Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աները հրազենով սպանել է փեսային․ նոր մանրամասներ Արմավիրում տեղի ունեցած դեպքից

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով պարզվել են մարզի Ջրառատ գյուղում կատարված՝ աներոջ կողմից փեսայի սպանության դեպքի հանգամանքները: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

2023թ. փետրվարի 28-ին մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած սպանության փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով իրականացված քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ջրառատ բնակավայրի 31-ամյա բնակչի և վերջինիս կնոջ հոր միջև, դեպքին նախորդող ժամանակահատվածում, երիտասարդ ամուսինների հարաբերությունների հետ կապված հեռախոսային խոսակցության ժամանակ, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ:

Նշված վիճաբանությունից հետո 31-ամյա տղամարդու կնոջ 46-ամյա հայրը, ով բնակվում է Կոտայքի մարզի գյուղերից մեկում, դստեր ամուսնու կողմից իրեն հայհոյելու համար վրեժխնդիր լինելու շարժառիթով, որոշել է հաշվեհարդար տեսնել նրանից։ Մտադրությունն իրականացնելու նպատակով 2023թ․ փետրվարի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, վերցնելով և ապօրինի իր մոտ պահելով իր կողմից ապօրինի ձևափոխված՝ կարճեցված խզակոթով և փողով «ԻԺ» մոդելի հրացանը և դրա համար նախատեսված 11 հատ փամփուշտ՝ համագյուղացուն պատվիրել է իրեն տանել Ջրառատ բնակավայր:

Ժամը 17:00-ի սահմաններում հասնելով Ջրառատ բնակավայր՝ փնտրել և տուժողի տանը կից անասնագոմի մոտ նկատել է վերջինիս՝ աշխատելիս: Իջելով ավտոմեքենայից՝ նա մեկ անգամ կրակել է երիտասարդի ուղղությամբ, որը դիպել է անասնագոմի պատին: Շարունակելով իր հանցավոր մտադրությունն իրագործելու նախաձեռնությունը՝ նա նույն հրացանից ևս երկու կրակոց է արձակել իրեն մոտեցող փեսայի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով կրծքավանդակի հրազենային՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ 46-ամյա տղամարդը հեռացել է դեպքի վայրից, սակայն նույն օրը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 46-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 336-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղելՎեհափառ Հայրապետն իմ հայրն է. այսօր ամեն ինչ կիմանաք գործընթացի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկայի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԽարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվելԹուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը Երևան-Մոսկվա տոմսերն եռակի թանկացել են. որքա՞ն արժե այս պահին Ես այսօր ուզում եմ հրապարակավ դիմել Ձեզ. Կարին Տոնոյան Գազ չի լինի 4 մարզի բազմաթիվ համայնքներում Ադրբեջանն ասում է Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է, ողջ Հայաստանը տանք ու խաղաղ իրենց տիրապետության տակ ապրե՞նք. Դանիելյան Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո Այսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ Բագրատ Սրբազան Արտակարգ․ պայթյուն-փլուզում ԱրարատումՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից Նախարարությունը՝ Շուռնուխի բնակիչների 2024 թ. փոխհատուցման մասին Այսօր Մբապեն իր վերջին տնային հանդիպումը կանցկացնի ՊՍԺ-ի կազմում Սրբազանն օրհնում է եկեղեցու բակում նրան սպասող հավատացյալներին (տեսանյութ) Ուկրաինական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարձակվել է Դոնեցկի վրա Լիտվայում նախագահական ընտրություններ են Արեգակի վրա հզոր բռնկումները տպավորիչ հյուսիսափայլ են առաջացրել երկնքում (լուսանկարներ) Ճապոնիան կոչնչացնի COVID-19-ի դեմ ձեռք բերված դեղերի 77 տոկոսը Լոռու մարզից հայտնում են. կա վիրավորՍա պայքար է հանուն հայի լինելու, հայրենիքի, իրական խաղաղության․ Մետաքսե ՀակոբյանԵրբ կանցկացվեն պետական ավարտական քննություններըՈւԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշար. Հայաստանի հավաքականը hաղթել է Բելառուսին Լույս աշխարհ է եկել հերոս Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ) Արտակարգ դեպք Լամբադա կամրջի վրա Վիրավոր քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց․ ինչ է կատարվել Պրոցեսներ են ընթանում․ Գառնիկ Դանիելյան Ծնվել է Անդրեի որդին Երևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա Հայաստանն ու Ռուսաստանը որոշակիացնում են իրենց դաշնակցային պարտավորություններըՄիլանը ջախջախեց Կալյարիին ԽՍՀՄ հանրապետությունները գաղութներ չէին, որպեսզի հասկանաք, թե ինչպես են գաղութարարները վերաբերվել «բնիկներին», նայեք Հնդկաստանի պատմությանը«Բարնլին» պարտվեց «Տոտենհեմին» և դուրս մնաց Պրեմիեր լիգայից Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը 1920թ. Կարմիր բանակը մտել է Ղարաբաղ, գեներալ Դրոն ընդունել է վերջնագիրը և լքել Ղարաբաղը. պատմության այս օրը (12 մայիս)Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին նվազել.ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՏեղեկացեք․ գործարկվելու է էլեկտրական շչակԻնչի՞ց է անհանգստանում ու կրկին սպառնում Ալիևը «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Շվեյցարիան Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 300-ը. արտակարգ դրություն է հայտարարվել Անձրև, կարկուտ, օդի ջերմաստիճանի նվազումԱննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն Նոր մանրամասներ Մյասնիկյան պողոտայի վթարիցՀնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ. ինչ է հայտնիԽոշոր վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներԻսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. ՇոլցԲագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցումՄայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ
Ամենադիտված