Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Ուսանողության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828- ցար Նիկոլայ 2-րդի հրամանով Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին պարգևատրվել է «Ալեքսանդր Նևսկի» շքանշանով:
1891 - ծնվել է  մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ Աշոտ Տեր-Մկրտչյանը:
1901 - ծնվել է  դիրիժոր, մանկավարժ Սուրեն Չարեկյանը:
1910 - ծնվել է  պարսկահայ գրող Գալուստ Խանենցը:
1912 - ծնվել է  ակադեմիկոս Շավարշ Սիմոնյանը:
1914- ռուս աստղագետ Գրիգորի Նեումնին Պուլկովյան աստղադիտարանում ասերոիդների գոտում հայտնաբերել է նոր աստերոիդ և անվանել այն Հայաստան:  
1921- բացվել է Երևանի համալսարանի գրադարանը:
1922-  Երևանի Շահումյանի անվան բանվորական ակումբում բացվել է առաջին պետական դրամատիկական թատրոնը (1937 թվականից վերանվանվել է  Գ. Սունդուկյանի անվան):
1950 – ծնվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանը:
1952 - ծնվել է  նկարիչ Ավետիք Ավետիսյանը:
1983 - վախճանվել է  արձակագիր Աբիգ Ավագյանը:
2001- Հայաստանը դարձել է Եվրոխորհրդի լիիրավ անդամ:
- Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ավարտվել են «Բրիթիշ փեթրոլեումի» նախագահությամբ աշխարհի առաջատար նավթային ընկերությունների բանակցությունները, և  ստորագրվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան հիմնական արտահանական խողովակաշարի նախագիծը:
2002- «Երկիր» օրաթերթը սկսել է  լույս տեսնել որպես շաբաթաթերթ՝ որակապես նոր մակարդակի հասնելու նպատակով: 
2007- Հայաստանի մայրաքաղաքում բացվել է Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը:
2013- Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխության շնորհիվ և 2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն կալանավայրից ազատ է արձակվել ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը:
2014- Արոնյանը շախմատի Վեյկան Զեեի մրցաշարի հաղթող է ճանաչվել՝ հաղթանակն ապահովելով վերջին տուրից առաջ։
2019- հայտարարվել է, որ TEN-T ծրագրով Եվրամիությունն ու Համաշխարհարհային բանկը նախատեսում են մինչև 2030 թվականը 12.8 միլիարդ եվրո ներդրում կատարել Արևելյան գործընկերության մաս կազմող վեց երկրներում՝ Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Հայաստանին հատկացվել է 732 միլիոն եվրո:
2021- Վրաստանի Մառնեուլում ադրբեջանցիները հարձակվել են հայկական բեռանատար մեքենաների շարասյան վրա, ջարդուխուրդ արել բեռներ փոխադրող 30-ից ավելի մեքենա:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

41 –Հռոմի  Սենատը սպանված Կալիգուլայի հորեղբայր Կլավդիոսին հռչակել է կայսր:
750 —Օմեյդների և Աբասիդների կողմնակիցների միջև տեղի է ունեցել Իրաքի տարածքում գտնվող Մեշ Զաբ գետի ճակատամարտը:
1479- ավարտվել է Վենետիկի և Օսմանյան կայսրության միջև 15 տարի տևած պատերազմը:
1533 – Անգլիայի թագավոր Հենրիխ 8-րդն ու Աննա Բոլեյնը գաղտնի ամուսնացել են:
1554 - Բրազիլիայում Սուրբ Պողոսի օրը ճիզվիտների կողմից հիմնվել է Սան Պաուլո քաղաքը
1627 —ծնվել է անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Ռոբերտ Բոյլը:
 1658 —Նոր Ամստերդամի նահանգապետն արգելել է թենիսը, քանի որ ըստ նրա այն շեղում է մարդկանց աստծոն ծառայելուց:
1736– ծնվել է ֆրանսիացի նշանավոր մաթեմատիկոս և մեխանիկ Ժոզեֆ Լուի Լագրանժը:
1759 - ծնվել է  բրիտանացի (շոտլանդացի) բանաստեղծ, ֆոլկլորագետ Ռոբերտ Բըրնսը:
1799 —ԱՄՆ-ում արտոնագրվել է մեխանիկական շարքացանը:
1802 —Նապոլեոն 1-ինն ընտրվել է Իտալիայի նախագահ:
1882 - ծնվել է  անգլիացի կին գրող Վիրջինիա Վուլֆը:
1835– տեղի է ունեցել Վինչենցո Բելլինիի «Պուրիտաններ» օպերայի առաջնախաղը:
1858– առաջին անգամ հնչեցվել է  Ֆելիքս Մենդելսոնի հանրահայտ «Հարսանեկան քայլերգը»:
1878-ռուսական տորպեդով խորտակվել է թուրքական շոգենավ, որն աշխարհում տորպեդահարելով նավ խորտակելու  առաջին դեպքն է եղել:
1886 - ծնվել է  գերմանացի դիրիժոր, երգահան Վիլհելմ Ֆուրտվենգլերը:
1905-Հարավային աֆրիկայում գտել են աշխարհի ամենամեծ  «Կուլլինան» ալմաստը (3106 կարատ):
1908 —Բաքվում կայացել է Գաջիբեկովի «Լեյլա և Մեջնուն» օպերայի առաջնախաղը, որն իսլամական աշխարհի առաջին օպերան է եղել:
1928 - ծնվել է  վրացի քաղաքական գործիչ Էդուարդ Շևարդնաձեն:
1938 - ծնվել է  ռուս բանաստեղծ, երգիչ Վլադիմիր Վիսոցկին:
1938 —արևային բարձր ակտիվության պատճառով բևեռափայլ է նկատվել Արևելյան Եվրոպայում:
1947– վախճանվել է ամերիկացի աշխարհահռչակ գանգստեր Ալ Կապոնեն:
1951 - վախճանվել է  խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս Սերգեյ Վավիլովը:
1957 —Քաշմիրը մտցվել է Հնդկաստանի կազմ:
1981 – ծնվել է ամերիկացի R&B ժանրի երգչուհի և երգերի հեղինակ Ալիշա Քիզը:
1982 - վախճանվել է  խորհրդային պետական գործիչ Միխայիլ Սուսլովը:
1990 —Պակիստանի վարչապետ Բենազիր Բհուտոն դարձել է աշխարհում միակ վարչապետը, որը պաշտոնավարման ընթացքում երեխա է ծնել: 
1992 —կալիֆորնիական Օքլենդում անգլիացի թեթև-ատլետ Ստիվ Բեկլին ժամանակակից կառուցվածքի նիզակը նետել է 90 մետրից հեռու:
2010– եթովպական Ethiopian Airlines ընկերության «Boeing 737» մակնիշի ինթքնաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել են 82 մարդ:
2011– Եգիպտոսում սկսվել են բողոքի ցույցեր ընդդեմ նախագահ Հոսնի Մուբարաքի:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Первый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министраКто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларовИменно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: СогомонянЗакон только для граждан? Аршак КарапетянУже в следующем квартале лидер крупных налогоплательщиков снова изменится: «Паст»Самбист Маис Нерсисян стал чемпионом Европы Мирзоян на встрече с Байрамовым предложил не ограничиваться подписанием мирного договора, а разблокировать коммуникации
Самое популярное