ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարմիր շորերդ հանեցիր, հիմա էլ կարմիր ֆես դիր գլխիդ․ Մամիջանյանը՝ Փաշինյանին

ՎԻԴԵՈ

Լեգիտիմ նպատակ, ցլեր, կարմիր շոր․․․ եկեք շարունակենք Փաշինյանի տրամաբանությունը։ Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին։

Նրա խոսքով՝ մի օր էլ կասեն՝ ինչո՞ւ եք խրոխտ կանգնել ձեր հողում, կզե՛ք, կզե՛ք ու կզած ապրեք։

«Տեսնում եք՝ թրեր ու զենքեր են թռչում։ Տենց ավելի հեշտ ա։ Հետո կասեն՝ էդ ի՞նչ զենք ա կողքիդ ամրակցված, հանի՛ր, ու առհասարակ, էդ գոտին էլ հանիր, որ էլ զենք չկարողանաս կրել՝ ինքդ քեզ պաշտպանելու համար։ Հետո ասելու են՝ էդ ի՞նչ խաչ ա վզիդ, հանի՛ր, հանի՛ր, էդպես ավելի հեշտ ա լինելու ապրելդ։ Հետո էլ ասելու են՝ դու մի՛ հիշիր պատմությունդ, մի՛ հիշիր, որ հզոր ես եղել, մոռացի՛ր, ավելի հեշտ կապրես։ Հետո կասեն՝ էդ ի՞նչ լեզվով ես խոսում, պարզ չի՞, որ ուրիշ լեզվով խոսես, ավելի հեշտ կլինի, թարգի էլի։ Հետո էլ ասելու են՝ երեխայիդ ինչո՞ւ ես հայրիկիդ, մայրիկիդ անունով կոչում, Զեյնաբ կոչի՛ր, ավելի հեշտ կլինի»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Նա նկատեց, որ կարմիր շորերը հանելուց հետո էլ կստիպեն կարմիր ֆես դնել գլխներիս, որովհետև «էդպես ավելի հեշտ կապրենք»։

«Հետո էլ կասեն՝ լսեք, մինչև ձեզ գնդակահարում ենք, հոգիներս դուրս ա գալիս, մի հատ պրիցելի նշան ճակատներիդ դաջեք։ Այ սա է Փաշինյանի փիլիոսոփայության շարունակությունը։ Ի՞նչ էր ասում՝ պետական ազգ, պետական ժողովուրդ։ Իմ ժողովուրդը երկու պետություն է ունեցել մինչև ձեր գալը։ Մեր ժողովուրդը պետական ժողովուրդ ա, ձերը՝ չգիտեմ»,- ամփոփեց խոսքը Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular