Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Զինվորական երեխաների համաշխարհային օր, Դարվինի համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ազատ ամուսնության օր, Մյանմա՝ Միասնության օր, Վենեսուելա՝ Երիտասարդության օր, Տաջիկստան՝ Դուշանբեի մասսայական անկարգությունների զոհերի հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1286 –վախճանվել է Հայոց կաթողիկոս Հակոբ Ա Կլայեցին։

1741 - վախճանվել է  Կ.Պոլսո հայոց պատրիարք Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցին։

1908 - վախճանվել է  գրող Արփիար Արփիարյանը։

1909– ծնվել է հայագետ, բանագետ Արամ Ղանալանյանը։

1921-Վրաստանի խորհրդայանացման ժամանակ  բոլշևիկյան ապստամբություն է սկսվել Վրաստանի ձեռքում գտնվող Լոռիում, որի ընթացքում հաջողվել է որոշակիորեն զինաթափել և դուրս մղել վրացական բանակին։

1935– ծնվել է ճանաչված գրող, արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը։

1941 - ծնվել է բալետի արտիստ, պարուսույց Վիլեն Գալստյանը։

1962 - ծնվել է հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը։

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Շրի-Լանկայի հետ։

1992 - վախճանվել է  գրաֆիկ, մանկավարժ Միհրան Սոսոյանը։

1994 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  սկսվել է ճակատամարտը Օմարի լեռնանցքի համար, որի արդյունքում հայերն ամբողջական վերահսկողություն են սահմանել ամբողջ Քելբաջարի շրջանում։

1999- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բելիզի հետ։

 2004-Հայաստանի զինված ուժերի մեկ դասակ ՄԱԿ-ի հովանո ներքո իրականացվող խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար մեկնել է Կոսովո: Սա եղել է Հայաստանի զինված ուժերի առաջին գործնական մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը:

2008-ՀՀԿ գործադիր մարմնի նիստում միաձայն որոշվել է «ՀՀԿ-ի կանոնադրության խախտման և կուսակցության համագումարի որոշումը չկատարելու կապակցությամբ Սասուն Միքայելյանին հեռացնել ՀՀԿ-ի շարքերից:

-վախճանվել է  գրականագետ, չարենցագետ Արփենիկ Չարենցը:

2009-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 4-րդ հերթական համագումարում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում: 

2012-կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ հանրապետության 9 մարզերում։

2016- ԱԱԾ-ի տնօրեն է նշանակվել Գեորգի Կուտոյանը։

2019-Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Հայաստանում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին:

2021-«Հայրենիքի փրկության շարժմում»-ը Ազատության հրապարակում անց է կացրել հանրահավաք, որտեղ որոշվել է հրապարակը դարձնել շարժման  շտաբ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

881 —Հռոմի պապ Հովհան 8-ի կողմից Կարլ 3-րդ Հաստլիկը ստացել է Արևմուտքի կայսրի թագը։

1429– Հարյուրամյա պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ռուվրեի ճակատամարտը, որտեղ անգլիացիները հաղթանակ են տոնել ֆրանսիացիների նկատմամբ:

- Վոկուլյեր քաղաքի կապիտան Ռոբերտ դե Բոդրիկուրուին է դիմել Դոմրեմի գյուղի մի 17-ամյա աղջիկ ասելով, որ ինքն է դադարեցնելու Օռլեանի պաշարումը, դոֆինին դարձնելու թագավոր, դուրս քշելու զավթիչներին թագավորությունից։ Սկսվել է Ժաննա դը Արկի հաղթարշավը։

1502 —Կաստիլիայից քշվել են քրիստոնեություն չընդունած մավրերը։

1541 —Չիլիի առաջին գուբերնատոր Պեդրո դը Վալդիվիան և իսպանացի կոնկիստոդորները հիմնադրել են Սանտյագո-դե-Չիլի քաղաքը։

1538- վախճանվել է  գերմանացի նկարիչ Ալբրեխտ Ալթդորֆերը։

1593 — Իմդժինյան պատերազմի ընթացքում Քվոն Յուլայի 3 000-ոց կորեական բանակը Խենդժու ամրոցի համար մղված ճակատամարտում ջախջախել է ճապոնական 30 000-ոց բանակը։

1804 - վախճանվել է  գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը։

1809– ծնվել է անգլիացի աշխարհահռչակ գիտնական, բնագետ և ճանապարհորդ Չարլզ Դարվինը:

1809- ծնվել է Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը։

1818 - Չիլին հռչակել է իր անկախությունը։

1832 - Էկվադորը գրավել է Գալապագոսյան կղզիները։

1865 —Դմիտրի Մենդելեևը պաշտպանել է իր «Սպիրտի ջրի հետ միացման մասին» դիսերտացիան, որը շատերը համարում են ռուսական օղու բաղադրության ստեղծման հիմքը։

1896 - վախճանվել է  ֆրանսիացի կոմպոզիտոր Ամբրուազ Թոման։

1898 —տեղի է ունեցել առաջին այնպիսի ավտովթարը, որի ժամանակ գրացվել է զոհ՝ Հենրի Լինդֆիլդը մահացել է իր ավտոմեքենայի վթարի արդյունքում։

