Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարմնավաճառ կանանց առևանգել են, մեկին ծեծել են, մյուսին սեռական բռնության ենթարկել ու խլել փողը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում Կոտայքի մարզային քննչական վարչության և ԵՔՔՎ Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են մարմնավաճառների նկատմամբ ավազակություն կատարելու, վերջիններիս առևանգելու դեպքերը, պարզվել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Ինչպես հաղորդում են ՔԿ-ից, քննությամբ պարզվել է հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր բարեկամներ են՝ Կոտայքի մարզի 34 և 25-ամյա բնակիչներ:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ հունվարի 30-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում Կոտայքի մարզի հիշյալ բնակիչները պայմանավորվել են մարմնավաճառությամբ զբաղվող կնոջ հետ՝ հյուրանոցներից մեկում գումարի դիմաց սեռական բնույթի ծառայություն մատուցելու շուրջ: Սակայն ավտոմեքենա նստելուց հետո նշված անձինք ավտոմեքենան վարել են ոչ թե դեպի հյուրանոց, այլ՝ դեպի Ջրվեժ գյուղի դաշտամիջյան հատված։ Այդ ընթացքում 25-ամյա երիտասարդը տեղափոխվել է ավտոմեքենայի հետնամաս, որից հետո ավտոմեքենայի դռները փակել են՝ կնոջը թույլ չտալով ավտոմեքենայից դուրս գալ։ Այնուհետև երիտասարդը կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել, իսկ 34-ամյա տղամարդը, ատրճանակի նմանվող առարկայի գործադրման սպառնալիքով, կնոջն ստիպել է իր մոտ եղած գումարը՝ 48 000 ՀՀ դրամ, տալ իրենց, որից հետո, վերջինիս թողնելով դաշտամիջյան հատվածում, հեռացել են:

Դեպքից ժամեր անց՝ 05:30-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 34-ամյա տղամարդը ձերբակալվել և վերջինիս կողմից շահագործվող «Հունդայի» մակնիշի ավտոմեքենով հանդերձ տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժին:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել Կոտայքի մարզի վերոհիշյալ անձանց կողմից նշված դեպքից օրեր առաջ նույնաբնույթ այլ հանցագործություն կատարելու վերաբերյալ ևս, որի կապակցությամբ մեկ այլ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Ըստ նշված վարույթի նյութերի՝ վերոհիշյալ անձինք 2024 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, մարմնավաճառությամբ զբաղվող մեկ այլ կնոջ հետ ձեռք են բերել վերջինիս կողմից գումարի դիմաց իրենց սեռական բնույթի ծառայություն մատուցելու պայմանավորվածություն: «Օպել» մակնիշի ավտոմեքենայով նրան տարել են Ջրաշեն թաղամաս, որտեղ ծեծել են, հայհոյել, սպառնալով վերցրել նրա հեռախոսը և 47.000 դրամ գումարը:

Որոշում է կայացվել, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, նշված քրեական վարույթները միացնելու և համատեղ քննությունը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարելու վերաբերյալ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում, 2024 թվականի փետրվարի 1-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է նաև 25-ամյա երիտասարդը:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ: 34-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարվել են նաև դեպքերի վայրերի զննություններ, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են քննության համար ապացուցողական նշանակություն ունեցող առարկաներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 46-252-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 25-ամյա երիտասարդին՝ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 191-րդ հոդվածի 1-ին մասով, 252-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ)։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը դասակարգման նոր աղյուսակում Սուրենավանում որդին հոսանքի երկարացման լարով հարվածել է ծնողներին Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լուրերը «Գոյ»-ը տոնել է հիմնադրման 36-ամյակն ու հայտարարել նստացույցը դադարեցնելու մասին 19-ամյա Արտյոմն ու 10-ամյա քույրը տեղում մահացել են․ ՌԴԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով կա 6 զոհ Հայ եկեղեցին այսօր նշում է Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնով հղիության տոնը Քանի ներկայացուցիչ ունի Հայաստանն այսօրվա համարԿրակոցներ՝ Նորք-Մարաշում․ կրակել են Երևանի քաղաքապետարանի մաքրման հիմնարկի աշխատակիցների ուղղությամբ Հեռահար կրակոցների նոր փուլ. ռուսական տանկային անձնակազմը ռեկորդ է սահմանել խոցելով թիրախը 10 կմ հեռավորության վրաԵրեք օրում հայտնաբերվել է 16 հետախուզվող, 2 անհայտ կորած. ՆԳՆԾանոթ ու միաժամանակ անհայտ … գոլորշամաքրիչԱսադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Պուտինը․ այլ մանրամասներ «Քաղաքագետը Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում Երևանի երկակի ստանդարտների մասին. Հայաստանը եզրագծին է»Սպասվում են տեղումներ, որոշ հատվածներում՝ ձյան տեսքով. ինչ եղանակ կլինի «Եթե Վրաստանում հաղթի «Վրացական երազանքը», ապա Հայաստանում փոփոխություններ կսկսվեն»Մինչև ե՞րբ է արգելված սիգի որսը, և ի՞նչ է սպասվում օրինախախտներին Իրազեկում՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման վերաբերյալ Շիրակում բախվել են «Audi»-ն, ավտոբուսն ու «ГАЗель»-ը, կան 1 զոհ ու 3 վիրավոր 2 օր նշված հասցեներում ջուր չի լինի Ինչ իրավիճակ է ԼարսումՖրանսիայի դեսպանն այցելել է հայ-ադրբեջանական սահման «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը մեղադրյալին խոշտանգելու համար դատապարտվել է 7 տարի ազատազրկման ՌԴ-ում կասեցվել է զանգերի կենտրոնների ցանցի աշխատանքը. այն խաբել է 100,000 մարդու ավելի քան 50 երկրում. ԱԴԾԱրարատի փոխքաղաքապետի կալանավորումը սրել է Փաշինյանի և արևմտամետների հարաբերությունները Խոշոր հրդեհ՝ Արտաշատում գործող արագ սննդի կետումՍիրիան ընկավ, իսկ Թուրքիան սպառնում է Հայաստանին Ուկրաինան պատերազմի սկզբից կորցրել է 43 հազար զինվոր. Զելենսկի «Արաբկիր»-ում 14-ամյա տղայի կյանքը չկարողացան փրկելԻսրայելի ՊԲ-ն վերահսկողության տակ է վերցրել նոր տարածքներ․ ի՞նչ է հայտնի Ի՞նչ են քննարկել Փարիզում Վրաերթ Երևանում․ հետիոտնը տեղում մահացել էԱռաջին անգամ բեմադրվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը․ պատմության այս օրը (09 դեկտեմբեր)Աշխարհում երկու առաջնորդ է մնացել՝ ես և Պուտինը. ԷրդողանՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել19 ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ողբերգական դեպք՝ Հրազդանում․ հայտնաբերվել է 31-ամյա Թելման Ա․-ի մարմինըԵրկրաշարժ Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք. զգացվել է նաև Երևանում Սիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը․ Իրանի ԱԳՆ Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այնԱսադը փախավ իր երկրից. նրա պաշտպան Ռուսաստանը՝ Պուտինի գլխավորությամբ, այլևս շահագրգռված չէր պաշտպանել նրան. Թրամփ «Մարդ ու կին էլ են բաժանվում, նորմալ է». Ռաֆայել Երանոսյանը՝ Անդո-Ռաֆո զույգի բաժանման մասին Լավագույն կենտրոնական կիսապաշտպանների վարկանիշը․ FourFourTwo Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ ՌԴ ՊՆ Փաշինյանը Մակրոնի, Թրամփի և Մասկի հետ լուսանկարներ է հրապարակել Ասադն ընկավ, իսկ Էրդողանը հաղթեց. Թուրքիայի նախագահի դստեր գրառումը Կենդանակերպի խորագիր. ձգողականություն ըստ կենդանակերպի շրջանակի Մեր ժողովուրդների պայքարը եվրոպական ապագայի համար հաղթանակով կավարտվի․ Զուրաբիշվիլին՝ Զելենսկուն Թբիլիսիի քաղաքապետարանը ցույցերի էպիկենտրոնում սկսել է տոնածառի տեղադրումը Մբապեն 200-րդ գոլն է խփել ազգային առաջնություններում
Ամենադիտված