ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ Ֆրանսիան, ոչ որեւէ մեկը չի կարող Ռուսաստանին հավասարազոր դաշնակից լինել մեզ. Ձյունիկ Աղաջանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոչ Ֆրանսիան, ոչ որեւէ մեկը չի կարող Ռուսաստանին հավասարազոր դաշնակից լինել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Որովհետեւ նրանք մեզ սահմանակից չեն, աշխարհագրորեն մեզ մոտ չեն գտնվում: Իսկ Ֆրանսիայի պարագայում, ես հիշեցնեմ մեր հանրությանը, որ եթե չեմ սխալվում մեկ տարի առաջ, 2022-ի սեպտեմբերյան աղետաբեր գործողություններից հետո էլի Ֆրանսիայի Սենատը համապատասխան  հայտարարություն, բանաձեւ ընդունեց, որից հետո հնչեց այդ երկրի կառավարության, գործադիր մարմնի հստակ  պատասխանը, որ դա իրենց  քաղաքականությունը չէ եւ իրենց շահերից չի բխում:

Երբ ես կտեսնեմ Ալիեւ ընտանիքի վրա անհատական սանկցիաների կիրառում, երբ ես կտեսնեմ Ադրբեջան պետությանը զենքերի մատակարարման արգելք, երբ ես կտեսնեմ այդ նույն Ֆրանսիայից, նույն արեւմտյան  երկրներից, որոնք նստած են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, համապատասխան բանաձեւ, որտեղ կդատապարտվի Արցախի հայերի էթնիկ  զտումը եւ որպես ցեղասպանական գործողություն, Ադրբեջանը սանկցիաների տակ կմտնի, եւ պահանջ կդրվի, կպարտադրվի հայ ժողովրդի վերադարձը իր հազարամյա բնօրրան, այդ ժամանակ ես կսկսեմ մտածել, որ Արեւմուտքն իրոք լուրջ է իր վերաբերմունքում, եւ ոչ թե իր խոսքերով փափուկ բարձ է դնում մեր հանրության  գլխի տակ, մինչեւ իր ծրագրերը վերջնական հանգրվանին հասցնելը»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular