Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պահանջ-պարտադրանքները չեն սահմանափակվում ու չեն սահմանափակվելու միայն Սահմանադրությամբ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ, այսպես կոչված, «սահմանադրական փոփոխությունները» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախաձեռնել է ադրբեջանական պարտադրանքով, բանիմաց ու ողջախոհ մարդկանց համար ակնհայտ է: Ում էլ որ դա ակնհայտ չէր, կարծում ենք, այս ընթացքում պարզ դարձավ՝ անկախ այն բանից, թե ինչեր են խոսում կամ հայտարարում Փաշինյանն ու նրա կարկառունները ԱԺ ամբիոնից կամ այլ հարթակներում: Առավել ևս, որ Ալիևն ու ադրբեջանական հանցագործ և թշնամի իշխանությունները արդեն խաղում են «բաց քարտերով»:

Ալիևը պահանջում է՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխեք, քանի որ այն հղում է անում Անկախության հռչակագրին, որը հստակ արծարծում է Արցախն ու Հայաստան-Արցախ միասնությունը, իսկ Փաշինյանն անմիջապես սկսում է խոսել հենց դրա մասին: Տեսեք-տեսեք՝ Սահմանադրությունը, Հայաստանի Անկախության հռչակագիրը... հակասում են (մեղա, մեղա) Հայաստանի ինքնիշխան պետականությանը, պետության անվտանգությանը և այլ նմանօրինակ քպական «բլա-բլա»-ներ: Մինչև հիմա ոչ մի բան ոչ մի բանի չէր հակասում, մինչև հիմա Հայաստանը, իր գործող Սահմանադրությամբ, իր Անկախության հռչակագրով ճանաչված էր, ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի ու այլ միջազգային կազմակերպությունների անդամ էր դարձել, ոչ մեկը մի անգամ չէր ասել, թե ձեր Անկախության հռչակագրի աչքի վերևը հոնք կա, մինչև չեկավ Փաշինյան Նիկոլն ու իր «բարձունքներից» չհայտնաբերեց, որ...

Շատ մեկնաբաններ, փորձագետներ նույնպես հրապարակավ կասկածներ են հայտնում առ այն, որ ամեն հայկականի դեմ այս իշխանությունների ծավալած մոլեռանդ պայքարը ևս թելադրված է կա՛մ Բաքվից, կա՛մ Անկարայից: Այդ թվում՝ Արցախն ուրանալը, այդ թվում՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը վերանայելը, այդ թվում՝ Արարատն ուրանալն ու ժխտելը, պետությունը հայրենիքին հակադրելը, անվտանգությունը՝ պատմական արդարությանը: Դե, չենք խոսում արդեն Հայոց ցեղասպանությունն ուրանալուն նպատակաուղղված՝ առայժմ թեթևակի քողարկված դրսևորումների մասին: Բայց բանից պարզվում է, որ վերը նշվածները ամենևին էլ վերջը չեն: Չէին էլ կարող լինել, ի դեպ: Վերջին հրապարակումներից մեկում նկատել էինք, որ ինչքան շարունակվեն Փաշինյանի զիջումները, այնքան ավելանալու են Ալիևի ու Էրդողանի պահանջները: Դա օրինաչափ ու սպասելի է:

Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ Ալիևի պահանջ-պարտադրանքով Հայաստանը կարող է հրաժարվել միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատներից ու հայցերից կամ, առնվազն, կարող է պետականորեն չաջակցել դրանց քննության հետագա ընթացքին: Նման հետևության են մղում, օրինակ՝ իրավապաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանի՝ օրերս մամուլում արտահայտած մտքերն ու հայտնած տեղեկությունները: Մասնավորապես, անդրադառնալով Ադրբեջանի կողմից պատանդառված և բանտում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան ղեկավարների խնդրին՝ իրավապաշտպանը նկատել է, որ նրանց ազատությանը հասնելու համար Հայաստանի Հանրապետությունը այլ գործելակերպի հնարավորություն ուներ, այսինքն՝ ոչ թե գերիների կամ ռազմագերիներին վերաբերող ընդհանուր հիմունքներով կարող էր հարցը բարձրացնել, այլ հենց պատանդառության:

Այսպես, փորձագետը վկայում է. «Տարբերակ կարող էր լինել 8 բարձրաստիճան պաշտոնյաների մասով նոր միջպետական գանգատի ներկայացումը, ինչը, այո, քաղաքական առումով միգուցե անցանկալի ազդակ կլիներ Ադրբեջանին, բայց ավելի արդյունավետ կպաշտպաներ այդ քաղաքացիների իրավունքները: Այստեղ գործի քննությունը կարող էր ավելի կարճ լինել, որովհետև գանգատի առարկան շատ որոշակի էր, և մենք որոշ գործընթացներ արագացնելու ճանապարհով կարող էինք, օրինակ՝ միջպետական գանգատով ունենալ իրավունքների խախտման արձանագրման դատական ակտեր: Եվ իհարկե, ՀՀ-ն հնարավորություն ունի ՄԱԿ-ի Միջազգային դատարանում պատանդառության կոնվենցիայի հիմքով գանգատ ներկայացնել, և ես կարծում եմ՝ թե՛ նախկինում ռազմագերիները և թե՛ ներկայում հատկապես բարձրաստիճան ղեկավարները առավելապես ունեն առևանգվածի, պատանդի կարգավիճակ, և նրանց պատանդառությունը կապված է քաղաքական օրակարգի հարցերի բավարարման պահանջների հետ: Սա շատ ազդեցիկ միջոց կլիներ, սակայն ՀՀ-ն նոր միջպետական գանգատ չի ներկայացնում, և ես կարծում եմ, որ այս հարցում Հայաստանի իշխանությունները ենթարկվում են ադրբեջանական ճնշումներին»:

Այստեղ «բանալի արտահայտությունը» այն է, որ «ենթարկվում են ադրբեջանական ճնշումներին»: Ըստ որում, սա ոչ միայն փորձագետի ընդհանրական տպավորությունը կամ կարծիքն է, այլև նա վկայակոչում է որոշ տեղեկություններ, որոնք իրենք ստանում են: Նրա խոսքով, ըստ այդ տեղեկությունների, «հայ-ադրբեջանական» բանակցություններում շատ բացասաբար է գնահատվում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը միջազգային իրավական գործընթացներում, և որպես խաղաղության օրակարգի նախապայման՝ կարծես թե դիտարկվում է Հայաստանի կողմից միջպետական գործերից հրաժարվելը:

