«Բայց քանի որ կապ չկար, մենք այդպես էլ իրարից անտեղյակ ենք եղել։ Միայն զինադադարից հետո ենք իմացել Մարատի զոհվելու մասին։ Վերջին անգամ նրա հետ խոսել է մայրս։ Դա սեպտեմբերի 18-ն էր»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Մհերի խոսքով՝ այդ օրերին ամենածանրը ծնողների համար էր։ Երեք որդիները թեժ մարտերում, իսկ իրենք՝ անորոշության մեջ, առանց կապի ու տեղեկատվության միջոցների։ 

«Սեպտեմբերի 24-ին փրկարարներին վերջապես թույլատրեցին որոնողական աշխատանքներ իրականացնել նաև Սրխեվանդի ուղղությամբ։ Մարատի դին ճանաչել եմ ես, իմ ձեռքով եմ իջեցրել մեքենայի մոտ... դա ամենածանր բանն էր, որ երբևէ ապրել եմ»,- նշում է Մհերը։ 

Մարատ Գրիգորյանի դին տեղափոխել են Հայաստան, հուղարկավորել՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հունան Թադևոսյան

Հայաստանին սպասվում են նոր ցավալի անխուսափելի կորուստներ. Փաշինյանն ընտրել է «ուկրաինական սցենարը»  Անհետ կորած Նունե Ա․-ն գտնվել է․ որտե՞ղ էր նաՎանաձորից մեկնարկել է «Ոտքի՛, Հայաստան» քայլերթը․ պատմության այս օրը (27 հուլիս)Ուշագրավ մանրամասներ․ դայակը ընտանիքին մտերիմ մարդ է եղելԲագրատ Սրբազանը Տիգրանաշենում է Վրաստանում երկրաշարժ է եղել Արցախցիների 2023թ. սեպտեմբեր ամսվա չվճարված թոշակների հարցը կարգավորվել է․ Նորայր ԱվանեսյանՈրոշ հասցեներում 8 ժամ ջուր չի լինի․ մանրամասներ Արտառոց դեպք՝ Երևանում․ 31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և 11-ամյա տղայի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջՌուբլին գնալով աճում էԻշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի սուտը, Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց. «Ժողովուրդ» Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին․ «Հրապարակ» ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն. «Ժողովուրդ» Նոր նշանակումներ՝ Նիկոլ Փաշինյանի որոշումով Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ «Հրապարակ» Ով է երեխային բռնության ենթարկած աշխատակիցը և նրա տնօրենը (լուսանկար)Նոր մահացու հիվանդություն է գրանցվել Մահացել է Սարգիս ԱվագյանըՀՀ ՊՆ-ն հայտնում էՆվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.amՀայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիական խաղերի բացման արարողությանը․ դրոշակակիրները Դավիթ Չալոյանն ու Վարսենիկ Մանուչարյանն էինՈվ է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենըԹող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ. փաստաբանՃանապարհի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը դեպի ռուս-վրացական սահման վերականգնվել էՔրեական գործ՝ Փոքր Վեդու մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխային ծեծելու դեպքով. 72-ժամյա ձերբակալությունԵրասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆՇնորհակալ եմ ձեզ՝ հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների համար․ Աշոտյանը՝ կալանավայրիցԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում էԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնման հուշագրի բովանդակության և ստորագրման մասին. Արա ԱյվազյանԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ)Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ ԿոբախիձեԱպօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար. ՀարությունյանՀերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի ԱսլանյանՄիրզոյանը կմեկնի Կիպրոս, հանդիպում կունենա Կիպրոսի ԱԳ նախարարի հետՍտեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆFinancial Times. Ադրբեջանը վիրավորված է Եվրամիությունից գազի պատճառովՊետական պարտքի ճգնաժամ է հասունանումՈստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ՆԳՆԿԳՄՍ նախարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատականԱնմիջապես սկսվել է ուսումնասիրություն․ ՄԻՊ-ը՝ Փոքր Վեդիում մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի մասինԻ՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանին ՍԴ-ի որոշումից հետո․ փաստաբանը մանրամասնում էՀամացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակը երեխային ծեծումՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրիցՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքովՎեհափառն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարինԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել ՈւկրաինայինԻնչպես է ողբերգական վթարի մեղավորը փախուստի դիմելԱրաքս և Մեծամոր համայնքները գազ կունենան
Ամենադիտված