Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվերով հարցազրույց․ Փաշինյանի սկանդալային հարցազրույցից դեռ շատ մանրամասներ ի հայտ կգան. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին վերջերս տված սկանդալային հարցազրույցը թեժ կրքեր էր բորբոքել:

Նախ՝ հայտնի դարձավ, որ Արցախի դրոշը Փաշինյանի այցից առաջ հեռացրել էին Հանրային ռադիոյից, բացի այս, հարցազրույցում հնչեցրած աղմկահարույց հայտարարություններից հետո Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարեց, որ իր վրա է վերցնում Նիկոլ Փաշինյանի հետ սկանդալային հարցազրույցի պատասխանատվությունը ու ներողություն խնդրեց Հանրային ռադիոյի ունկնդիրներից:

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանի այս աղմկահարույց հարցազրույցից: Նախ՝ տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է որոշել հարցազրույց տալ, վարչապետի աշխատակազմից զանգահարել են Հանրային ռադիո ու ասել, որ պետք է հարցազրույց կազմակերպել վարչապետի հետ:

Ավելին՝ Փաշինյանը նաեւ ինքն է ընտրել, թե որ հաղորդավարին պետք է հարցազրույց տա. այս դեպքում խոսքը հարցազրուցավար Բարեղամ Ղուկասյանի մասին է: Հանրային ռադիոյի տնօրինությունն առաջարկել է, որ հարցազրույցի ոլորտում ավելի փորձառու մեկն անցկացնի հարցազրույցը, բայց Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ հենց տվյալ հաղորդավարի հետ է ցանկանում հարցազրույց ունենալ:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, հարցազրույցի նախօրեին՝ գիշերը, քաղաքապետարանից գնացել են Հանրային ռադիո եւ շենքի մոտակայքում տեղակայված Արցախի դրոշը հանել:

Հանրային ռադիոյի տնօրինությունը, դա տեսնելով, նախ անակնկալի է եկել, որ Արցախի դրոշը հեռացրել են, ապա կարգադրել է, որ կրկին դրոշը տեղադրվի: Արդեն հարցազրույցի գալիս Փաշինյանը, տեսնելով, որ դրոշն իր տեղում է, բարկացել է ու որոշել ամբողջ հարցազրույցը իսկական սկանդալի վերածել:

«Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունների իսկությունը պարզելու համար կապ հաստատեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հետ։ Վերջինս ասաց. «Հարցազրույցի մասնակցած մարդը, տվյալ դեպքում՝ վարչապետը, մեզ համար հանդիսանում է տեղեկատվության աղբյուր, եւ նրա վրա տարածվում են տեղեկատվության աղբյուրի պաշտպանության կանոնները, ուստի կարծում եմ, որ տեղին չէ բացահայտել՝ թե ինչպես է կազմակերպվել հարցազրույցը, կամ ով է կատարել հարցազրուցավարի ընտրությունը. դա մեր ներքին խոհանոցին վերաբերող հարց է: Ինչ վերաբերում է դրոշին, ես հաստատում եմ, որ առավոտյան նկատել ենք, որ դրոշը իջեցվել է. չգիտեմ՝ ովքեր են եղել իջեցնողները. հենց նկատել ենք, նորից տեղադրել ենք այն»:

Այսպիսով, մեր ինքնության ոչնչացման կոչերով առանձնացած Փաշինյանի այդ հարցազրույցից դեռ շատ մանրամասներ ի հայտ կգան, ընդ որում՝ ամոթալի մանրամասներ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ատամնաբույժների համաշխարհային օր. պատմության այս օրը (09 փետրվար)Թրամփն ու համաշխարհային սահմանները. ռուս քաղաքագետը փոփոխություններ է կանխատեսելՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը ռիսկեր կստեղծի Հայաստանի պետականության համար«Արբատ»–ի հիմնադիր Սարգսյանի սպանությունը. Լիբերալները փորձում են շեղել Ուկրաինային մեղքիցՏարասովը հերքել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը Ռուսաստանի մասնակցության մասին պնդումներըԻ՞նչ ստացավ ամերիկաթուրքական քարոզչամեքենան Աբխազիայում ՀԱՄԱՍ-ի գերությունից ազատվելուց հետո 3 պատանդ է հանձնվել Գազայի Կարմիր Խաչին Ադրբեջանական վանդալիզմ․ Գագա Սբ․ Սարգիս վանքի արձանագրության վերջին կտորը անհետացած է Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր Քեթի գյուղում անասանակեր է այրվել Գնդակոծվել է Դոնեցկը, երիտասարդ աղջիկ է մաhացելԱվտոբուսի GPS սարքը թույլ է տալիս հետևել դրա տեղաշարժին․ ինչպես օգտվել14-ամյա Հակոբը տան միակ տղան էր, տաղանդավոր երաժիշտ․ նոր մանրամասներ Մահացել է հայտնի դերասանի զարմիկըՁյուն է տեղում․ ճանապարհներ են փակվելԹմրամիջnցների վաճառքը «Telegram»-ով շարունակվում էՄիշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. Թրամփ Ով է այսօր Հրազդանում սպանվածըՂրղըզական խաղողն է ամենաշատն արտահանվել ԵԱՏՄ երկրներ Իշխանությունը կադրային սով ունիԶինվորականների դեմ հետապնդումները նոր թափ են ստանալու Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազիԱմերիկյան այցը բացահայտեց Փաշինյանի սնանկությունըՃՏՊ Տավուշի մարզումԱղազարյանը կուսակցության համագումար է անում. կասկածները խորանում են Ստեփանավանում բռնկված հրդեհի հետևանքով 3 տուժածի մոտ առկա են այրվածքներ, նրանք տեղափոխվել են Երևան Ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ անհայտ քաղաքացին մեքենայով սպանված քաղաքացի է տեղափոխել իրենց մոտՆար-Դոսի փողոցի շենքերից մեկի բակում ոստիկանները հայտնաբերել են ջարդված «Lada Priora», արնանման հետքեր. կան կասկածյալներ Արցախը չէինք կորցնի, ՀՀ-ի տարածքները չէին օկուպացվի, այսքան զոհեր չէին լինի․ Աբրահամյան Մղձավանջային լուսաբաց Ստեփանավանում․ կա զոհ և հոսպիտալացվածներԲոլորը խաղում են իրենց դերը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի ներկայացումը. «Փաստ»Ռուսաստանցիները սկսել են քիչ մեկնել ՀայաստանThe Jerusalem Post. Ադրբեջանը, կարծես, ագրեսիա է ծրագրում Հայաստանի դեմ, ինչը չի բխում Իսրայելի շահերիցԴուգին. «Էթնիկ երանգավորումներով ահաբեկչություն ռուս հայրենասերների դեմ»Հայտնի են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շախմատի առաջնության հաղթողները Թյուրքական համախտանիշն Անդրկովկասում որպես հերթական ազդանշան Հայաստանի համարԲազմավեկտորության ճգնաժամը. ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար կտրուկ շրջադարձը. «Փաստ»Գիշերը հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության նախարարության վարչական շենքում․ պատմության այս օրը (08 փետրվար)Ինքնաթիռ է կործանվել, 10 մարդ է մաhացել․ Ալյասկա«Կենսուրախ էր, պարզ ու մաքուր, յուրահատուկ երեխա էր». Հայկ Ղուրշուդյանը զոհվել է պատերազմի առաջին օրը Թալիշում՝ հասցնելով երկու տանկ խոցել. «Փաստ»Արտակարգ իրավիճակ՝ Ստեփանավանում․ 27 բնակիչ է տարհանվել«Հրազդան» ԲԿ-ի դիմաց կայանված «Mazda 3»-ում հայտնաբերվել է մաhացած տղամարդՌուսական կողմն Ադրբեջանին ցույց կտա՞ իր տեղը. «Փաստ»Փետրվարի 10-ին բազմաթիվ հացեներ կհոսանքազրկվենԱնբովանդակ ու անարդյունք այց. «Փաստ»Ով է ոստիկանների կողմից բերման ենթարկված հայտնի դերասանը. ինչ է պարզվելՌուբլին արագ տեմպերով աճում է«Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն». «Փաստ»Լարսը փակվեց
Ամենադիտված