ՌԴ-ն շարունակում է ավիահարվածներ հասցնել Սիրիայում
Ռուսական ավիացիան Սիրիայում շարունակելու է հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին` հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:
Մասնավորապես, ինչպես փոխանցում է Rosbalt-ը, բարձրաստիճան զինվորականը մանրամասնել է, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները Սիրիայում օրական 20-25 մարտիակ թռիչքներ են իրականացնում` նպատակ ունենալով օգնել երկրի կառավարական զորքերին դեպի ահաբեկիչների կողմից զավթված Փալմիրա առաջխաղացման համար:
Հիշեցնենք, ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել ռուսական զորքերի հիմնական մասը Սիրիայից հանելու մասին:
Սիրիայում ՌԴ երկու հենակետերը, սակայն, ծովային Թարթուսը եւ օդային Հմեյմիմը, պետք է շարունակում են իրենց բնականոն աշխատանքները: