Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. Մանրամասներ կասկածելի նվիրատվությունից (News.am)

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերն ընդունել է առանց դրանց իրական շուկայական արժեքը պարզելու, առանց ընկերության հնարավոր պարտքերի և պարտավորությունների մասով ֆինանսական աուդիտ անցկացնելու, գրել է News.am-ը՝ ուսումնասիրելով գրավոր հարցմանն ի պատախան ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացված տվյալները:

«Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար»,-պարզաբանել են նախարարությունից՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ի՞նչ պայմանով, կամ ինչի՞ դիմաց են ընդունել նվիրատվությունը: Հարցին՝ արդյոք կառավարությունը միջոցներ ձեռնարկե՞լ է, որ  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում արտաքին աուդիտ իրականացվի՝ պարզելու, թե պարտավորությունների ինչպիսի՞ կառուցվածք ունի ընկերությունը (երկարաժամկետ, կարճաժամկետ, ժամկետանց, անհուսալի պարտքեր և այլն), նախարարությունից պատասխանել են.

«Նախքան նվիրատվություն ընդունելու որոշում կայացնելը՝ ՀՀ կառավարությունն ամիսներ շարունակ աշխատել է ընկերության հետ, ուսումնասիրել է առկա տեղեկատվությունը և փաստաթղթերը՝ վստահ լինելու համար, որ վերջնական որոշումը բխելու է պետության շահերից»:

 «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ աուդիտն իրականացնում են մասնագիտացած աուդիտորական կազմակերպությունները, որոնց խնդիրն է աուդիտի ենթարկվող կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության ստուգումը՝ այդ տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ անկախ կարծիք արտահայտելու նպատակով:

Մինչդեռ նախարարության պատասխանից հետևում է, որ կառավարությունը որևէ կազմակերպության չի պատվիրել արտաքին աուդիտ իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունում, իսկ կառավարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա տրամադրված եզրակացությունը, անկախ գնահատելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Հայտնի չէ նաև, թե ի՞նչ ստանդարտներով է կառավարությունն իրականացրել ուսումնասիրությունը: Ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր աուդիտն իրականացվում է աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով:

Պարզվում է, կառավարությունն անգամ չի պարզել նվիրատվություն ստացած բաժնետոմսերի շուկայական (իրական) արժեքը՝ հավանաբար առանջնորդվելով «նվեր տված ձիու ատամները չեն հաշվում» սկզբունքով՝ առանց գնահատելու կասկածելի նվիրատվության բոլոր հնարավոր հետևանքները:

«Քանի որ ընկերությունը Փակ բաժնետիրական ընկերություն է, նրա բաժնետոմսերը ցուցակված չեն շուկայում, հետևաբար նրանց համար այս պահին սահմանված չէ ճշգրիտ շուկայական արժեք»,-պարզաբանել են նախարարությունից: 

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերին Կանադայի  ֆոնդային բորսան կասեցրել էր «Լիդիան Ինթերնեյշնլի» սովորական բաժնետոմսերի առուվաճառքը: Այս գործընթացից հետո «Լիդիանը» հայտարարեց, որ աշխատելու է մի քանի ուղղությամբ, այդ թվում ծրագրի հնարավոր վաճառքի, ծրագրի վերաֆինանսավորման և/կամ Հայաստանի կառավարության դեմ արբիտրաժային գործընթացի:

Իսկ «Լիդիան Արմենիա»-ի գործունեության դադարեցման ժամանակահատվածում կուտակված պարտքերի մասին ընկերությունը մշտապես բարձրաձայնել է: ՀՀ կառավարությունը, սակայն, չի փորձել անգամ անկախ գնահատական ստանալ այդ պարտքերի չափի և ընկերության բաժնետոմսերի իրական արժեքի վերաբերյալ, ինչը պետք է աներ յուրաքանչյուր խելամիտ ներդրող կամ սեփականատեր։ Հաշվի առնելով, որ պետությունը գործ ունի խնդրահարույց ֆինանսական ակտիվների հետ, տրամաբանական կլիներ, եթե կառավարությունը որևէ մասնավոր կազմակերպության պատվիրեր՝ գնահատելու իր մասնաբաժինը:

Լրատվամիջոցը կառավարությունից նաև հետաքրքրվել է, թե Ամուլսարի հանքավայրի տևական ժամանակ (5տարի) չշահագործման արդյունքում ի՞նչ նոր բնապահպանական ռիսկեր են ի հայտ եկել, արդյոք դրանք գնահատե՞լ է կառավարությունը: «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նոր բաժնետերը՝  ի դեմս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը ստանձնած Էկոնոմիկայի նախարարության, հղում է կատարել դեռևս 4 տարի առաջ հրապարակված շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) հաշվետվություններին՝ նշելով, որ դրանք պետության կողմից մանրակրկկիտ ուսումնասիրությունների են ենթարկվել:

