ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտե՞ք՝ ինչքան կյանք ենք փրկել, ինչքան վիրավոր ենք փրկել․ Փաշինյան

ՎԻԴԵՈ

ՆԳՆ-ն ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգությունը մեծացնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Որոշակի մեթոդաբանությամբ աշխատել ենք և տեսել ենք, որ հաջողվել է վթարների և զոհերի թվի նվազեցում ունենալ։ Կան դեպքեր, որոնց պետք է ստեղծագործաբար մոտենալ։ ՆԳՆ-ն գնացել է միջքաղաքային ավտոկայաններ և ստուգել է ավտոբուսների անվադողերը, այն անվադողերը, որոնք մաշվածության բարձր աստիճան են ունեցել, ուղղակի իրենց թույլ չեն տվել երթուղի դուրս գալ, եթե նրանք երթուղի դուրս գային, ապա 10-ից 6-ը երեկվա եղանակային պայմաններում հաստատ վթարի էին ենթարկվելու։ Գիտե՞ք, էս գործողության ընթացքում ինչքան կյանք ենք փրկել, ինչքան վիրավոր ենք փրկել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular