Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են խախտումներ թույլ տված կազմակերպությանը ֆինանսավորում հատկացրել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, անդրադառնալով Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ԱՆԻՖ-ին, հայտարարեց, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Բնականաբար, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են խախտումներ թույլ տված կազմակերպությանը կառավարության դեկտեմբերի 14-ի որոշմամբ հատկացրել 1,8 միլիարդ դրամ ֆինանսավորում։ Նախարարն ասում է՝ այդ գումարը կառավարությունը հատկացրել է ԱՆԻՖ-ին՝ «Ֆլայ Արնա» ավիաընկերության կանոնադրական կապիտալը համալրելու նպատակով։ Ուշագրավ է, որ կառավարության համապատասխան որոշման մեջ (N 2189-Ն) «Ֆլայ Արնայի» կանոնադրական կապիտալի համալրման մասին ոչինչ ասված չէ։

Նշված գումարը հատկացվել է ԱՆԻՖ-ին դեռևս 2022 թվականին, երբ հաստատվել է ՀՀ 2023 թվականի պետբյուջեն (տես՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշումը)։ Նշված գումարը ներառված է եղել վարչապետի աշխատակազմի բյուջեում, քանի որ այդ ժամանակ ԱՆԻՖ-ը գործել է այդ կառույցի ենթակայության տակ։ 2023 թվականի ամռանը կառավարող գերատեսչությունը փոխվել է, և ԱՆԻՖ-ը անցել է էկոնոմիկայի նախարարության լիազորության տակ։ Իսկ հատկացված բյուջեն, պարզ չէ, թե ինչու, ժամանակին չի տեղափոխվել։ Դա կատարվել է միայն 2023 թվականի դեկտեմբերին վերը նշված որոշմամբ։

Այսինքն, գումարը 2189 որոշմամբ ոչ թե հատկացվել է ԱՆԻՖ-ին, այլ պարզապես մի գերատեսչության բյուջեից տեղափոխվել է մյուսին, իսկ հատկացումը կատարված է եղել դեռևս 2022 թվականին 2111 որոշմամբ։ Գումարը փոխանցվել է ԱՆԻՖ-ին կանոնադրությամբ իրեն վերագրված գործառույթների ընթացքն ապահովելու համար, այլ ոչ թե մեկ հատուկ ծրագրի կամ նպատակի համար, ինչը հստակ արտացոլված է կառավարության վերը նշված որոշումներում (2189 որոշման հավելված 5)։ Այս համատեքստում պետք է ընդգծել հետևյալը: Կառավարության որոշման համաձայն՝ ԱՆԻՖ-ին փոխանցվել է 1,8 միլիարդ դրամ արդյունքային մի շարք չափորոշիչներ ապահովելու համար, այս գումարը պետք է ծախսվեր ԱՆԻՖ-ի գործառնական ծախսերի համար: Սա չի նշանակում, որ չափորոշիչներն ապահովելու համար նախատեսված էր այդ գումարը ԱՆԻՖ-ից փոխանցել «Ֆլայ Արնային» որպես կապիտալ:

Հավելվածում, բացի «Ֆլայ Արնան», նշված են նաև առանցքային կատարման մի քանի այլ ցուցանիշներ, որոնք ոչ մի ձևով կապ չունեն «Ֆլայ Արնայի» կանոնադրական կապիտալի հետ: Գումարը փոխանցվել է ԱՆԻՖ-ի հաշվին, որպեսզի ծախսվի նրա գործառնական ծախսերի համար: Խնդիրն այն է, որ կա նաև կառավարության 2021 թվականի թիվ 1701-Ն որոշում, որի համաձայն, ԱՆԻՖ-ին հատկացված է եղել մեկ այլ գումար այն ժամանակ դեռևս ստեղծվելիք «Ֆլայ Արնայի» կապիտալը համալրելու նպատակով: Պարզապես «Ֆլայ Արնային» փոխանցելու ժամանակաշրջանը համընկել է 1,8 միլիարդի ստացման ժամանակաշրջանի հետ։ Տեխնիկապես համընկել է, սակայն դրանք գործնականում իրար հետ որևէ կապ չունեն:

Ընդ որում՝ ԱՆԻՖ-ը դրամաշնորհը պետք է ստանար ոչ թե տարեվերջին, այլ տարեսկզբին, կամ առնվազն եռամսյակային կտրվածքով, քանի որ այդպես է նախատեսված եղել վերը նշված 2111 որոշմամբ։ Այդ գումարը, ինչպես և նախորդ բոլոր տարիներին, հատկացվել է ԱՆԻՖ-ին իր ամբողջ տարվա գործառնական ծախսերի ֆինանսավորման համար: Հիմա ֆինանսների նախարարն ասում է, որ խախտումներ են գտել, և, ըստ էության, ստացվում է, որ ապատեղեկացնում է հանրությանը, թե գումարը տրամադրվել է «Ֆլայ Արնային»։ Հետաքրքիր է, ո՞րն է նման մանիպուլ յացիայի իմաստը և նպատակը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եղանակը սեպտեմբերի 9-15. անոմալ շոգ մինչև 30 աստիճան, սպասե՞լ ձյուն և փոթորիկներ ՌԴ-ում Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության ներկայացուցչի հետ Ռուսական անօդաչու թռչող սարքերը հատել են Ռումինիայի օդային տարածքը. ՆԱՏՕ-ն արձագանքել է Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտայում բախվել է երեք մեքենա․ կա տուժածԲազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Նոր մանրամասներ` ողբերգական վթարից Բագրատ Սրբազանը հանդիպումներ է ունեցել․ քննարկվել է ստեղծված իրավիճակն ու Շարժման առաջիկա անելիքը Արմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ Պուտինը կմասնակցի զորավարժություններին Կյանքից հեռացել է «Տիտանիկ»-ից հայտնի My Heart Will Go On հիթի համահեղինակը Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքում բախվել են «Opel»-ները. վարորդներից մեկը քննիչ է Սևանա լճում շարունակվում են Երևանի բնակիչ՝ 43-ամյա տղամարդու մարմնի որոնողական աշխատանքները Իրանը մայրաքաղաքը մոտեցնում է Պարսից ծոցին Ոստիկանների մոտենալուն պես սկսվել են կրակոցները․ մանրամասներ դեպքից ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելԳործարկվելու են էլեկտրական շչակներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զբոսաշրջային փորձագետը Հայաստանն անվանել է հրաշալի ուղղություն սկսնյակ զբոսաշրջիկների համար Նալբանդյանում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում Ի՞նչ խաղեր է խաղում Հայաստանը BRICS-ի հետԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Լուկաս Զելարայանը կարող էր խփել Հայաստանի ընտրանու պատմության լավագույն գոլերից մեկը Բարեկենդան Սուրբ Խաչի պահոց «Եկել է Սյունիքի ժամանակը». Փաշինյանը պատրաստ է երթուղու վերահսկողությունը փոխանցել օտարերկրացիներին Իրանը նոր մայրաքաղաք կունենա՞․ նորընտիր նախագահը պլաններ ունի Կարճատև անձրև և ապմրոպ. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Newsweek. հայկական եկեղեցիների պաշտպանությունը պետք է լինի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանըԴոլարը նվազել է, ռուբլին, եվրոն թանկացել. ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. պատմության այս օրը (08 սեպտեմբեր) Ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է․ նոր մանրամասներ Սվերդլովսկի մարզում ինը երեխա հոսպիտալացվել է թոքաբորբով Ծանր վթար Երևանի Սիլիկյան նոր խճուղում. կա տուժած (լուսանկարներ) Սեպտեմբերի 9-ի հոսանքազրկումների մասինԵրեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխա Կադրեր Նալբանդյան գյուղից, որտեղ ոստիկանական ուժեր են կենտրոնացածԳազ չի լինիԱնհանգստություններ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության շուրջՌուսաստանում դրական են վերաբերվում փաստին, որ Հայաստանի իշխանությունը մերժել է աջակցել ՄՔԴ-ին՝ Պուտինի «ձերբակալման» հարցումԱրմավիրում ոստիկանին սպանելու կասկածանքով տղամարդ է որոնվումՀայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Լատվիայի դեմ խաղում և միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը«Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, դա իսլամական երկրների դաշինքն է». ԷրդողանԿրակոցներ՝ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայող է զոհվելՀրդեհ՝ Բայանդուր գյուղում. տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսքՕլաֆ Շոլցը Ղազախստան կայցելիԲլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարի հետՀԱՊԿ-ից հայտարարել են՝ իրավիճակը անկայուն է,պահպանվում է տարածաշրջանի հակամարտությունների սրությունը
Ամենադիտված