1899– Գերմանական կայսրությունը Իսպանիայից գնել է Կարոլինյան և Մարիանյան կղզիները:

1908-Անգլիայում ընդունվել է օրենք, ըստ որի տուգանվում է յուրաքանչյուր այն անձը, որը թույլատրել է երեխային ծխել։

1912– Չինաստանում ավարտվել է Սինհայան հեղափոխությունը, որի արդյունքում կործանվել է Ցին դինաստիան:

1941-առաջին անգամ պենիցիլինը հաջողությամբ օգտագործվել է հիվանդի բուժման համար։

1950– ստեղծվել է Եվրոպական հեռարձակողների միությունը:

1961– ԽՍՀՄ-ից տիեզերք է ուղարկվել «Վեներա-1» ավտոմատ միջմոլորակային կայանը, որը Վեներա մոլորակի ուսումնասիրության համար ստեղծված առաջին կայանն է:

1994-կայացել է 17-րդ  Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը (Լիլլեհամմեր, Նորվեգիա)։

2017 —վախճանվել է ամերիկյան ջազային երաժիշտ և երգիչ Էլ Ջերրոն։

Կ. Խաչիկյան

Ռուսաստանում Հայրենական մեծ պատերազմից մնացած նռնակ են գտելՆախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունիցՌուսական դպրոցներից մեկում մկնդեղից 5 երեխա է թունավորվելԻրանը նշել է՝ որ դեպքում դուրս կգա «Միջուկային զենքի չտարածման» պայմանագրիցՄոսկվան միշտ պատրաստ է եղել պահպանելու հավասար հարաբերությունները․ Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ Ինչպե՞ս է տեղի ունենալու Թրամփի երդմնակալությունը Չինաստանում տղամարդուն մարդկանց դիտավորյալ վրաերթի ենթարկելու համար մահապատժի են ենթարկել «Անվախ եմ, չեմ վախենում կորցնել ոչինչ». Ելենա Բորիսենկո Հաջորդ տասնամյակում աշխարհում կլինի 5 տրիլիոնատեր. Oxfam Փարիզի օլիմպիական խաղերում ադրբեջանցի մարզիկներին տրված մեդալները ժանգոտվել են Գրականության և արվեստի թանգարանում ներկայացվել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորյանին նվիրած կարպետը Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ) TikTok-ի աշխատանքն ԱՄՆ-ում վերականգնվում է Թրամփն օգնականներին հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ. CNN Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ Աբովյանի Զինկոմիսարիատի մոտ մի խումբ կանանց միջև ծեծկռտուք է եղել, օգտագործվել են նաև քարեր«Ինստագրամ»-ը ներկայացրել է CapCut-ին համարժեք հավելված Բիթքոինի արժեքը գերազանցել է պատմական առավելագույնըԵրևան-Կապան չվերթը չեղարկվել է․ ի՞նչ է հայտնի Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են. քարոզարշավը կսկսվի մարտի 15-ից 37 ոստիկան ազատվել է աշխատանքիցՎրաստանում մի քանի մարդ է մահացել «խոզի գրիպից» Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՌԴ օդանավակայաններում կրկին սահմանափակումներ են մտցվելՌեալը ջախջախեց Լաս Պալմասին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուներըՀայաստանի շախմատի առաջնություն․ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ միանձնյա առաջատար Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել երկու հանցագործի արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը Լավ լուր` Խնայբանկում գումար ունեցողների համարՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են մեդալներով Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում37-ամյա Հրանուշ Գ․-ն մահացավ«Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսը ավտոմատ կերպով վերընտրվել է ակումբի նախագահի պաշտոնում ՆԳՆ-ն խստորեն զգուշացնում էԴատախազ Պետրոս Պետրոսյանը լքեց քննչական կոմիտենՀայաստանը Թուրքիային երկու անձ է արտահանձնել. վատ մեսիջ՝ ԵրևանիցԹրամփը սպառնում է Իրանին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ՔՊ-ին հանձնարարել են աղավաղել պատմությունը «Mercedes»-ը բախվել է սալիկներին, ամուսիններին մեքենայից դուրս են բերել փրկարարները․ նոր մանրամասներԾանոթ ու միաժամանակ անհայտ … տասհնգյակ խաղ ՔՊ-ն նոր պատգամավոր ունի. նա ԱԺ-ում երդում տվեց «Ռուսաստանը պետք է հայտարարի, որ հավակնում է Վրաստանով և Հայաստանով դեպի Իրան միջանցքի»««Երևանին ու Մոսկվային կռվեցնել». Արևմուտքը կկարողանա՞ Հայաստանի համար փոխարինել Ռուսաստանին» Մահացած ռուս գործարարի ընտանիքը դատի է տվել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին՝ պահանջելով 1,5 միլիարդ ռուբլի Ադրբեջանական բանակը գրավել է Քարվաճառի շրջանի 14 բնակավայր․ պատմության այս օրը (20 հունվար)Ռուսաստանում 9 հարկանի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ զոհերի թվում երեխաներ կան Մարզերում արտակարգ իրավիճակ է․ 30 քաղաքացու օգնություն է ցուցաբերվելՎերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար 9-ամյա աղջիկ է մահացել ՌԴ-ում
Ամենադիտված