 «Ուսումնասիրությունների արդյունքում վերահաստատվել է, որ Ամուլսարում նոր բնապահպանական ռիսկեր չկան»,-ասված է էկոնոմիկայի նախարարության պատասխանում:

Մինչդեռ ՀՀ կառավարությունը, անկախ այն հանգամանքից՝ սեփականատեր է, թե ոչ, պետք է լրացուցիչ ուսումնասիրություններ անցկացներ՝ գնահատելու ի հայտ եկած նոր բնապահպանական ռիսկերը։ Իշխանությունների այս մոտեցումը հիմք է տալիս մասնագիտական հանրությանը ենթադրել, թե կառավարությունը աչք է փակել բոլոր հին և նոր բնապահպանական ռիսկերի վրա՝ դրա դիմաց ստանալով բաժնեմաս, ինչը անընդունելի մոտեցում է, քանի որ Ամուլսարի շահագործման ընթացքում ի հայտ եկող բնապահպանական հնարավոր վնասները աղետալի հետևանքներ կարող են ունենալ ոչ միայն մեր պետության, այլև տարածաշրջանի ջրային ռեսուրսների համար։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին կառավարությունը որոշում էր կայացրել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից թողարկված 5000 դրամ անվանական արժեքով բաժնետոմսերի 12,5 տոկոսը որպես նվիրատվություն ընդունելու մասին: Մեկնաբանելով կառավարության որոշումը, Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ:

Համաձայն 2023 թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերը ՀՀ կառավարությանն է տրամադրվել նվիրատվությամբ՝ առանց կառավարության կողմից ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներ կատարելու, առանց կառավարության մասով որևէ պարտավորության:

Մի րոպեում ադրբեջանցի զինվորը կարող է անցնի փշալարը և ահաբեկի մարդկանց, չեն կարող որևէ անվտանգություն ապահովել․ Դանիելյան (տեսանյութ)Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱզատության մեջ լինելու դեպքում՝ կլինեի պայքարող տավուշցիների կողքին. Դավիթ ՏոնոյանԳուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան«Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշակովը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի մասինՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան․ 168․amՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըՌուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքիցՀայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսինՊիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես (տեսանյութ)ՀՀ-ի տնտեսական աճի բարձր տեմպերը կապված են ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերի և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետ․ ՌԴ նախագահի օգնականՍոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներինՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱվագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ»Քաղաքապետարանն իրավական որևէ գործիքակազմ չունի անձրևներից տուժած բնակիչներին փոխհատուցում տալու համար․ Տարոն ԳևորգյանՀայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցըՎստահ եմ, որ մեր մեջ ահագին ներդրված անձինք կան, որ կոնֆլիկտ սադրեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շարժման դեմ տեխնոլոգիա կիրառողներն այս 6 տարվա մեջ այնքան են խաբել, որ այլևս հավատալու չէ․ քաղտեխնոլոգԲուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ և նախատեսում է երկխոսություն սկսել վիզաների ազատականացման շուրջ. Հունգարիայի արտգործնախարարՄիջուկային զորավարժությունների անցկացումը հրահրել են Մակրոնի, Քեմերոնի և ԱՄՆ-ի հայտարարությունները. Կրեմլը պարզաբանել էԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետՈւզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Դուք թուրք ազերիներին չե՛ք ճանաչում, նրանք խաղաղություն պարգևողը չեն․ Դադիվանքի վանահայր Շնորհակալ եմ ինձ գաղտնալսողներին. կրթվում են և փոխանցում են իրենց վերևներին Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ժիրայր Պետրոսյանը դարձել է ուշուի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Կարկուտը էապես վնասել է մշակաբույսերին․ մանրամասներ Սևանա լճի մակարդակը բարձրացել է «Gallup International–ի սոցհարցումը ոչ հաճելիորեն զարմացրել է. «Հայերը չեն ցանկանում ապրել ադրբեջանցիների հետ»» Երեք տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չգան ու չմիանան քայլերթին․ Դանիելյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Լայնածավալ հրդեհներ են բռնկվել Իրկուտսկի մարզում (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք. Ալեն Սիմոնյան«Hyundai Elantra»-ն, «BMW»-ն և «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Սա քաղաքական պայքար չէ, հոգու պայքար է․ Բագրատ Սրբազան Հայաստանն ակնկալում է Ալմաթիի բանակցություններում քննարկել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ քաղաքական դաշտ ներքաշվենք․ Բագրատ սրբազան Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան
Ամենադիտված