Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանում նշել են Արամ Խաչատրյանի 120-ամյակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի ավարտը Չինաստանում նշանավորվեց Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջոցառումների շարքով։ Պեկինում առաջին անգամ անցկացվեց հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթ՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Խաչատրյանի անվան մրցույթը համատեղ կազմակերպել էին «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը, Չինաստանի ազգային օպերային թատրոնը և Չինաստանի պետական կառույցները։ Մրցույթի անցկացմանը Չինաստանում խրախուսել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը չինական կողմից հրավիրված էր եզրափակիչ փուլում նվագակցելու մրցույթի մասնակիցներին, ինչպես նաեւ հանդես գալու գալա համերգի ընթացքում։ Մրցույթն անցել է բարձր մակարդակով՝ արժանանալով այդ երկրում դասական երաժշտության սիրահարների եւ մասնագետների բարձր գնահատանքին։ Ստուգատեսի գալա համերգի եւ մրցանակաբաշխության ընթացքում Չինաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը եւ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյանը բարձր գնահատեցին Արամ Խաչատրյանի անունը կրող մրցույթի անցկացումը Չինաստանում՝ կարեւորելով երկու երկրների միջեւ մշակութային կապերի ամրապնդումը։

Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրին կազմված էր հեղինակավոր երաժիշտներից՝ Յարոսլավ Նադրժիցկի, Հրաչյա Ավանեսյան, Անդրեաս Ֆլոր, Իգոր Պետրուշեւսկի, Սոյոնգ Յուն եւ այլք։ Մրցույթին մասնակցում էին ջութակահարներ ավելի քան տասը երկրից, եզրափակիչ փուլում նրանք կատարում էին Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Նշենք, որ մրցույթում հատուկ մրցանակի է արժանացել Հայաստանը ներկայացնող երիտասարդ ջութակահարուհի Օվսաննա Հարությունյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, չինական կողմի հրավերով հանդես է եկել նաեւ երեք համերգով։ Համերգները կայացել են դեկտեմբերի 29-ին՝ Պեկինի ազգային օպերային թատրոնում, դեկտեմբերի 30-ին և 31-ին՝ Շինջինգշան վարչական շրջանի մշակույթի կենտրոնում։ Համերգային ծրագրերում ընդգրկված են եղել նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Մաեստրո Սերգեյ Սմբատյանն ընդգծում է, որ Արամ Խաչատրյանն իր արվեստով Հայաստանում եւ Հայաստանից դուրս շատ մարդկանց է միավորում։ Չինաստանում կայացած մրցույթի շնորհիվ բազմաթիվ երաժիշտներ սովորեցին եւ իրենց երկացանկում ընդգրկեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ դառնալով հայկական հնչյուններն աշխարհում տարածող երաժշտական դեսպաններ։

Խաչատրյանի անվան մրցույթը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները լայնորեն լուսաբանվել են չինական հեռուստաընկերություններով եւ զանգվածային այլ լրատվամիջոցներով։ Մրցույթի 3 փուլերի ուղիղ հեռարձակման արդյունքում արձանագրվել են ավելի քան 430 000 առցանց դիտումներ, իսկ նաեւ այլ լրատվամիջոցների միջոցով մրցույթի եւ Սիմֆոնիկ նվագախմբի համերգների դիտումները գերազանցել են 900 000-ը։ Դիտումների այս մեծ ցուցանիշը նպաստել է Խաչատրյանի արվեստի հանրահռչակմանը։

Աղբյուր` Փաստինֆո

Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ ԿարապետյանԱյսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Գազ չի լինի «Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ» 1992թ. հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը. պատմության այս օրը (08 մայիս)Պետք է հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին․ Տիգրան ԱբրահամյանԿրասնոյարսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Ժողովուրդ» Khosrov ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հայկական հավաքածուն Մարադոնայի 1986 թվականի աշխարհի առաջնության «Ոսկե գնդակը» աճուրդի է հանվել Աճ՝ ռուբլու շուկայումՄայիսյան ձյունը՝ Ջերմուկում (տեսանյութ) Արտակը 3 երեխաների հայր էր, ընտանիքի միակ կերակրողը․ բացառիկ մանրամասներ Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․ «Հրապարակ» Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ» Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ» Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Դաժան դեպք՝ Վանաձորում․ որդին հարվածներ հասցնելով սպանել է մորըԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.News«Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղելԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած մեր միջև առկա տարաձայնություններին․ ԲայդենԹուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին. ո՞ւմ եք ասում՝ գործակալ. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել․ Արսեն ԲաբայանԿոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՌուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-ի սպառնալիքներից պաշտպանվելու համար․ ՊեսկովԱդրբեջանը Տավուշի գյուղերն իր ռшզմական վերահսկողության տակ վերցնելով՝ ապահովում է Նոյեմբերյանից մինչև Մեղրի կարևոր դիրքերը վերահսկելու հնարավորությունը․ Խոսրով ՀարությունյանԿամ ՔՊ-ն ստում է, որ հնարավոր է «վատ մարդը» դառնա վարչապետ, կամ հենց ՔՊ-ն է Փաշինյանի ու այդ «վատ մարդու» հետ պայմանավորվածության արդյունքում նրան ընտրելու վարչապետ․ ԱռաքելյանՀայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին․ ՊՆԱլիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ռաֆահի դեմ գnրծnղnւթյnւնը կազդի ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի վրա․ Իսրայելն պետք է անհապաղ դուրս գա Ռաֆահի օկուպացված հատվածից․ Թուրքիայի ԱԳՆՄեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանըԵրկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիսԲերդիչիի մերձակայքից տարհանված ամերիկյան Abrams տանկը հայտնվել է Պոկլոննայա բլրի վրա գտնվող ռազմավարի ցուցահանդեսումԿրականետ ռոբոտ շուն է վաճառքի  հանվել և ցնցել համացանցըԱշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ ԼուկաշենկոԱդրբեջանի ԶՈւ-ն մեկնել է Թուրքիա՝ EFES-2024 զnրավարժություններին մասնակցելուԲագրատ Սրբազանն իր շարունակական խաղաղ ու պարզ խոսքով նույնիսկ այսօր մնաց հիմնական հանրային օրակարգ թելադրողը. Վարդան Ոսկանյան Երբ ժողովուրդը համախմբվում է Աստծո ու հայրենիքի շուրջ` հաղթում է. Շարմազանով (տեսանյութ)Սեփական ոճով և օրակարգով ասուլիս, որ հող նախապատրաստեց հետագա զիջումների համար«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ)ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակըՍահմանազատումը Կիրանցում չի վերջացել, 3 կետ մնացել է, չգիտենք՝ վաղն ինչ կլինի․ համայնքապետ (տեսանյութ)
Ամենադիտված