Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (03 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Վիետնամ՝ Վիետնամի Կոմունիստական կուսակցության հիմնադրման օր, Մոզամբիկ՝ Հերոսների օր, ԱՄՆ՝ Գազարի տորթի ազգային օր և Չորս կապելլաների օր, Թաիլանդ՝ Վետերանների օր, Ճապոնիա՝ Սէցուբուն:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1897 –ծնվել է  թերապևտ, արյունաբան Անդրեյ Բաղդասարովը։

1907 –ծնվել է հայ խորհրդային ռեժիսոր և դերասան Հրանտ Մանվելյանը։

1911– ծնվել է արձակագիր, մշակույթի վաստակավոր գործիչ Գարեգին Սևունցը:

1916-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գեներալ Յուդենիչի հրամանատարությամբ գրավել են Էրզրումը:

1922- ՀԽՍՀ խորհուրդների առաջին համագումարը հաստատել է Խորհրդային Հայաստանի առաջին սահմանադրությունը:

1933 – վախճանվել է ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ, Մխիթարյան վարդապետ Հակովբոս Տաշյանը:

1965 –ծնվել է քաղաքական, հեղափոխական գործիչ Շանթ Հարությունյանը՝  ԱՄԿ հիմնադիր Շահեն Հարությունյանի որդին:

1983 –ծնվել է բանաստեղծ Կարեն Անտաշյանը։

1983 –ծնվել է շախմատիստ, գրոյսմաստեր Գաբրիել Սարգսյանը։

1993-հրաժարական է ներկայացրել Հայաստանի վարչապետ Խոսրով Հարությունյանը, հետագայում նրան փոխարինել է Հրանտ Բագրատյանը:

1998- «հայտնի ուժերի» ճնշման տակ հրաժարական է ներկայացրել Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ժողովրդին սպառնացել, որ իշխանության է գալիս «պատերազմի կուսակցությունը»:

2006- անհայտ անձինք Կոմիտասի փողոցում հարձակում են գործել ինկասատորական մեքենայի վրա: Գլխին արձակված կրակոցից սպանվել է մեքենայի վարորդը, ինչից հետո հանցագործներն առևանգել են ինկասատորական մեքենան:

2009- երեկոյան Երևանում իր տան մուտքի մոտ դիմահար կրակոցներով սպանվել է Հայաստանի փոխոստիկանապետ, գնդապետ Գևորգ Մհերյանը: 

2011- Արցախում բացվել է ազգային պատկերասրահը:

2021-Մայրաքաղաքում երկարատև պասիվությունից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» կրկին ակտիվացել է, շարժման կոչով Ազգային ժողովի շենքի մոտ են հավաքվել քաղաքացիներ, որոնք պահանջել են կառավարության ու վարչապետի հրաժարականը:

-Հարավային Ավստրալիան ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը և դատապարտել Ադրբեջանին ու Թուրքիային բնիկ հայերի հայրենիք ներխուժելու համար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1014 —Դանիայի թագավոր է դարձել Հարալդ Սվենսոնը:

1377 —Ութ սրբերի պատերազմի ժամանակ Ռոբերտ Ժնևսկու բանակը գրավել է Չեզենա քաղաքը և սպանել ավելի քան 4 հազար մարդ:

1468 – վախճանվել է գերմանացի դարբին և ոսկերիչ, տպագրության գյուտի հեղինակ Յոհան Գուտենբերգը:

1488 – Բարդուղիմեոս Դիաշի նավերը հասել են Աֆրիկայի ափերը Բարեհուսո հրվանդանի մոտ:

1509 – Դիու քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Պորտուգալիան հաղթանակ է տարել մամլուքական կայսրության նկատմամբ: Հնդկաստանը դարձել է Պորտուգալիայի գաղութ:

1637 —Նիդերլանդներում տեղի է ունեցել Կակաչամանիան. կակաչների սոխուկների առաջարկը գերազանցել է պահանջարկին, սկսվել է բորսային խառնաշփոթ, մեկ գիշերվա ընթացքում հազարավոր հոլանդացիներ են սնանկացել:

1809 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Ֆելիքս Մենդելսոնը։

1826 —դեկաբրիստների ապստամբությանն աջակցելու մեղադրանքով ձերբակալվել է Ալեքսանդր Գրիբոեդովը:

1830 —Եվրոպայի երեք «խոշոր պետությունները»՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Անգլիան ստորագրել են Լոնդոնյան արձանագրությունը, որով իսկ ճանաչել են Հունաստանի անկախությունն Օսմանյան կայսրությունից:

1870 —ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի սահմանադրության 15-րդ լրացումը, որն ուղղակի արգելում է ընտրական իրավունքի սահմանափակում ըստ ռասայի, մաշկի գույնի և նախկինում ստրուկ լինելու կարգավիճակի:

1887 –վախճանվել է ավստրիացի բանաստեղծ Գեորգ Թրակլը:

1898 –ծնվել է ֆինն ճարտարապետ, դիզայներ Ալվար Աալտոն:

1920 —ԽՍՀՄ-ում ստեղծվել է Արժույթների Պետական Պահեստը (ԳոԽրան):

1930 —Հանգկոկում Հո Շի Մինի և չինաստանցի այլ էմիգրանտների կողմից ստեղծվել է Վիետնամի Կոմունիստական կուսակցությունը:

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավարտվել է խորհրդային բանակի Վիսլա-Օդերյան հարձակողական օպերացիան:

1961 —Անգոլայում Բայշա-դե-Կասանջե պրովինցիայում գյուղացիական ապստամբությամբ սկսվել է Անգոլայի անկախության համար մղված պատերազմը Պորտուգալիայի դեմ:

 1966 —Լուսին-9 ավտոմատ կայանն իջել է Լուսնի Բուրի օվկիանոսի շրջանում և ուղարկել լուսնի մակերևույթի առաջին լուսանկարը:

1972 - տեղի ունեցել 11-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Սապորո, Ճապոնիա)։

1977 – ծնվել է ռեգգետոն ոճում կատարող լատինոամերիկյան երգիչ Դեդի Յանկին:

2014 —Մոսկվայի թիվ 263 դպրոցում տեղի է ունեցել հրաձգություն, 10-րդ դասարանցին սպանել է իր ուսուցչին և երկու ոստիկանի: Սա առաջին նման դեպքն է եղել Ռուսաստանի դպրոցներում:

2005-վախճանվել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան:

2019 —վախճանվել է ռուս ռեփ-կատարող Դեցլը (Կիրիլ Տոլմացկին):

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Администрация разозлилась от слова «просьба»Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министраКто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларовИменно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: СогомонянЗакон только для граждан? Аршак КарапетянУже в следующем квартале лидер крупных налогоплательщиков снова изменится: «Паст»
Самое популярное