Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է կատարվել վարչապետի այցերից հետո. մարզադահլիճ կառուցած շինընկերության տնօրենին Փաշինյանը վերջերս էր պարգևատրել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նախորդ շաբաթ Լոռու և Արմավիրի մարզեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած այցերից հետո շինարարական օբյեկտներում հնարավոր թերությունների ուսումնասիրման  և գույքագրման նպատակով ԿԳՄՍ նախարարությունում և քաղաքաշինության կոմիտեում ձևավորվել են աշխատանքային խմբեր: Այս մասին NEWS.am-ի հացմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից՝ պարզաբանելով, որ դիտարկված շինարարական օբյեկտները գտնվում են շինարարության փուլում. ծրագրերի վերաբերյալ ավարտական ակտեր կազմված չեն, աշխատանքները դեռևս ընդունված չեն:

Քաղաքաշինության կոմիտեում ձևավորված աշխատանքային խմբում կոմիտեի ներկայացուցիչներից բացի ընդգրկված են նաև նախագծային, շինարարական ու տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։

«Աշխատանքային խումբն իրականացնում է նշված մարզերի շինարարական օբյեկտներում հնարավոր թերությունների ուսումնասիրում և գույքագրում։ Բոլոր խնդիրների վերհանումից ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ամփոփելուց հետո կկազմվի միջոցառումների ժամանակացույց՝ մինչև ծրագրերի ավարտական փուլը խնդիրները վերացնելու նպատակով»,-տեղեկացրին քաղաքաշինության կոմիտեից:

Մինչ պետական գերատեսչությունները կպարզեն վարչապետի հայտնաբերած թերությունների ծավալները, պետության միջոցների հաշվին կատարված ծախսերի արդյունավետությունը, իսկ քաղտեխնոլոգները կգնահատեն՝ արդյոք վարչապետի կատարած նմանօրինակ այցերը շոու են, թե՞ պետական համակարգում առկա «անտերության» վկայություն, փորձել ենք պարզել, թե ովքե՞ր են պատասխանատու իրականացված շինարարության և դրա որակի վերահսկման համար:

NEWS.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզում 5 մարզադահլիճների, այդ թվում Արտիմետի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի շինարարությունը, որի կատարման որակից Նիկոլ Փաշինյանը նույնպես դժգոհ է, իրականացրել է «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ –ն, որը համարվում է Հայաստանի առաջատար շինարարական ընկերություններից մեկը: Վերջին 15 տարիների ընթացքում ՀՀ-ում հիշյալ ընկերությունն իրագործել է ռազմավարական և տարաբնույթ նշանակության կարևորագույն կառույցների շինարարություն, մասնավորապես՝ կառուցվել է մոտ 250 օբյեկտ, այդ թվում` ավելի քան 10 խոշոր հիդրոտեխնիկական, 20 արդյունաբերական, 25 էներգետիկ և ավելի քան 160 քաղաքացիական: Ուշագրավ է, որ  «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ  տնօրենին ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը պարգևատրել էր Անանիա Շիրակացու մեդալով՝ քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Խոսքը  վաստակաշատ շինարար, «Հաէկի  շինարարություն» ՓԲԸ հիմնադիր-տնօրեն Աշոտ Վարդանյանի մասին է, որը վարչապետի՝ Արտիմետի միջնակարգ դպրոց կատարած այցի ընթացքում նույնպես ներկա էր նոր վերանորոգված մարզադահլիճում և երբեմն արձագանքում էր վարչապետին հուզող հարցերին:

Նշենք, որ այս դպրոցի մարզադահլիճի զուգարանը ստուգելիս, գործադիրի ղեկավարն արձանագրել էր, որ բոլոր ծորակները պետք է հատ-հատ ամրացվեն: Մարզադահլիճում էլ վարչապետը նկատել էր, որ օդափոխման խողովակը «կախված է», իսկ կից պատերը «ջարդուփշուր եղած»: Բացի այդ, Փաշինյանը դժգոհել էր, որ անջատիչները ոչ ճիշտ տեղում են միացված. «Գնդակով կհարվածեն, կտան անջատիչները ջարդուփշուր կանեն»,-նշել էր նա: Վարչապետին այս մարզադահլիճում ամենից շատ զարմացրել էր առաստաղից կախված ցանցը: Փաշինյանը հետաքրքրվել էր, արդյոք կախված ցանցն ամու՞ր է և չի՞ ընկնի երեխաների գլխին, ինչին ի պատասխան շինարարությունն իրականացրած ընկերության տնօրեն Աշոտ Վարդանյանն արձագանքել էր, որ ամրացված է:

Ավելի ուշ վարչապետն իր ֆեյսբքության էջում գրել էր, որ Արտիմետի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի շինարարական աշխատանքներն ընդունված կհամարվեն միայն անթերի լինելու դեպքում:

Արտիմետի դպրոցի մարզադահլիճի կառուցապատման աշխատանքների հետ կապված NEWS.am-ը զրուցեց Աշոտ Վարդանյանի որդու՝ «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ ընկերության համահիմնադիր, տնօրենի տեղակալ Հրաչ Վարդանյանի հետ: Վերջինս նշեց, որ վարչապետի  դժգոհությունները մեծամասամբ կապված են ոչ թե շինարարության որակի, այլ ոչ ճիշտ տեխնիկական առաջադրանքների, կահավորման և նման այլ հարցերի հետ:

«Վարչապետի բարձրացրած խնդիրները կապված չեն շինարարության որակի հետ, պարզապես, ինչպես միշտ ամբողջ մեղքը փորձում են բարդել շինարարի վրա: Ընդհանուր խնդիրն այն է, որ երբ ինչ-որ բան է կառուցվում՝ տեխնիկական առաջադրանքը կամ նախագիծը գուցե ճիշտ չի տրված լինում, այսինքն չկա ճիշտ տեխնիկական առաջադրանք, թե  տվյալ դպրոցին ինչ մարզադահլիճ է պետք»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ շինարարական ընկերությունը մարզադահլիճի կահավորման հետ որևէ առնչություն չունի:

«Մենք ոչ կախիչի հետ կապ ունենք, ոչ վոլեյբոլի դաշտի»,-ասաց նա:

Հրաչ Վարդանյանն ասաց, որ իրենք, այնուամենայնիվ  պատրաստ են վերացնել հնարավոր թերությունները, եթե հանձնաժողովը գույքագրի դրանք: 

«Շինարարական օբյեկտը շահագործման հանձնելուց առաջ  հանձնաժողովը, որպես կանոն ստուգում է իրականացնում: Եթե այս մարզադահլիճում հանձնաժողովը թերություններ կհայտնաբերի, գրավոր կարձանագրի, մենք պատրաստ ենք սահմանված ժամկետում շտկել դրանք»,-նշեց ընկերության համահիմնադիրը:

Արտիմետի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժաննա Դալյանն էլ NEWS.am-ին տեղեկացրեց, որ կառուցապատման աշխատանքների որակը ստուգելու նպատակով դեռևս հանձնաժողովային ստուգում չի իրականացվել:

«Թերություները պետք է գույքագրվեն, շտկվեն, որից հետո նոր միայն հանձնում-ընդունումը կարվի»,-ասաց տնօրենը՝ հույս հայտնելով, որ  մեկ ամսվա ընթացքում մարզադահլիճը շահագործման կհանձնվի:

Նշենք, որ նախորդ տարի Քաղաքաշինության կոմիտեի արդեն նախկին նախագահ Արմեն Ղուլարյանը Կոմիտեի պատասխանատուների, կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ վերահսկողության նպատակով այցելել էր մարզական կառույցների շինհրապարակներ, այդ թվում Արտիմետի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի շինհրապարակ: Պետպատվերով իրականացվող ծրագրերի ընթացքը քննարկելիս Արմեն Ղուլյանն առանձնահատուկ կարևորել էր նախատեսված բոլոր հարմարությունների ապահովումը և աշխատանքների որակի սահմանված բարձր նշաձողի պահպանումը։

Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է այս տարի ավարտել, ընդհանուր առմամբ 32 մարզադահլիճի և մարզադպրոցի կառուցման ու վերակառուցման ծրագիր։

Հիշեցնենք, որ Լոռու և Արմավիրի մարզեր նախորդ շաբաթ  կատարած այցերի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել էր մարզերի նոր վերանորոգված դպրոցներում և տեղում ստուգել իրականացված շինարարական աշխատանքների որակը: Դպրոցներից մեկի հանդերձարանում, օրինակ՝ վարչապետը ջանասիրաբար տեղաշարժելուց հետո, պոկել էր պատին ամրացված կախիչներից մեկը և արձանագրել, որ այն անորակ է, իսկ մեկ այլ դպրոցում «բացահայտել», որ ֆոտբոլի դարպասի ցանցը «տուկի թելից է», իսկ բասկետբոլի վահանակը չի համապատասխանում իր պատկերացրած ստանդարտներին և այլն:

Մարզային այցերի ընթացքում հայտնաբերված ենթադրյալ խախտումներին հաջորդեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի, այնուհետև նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնանկությունները:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ չնայած բարձրագոչ հայտարարություններին և խոստումներին՝ 2023 թվականին Փաշինյանի ղեկավարած կառավարությունը փաստացի ձախողել է կապիտալ ծախսերի ծրագրերը կրթության ոլորտում, մասնավորապես՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կապիտալ ծախսերը, ներառյալ դպրոցաշինության ծրագիրը, թերակատարվել են 79 տոկոսով, իսկ ավարտված կամ կիսավարտ դպրոցաշինության աշխատանքները , մեղմ ասած, թերի են:

Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանՈւկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ ԲորելՓաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.amՌուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջՄամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորվածԼևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբանԱյժմ մենք կանգնած ենք պատերազմի նոր փուլի առաջ․ մեր զինվորականները պետք է պատրաստ լինեն ռազմական գործողությունների նոր փուլին․ ԶելենսկիԴավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ (տեսանյութ)Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը, բայց շարունակում են մնալ գյուղում. գյուղապետ«Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր»«Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարինԿիրանց տանող ճանապարհը բացվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերըՄամուլը ՀՀ-ում մնացել է իշխանությանը հակակշռող, իշխանության գործողությունները վերահսկող միակ ենթահամակարգը․ ՀԺՄՕկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել․ կան զոհ և վիրավորներՀայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերԿիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ ԱբրահամյանԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲավականին մեծ գումարներ ծախսելով՝ մենք չստացանք բարեփոխված ոստիկանություն. ՄելքոնյանՀայաստանի վերացումը իր համար շահավետ է, քանի որ այդ դեպքում իրեն ոչ մեկ չի դատի․ քաղաքագետի գնահատականը՝ երկրի ներկա իրավիճակի վերաբերյալՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. ԶախարովաԻրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՆեթանյահուն խիղճ չունի. ԷրդողանՄարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասինՌոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնականԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՉփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը
Ամենադիտված