Ադրբեջանական իշխանությունները (դե, հասկանալի է) հատկապես թիրախավորում են կամ թիրախավորելու են ՄԱԿ-ի դատարանում խտրականության հիմքով գործընթացը: Բնականաբար, Եվրոպական դատարանի գործընթացներն էլ ռիսկի են ենթարկված: Այնպես որ, հարցը միայն Սահմանադրությունը կամ Անկախության հռչակագիրը չեն: Հարցը, ի դեպ, միայն միջազգային ատյաններում ՀՀ-ի անունից ներկայացված գանգատներով գործերը չեն: Չմոռանանք՝ Ալիևը խոսում էր նաև բազմաթիվ օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտեր վերանայելու մասին: Վաղը, մյուս օրը, չկասկածեք, Ալիևը նորանոր պահանջներ է դնելու: Ու Նիկոլ Փաշինյանը, «հանուն խաղաղության», «հանուն ինքնիշխանության», «հանուն» նման այլ բաների, իսկ իրականում հանուն իր իշխանությունը պահելու կկատարի այդ պահանջները:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուբլին թանկացել է, դոլարն՝ էժանացելԻնչպես Փաշինյանը կասեր՝ «ճռիկ-վռիկներ» է անում ՀՊՏՀ ռեկտորը. «Ժողովուրդ» Լուսինե Բադալյանը մերժում է. Ո՞վ կփոխարինի Նարեկ Զեյնալյանին․ «Հրապարակ» Մի՛ դատիր, որ չդատվես. «Ժողովուրդ» «Աննա, վարչապետ». Ցուցակը գլխավորելու է Աննա Հակոբյա՞նը․«Հրապարակ» Ինչ է հայտարարագրել Արմավիրի նորնշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանը. «Ժողովուրդ» Հեռախոսի բովանդակությունը տպել են, տվել՝ կարդան․ «Հրապարակ» Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»–ում նորածին է մահացել Գյուղում սուգ է․ 37-ամյա Սարգիսի հոգեհանգիստը կլինիԿկատարվի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծումը «Մանչեսթեր Սիթի»-ի յոթխաղյա առանց հաղթանակների շարքը ընդհատված է, «Լիվերպուլ»-ը միավորներ կորցրեց, «Չելսի»-ն հաղթեց և բարձրացավ 2-րդ տեղը Բերման են ենթարկել Վարդան ԱյվազյանինԳողթում վնաս է հասցվել գյուղատնտեսական հողերին. ԲԸՏՄ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Երևանում վթարի է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորըՀալեպահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում առաջինն է թողարկում Կայուն զարգացման պարտատոմսեր Զելենսկին պատժամիջոց է սահմանել Իվանիշվիլիի, Կոբախիձեի, Կալաձեի դեմ․ վրացական կողմը պատասխանել է 2027 թ. ծանրամարտի Աշխարհի առաջնությունը կանցկացվի ՀՀ-ում Խոշոր հրդեհի հետևանքով 3-ամյա երեխա է մաահցել․ ՌԴՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել 12 անձի մասնակցությամբ ծեծկռտուքից. ձերբակալվածները եղբայրներ են ՀՕՊ-ը մեկ օրում խոցել է 101 ուկրաինական անօդաչու. ՌԴ ՊՆ Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպե՞ն ՄալթայումԹուրքամետ զինյալները շարունակում են նորանոր տարածքներ նվաճել ՍիրիայումԱնօդաչու թռչող սարք որսալու համակարգ «Մոլոտ» Ինչպիսի եղանակ կլինիԿարինե Գևորգյան. Ռուսաստանն ունի երեք խոցելի կետ՝ Ղրիմը, Սիրիան և Հայաստանի 102-րդ բազանՆշվել է Հայաստանի իմիջին վնասող գործոնըՊետք չէ ադրբեջանականի անվան տակ ռուսական գազ գնելԱրմավիր գյուղում դպրոց կկառուցվի Ինչպե՞ս է Հայաստանն իջեցրել Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակըԱլիևը նոր վերջնագիր է տվել Հայաստանին. ի՞նչ է սպառնում այս անգամ1 զոհ և վիրավոր. ինչ է կատարվել Նուբարաշեն-Մասիս ճանապարհինՀայաստանը ներկայացնող գեղասահորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը Գիտությունների ազգային ակադեմիայում նշվել է Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակը․ պատմության այս օրը (05 դեկտեմբեր)ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ Ուժգին երկրաշարժ՝ ԻրանումՓաշինյանի ռուսամետությունն ավարտվեց Երևանում 12 անձանց վիճաբանությունը վերածվել է դանակաhարության, 3 ծանր վիրավnր կա Ռուսաստանը կրկին հիշել է Հռոմի ստատուտը «Հերոստրատ» Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իրեն չմոռանան Աղազարյանին փորձում են փչացնել բոլոր հնարավոր եղանակներով Նրա հետ, ի դեպ, ժողովուրդը դեռ հաշիվ է մաքրելու. «Փաստ»«Սիրում էր դիրքերում լինել, ազատությունն իրեն ձգում էր». Լևոն Մելքոնյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ռուբլին ու դոլարը թանկացել են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ«Օտարերկրյա ներդրումները շատ քիչ են Հայաստանի անշարժ գույքի ոլորտում». «Փաստ»Ո՞վ է հոսանքահարումից մահացած տղամարդը«Աշխարհը գնալու է նոր իրավակարգի հաստատման, Հայաստանը պետք է համահարթ շահեր ունեցող դաշնակիցներ գտնի մեր տարածաշրջանում». «Փաստ»Երևանում և մարզերում լույս չի լինելու
Ամենադիտված