Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (09 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Սերբիա՝ Հանրապետության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1866 –ծնվել է  հասարակական–քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանը:

1915 – ծնվել է արձակագիր Սուրեն Այվազյանը:

1919-Թբիլիսիում սկսվել է  Հայաստանի և Վրաստանի միջև սահմանների որոշման հարցով համաժողովի նիստը, որին ակտիվորեն մասնակցել է Մեծ Բրիտանիան:

1924- ծնվել է հայ կինոռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը։

1925-ծնվել է  երգչուհի (Երգի թագուհի) Օֆելիա Համբարձումյանը:

1945- ծնվել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

1950- ծնվել է դրամատուրգ, արձակագիր Սամվել Խալաթյանը:

1955- ծնվել է ռեժիսոր, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը։

1966 –վախճանվել է  կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը:

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ղրղստանի և Մալդիվների հետ:

2005-Թբիլիսիում ստորագրվել է Փոթի-Պորտ Կավկազ (Նովոռոսիյսկ) երկաթուղային լաստանավային բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը:

2005- վախճանվել է նշանավոր երգահան, ջութակահար, պրոֆեսոր Սերգեյ Աղաջանյանը։

2007- Հայաստանում անօրինական ձևով  լույս է տեսել «Ֆորբս» ամսագրի հայկական տարբերակի առաջին համարը, որտեղ ներկայացվել են հայաստանցի 10 մեծահարուստները: Ամսագրի առաջին համարի լույս ընծայումից հետո հրաժարական է ներկայացրել դրա գլխավոր խմբագիրը` «Հ1» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը:

2012-Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը, որը մեղադրվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։ 

2020-Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

2021- առաջին անգամ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կողմից օգտագործվել է «Նիկոլի ուսապարկ» բառակապակցությունը խմբակցությունից դուրս եկած Սոֆյա Հովսեփյանի նկատմամբ, բայց արդյունքում այդ անվանումը կպել է հենց նիկոլական պատգամավորներին:

2023-ՆԳ նախարար է նշանակվել Վահե Ղազարյանը, Կամո Ցուցուլյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1658 –ծնվել է բարոկկո ոճի ֆրանսիացի քանդակագործ Նիկոլա Կուստուն:

1757 —վախճանվել է ֆրանսիացի գրող և գիտնական Բերնար դը Բովյե դը Ֆոնտելելը:

1788- Կոնեկտիկուտը դարձել է ԱՄՆ-ի 5-րդ նահանգը։

1792 —կնքվել է Յասսիի խաղաղության պայմանագիրը , որով ավարտվել է 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմը:

1797 — ծնվել է ռուս նավագնաց և արկտիկայի հետազոտող, ադմիրալ Ֆերդինանդ Վրանգելը:

1799 —Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Պիտտն աշխարհում առաջին անգամ մտցրել է եկամտահարկ՝ երկու շիլլինգ մեկ ֆունտ չափով:

 1816 —անգլիացի ածխահատներն առաջին անգամ հանքերում աշխատելու համար օգտագործել են մետաղական ցանցով անվտանգ լամպ:

1823 —ծնվել է գերմանացի վիրաբույժ, ասեպտիկայի և անտիսեպտիկայի հայտնագործողներից մեկը հանդիսացող Ֆրիդրիխ Ավգուստ Էսմարխը:

1856 – ծնվել է սերբ կոմպոզիտոր, բանահավաք, դիրիժոր, մանկավարժ Ստևան Մոկրանյացը:

1873 —վախճանվել է ֆրանսիայի կայսր Նապոլեոն 3-րդը:

1877 —Ռուսաստանում ստեղծվել է  «Ռուս դերասանների փոխօգնության միությունը», որը հանդիսացել է ԽՍՀՄ-ի Թատերական գործիչների միության նախատիպը:

1890 —ծնվել է չեխ գրող Կարել Չապեկը:

1908- ծնվել է ֆրանսիացի կին գրող, փիլիսոփա, ֆեմինիստական շարժման գաղափարախոս, Ժան Պոլ Սարտրի կյանքի ընկերուհի Սիմոնա դը Բովուարը:

1932 —Մեքսիկայի հարավում գտնվող Մոնտե-Ալբանի հնդկական հնագույն բնակատեղի ավերակներում հայտնաբերվել է 13-րդ դարով թվագրվող և սապոտեկի հնդկական ցեղին պատկանող թանկարժեք գանձեր:

 1951 —պաշտոնապես բացվել է Նյու-Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանը: 1992 —հայտարարվել է Սերբիայի Հանրապետության անկախությունը:

1996- ռուս-չեչենական առաջին պատերազմի ժամանակ չեչեն գրոհայինները Դաղստանի Կիզլյար քաղաքում պատանդեն վերցրել մոտ 3700 բնակչի։

2007- Էյփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է  iPhone-ը։

2020-Իրանի Կերման քաղաքում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ հրմշտոցի հետևնաքով ավելի քան 50 մարդ է զոհվել։

Կ. Խաչիկյան

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին․ ՊՆԱլիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ռաֆահի դեմ գnրծnղnւթյnւնը կազդի ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի վրա․ Իսրայելն պետք է անհապաղ դուրս գա Ռաֆահի օկուպացված հատվածից․ Թուրքիայի ԱԳՆՄեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանըԵրկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիսԲերդիչիի մերձակայքից տարհանված ամերիկյան Abrams տանկը հայտնվել է Պոկլոննայա բլրի վրա գտնվող ռազմավարի ցուցահանդեսումԿրականետ ռոբոտ շուն է վաճառքի  հանվել և ցնցել համացանցըԱշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ ԼուկաշենկոԱդրբեջանի ԶՈւ-ն մեկնել է Թուրքիա՝ EFES-2024 զnրավարժություններին մասնակցելուԲագրատ Սրբազանն իր շարունակական խաղաղ ու պարզ խոսքով նույնիսկ այսօր մնաց հիմնական հանրային օրակարգ թելադրողը. Վարդան Ոսկանյան Երբ ժողովուրդը համախմբվում է Աստծո ու հայրենիքի շուրջ` հաղթում է. Շարմազանով (տեսանյութ)Սեփական ոճով և օրակարգով ասուլիս, որ հող նախապատրաստեց հետագա զիջումների համար«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ)ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակըՍահմանազատումը Կիրանցում չի վերջացել, 3 կետ մնացել է, չգիտենք՝ վաղն ինչ կլինի․ համայնքապետ (տեսանյութ)Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ուղիղՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համարՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանըԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. ՎանեցյանԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀայկական բժշկական ասոցիացիան միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանըՄտածել, որ Գևորգ 5-րդ կաթողիկոսը հավակնում էր Արամ Մանուկյանի պաշտոնին, ուղղակի անհեթեթություն է. պամտաբանԲագրատ Սրբազանի առաջնորդած երթը վաղը կշարունակվի Չարենցավանի Վերածննդի հրապարակիցԶենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթՎտանգավոր սննդամթերք է ոչնչացվել․ ի՞նչ է հայտնի (լուսանկարներ) «Հարի Փոթերը», «Կարիբյան ծովահենները», «Մատանիների տիրակալը» կհնչեն մեկ բեմում. «Imperial Orchestra»-ն գալիս է Երևան Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկինԱշակերտուհին երեխա է լույս աշխարհ բերել առևտրի կենտրոնի զուգարանում, նկարահանել ընկերների համար ու լքել նրան անտառում (տեսանյութ 18+)Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-ից 7-ըԺողովուրդը կասի իր խոսքը, սյուների փոխարեն կկանգնի ժողովուրդը․ Բագրատ Սրբազան Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Եթե նման տեսանյութ գտնեք, հենց այսօր կգնամ տուն․ Բագրատ Սրբազան Սենատորը դատապարտել է Փաշինյանին` Պուտինի երդմնակալության արարողությանը չմասնակցելու համարՔաղաքացին ձիով միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ) Մահվան ելքով ծեծկռտուք՝ ադրբեջանցի դպրոցականների միջևԱդրբեջանը և Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր կստորագրեն Միխաիլ Գալուստյանը խոստովանել է Հուսալքված հայը միշտ էլ ապավինում է եկեղեցուն․ հեռու չէ այն օրը, որ «հոգևոր Հայաստանը» կհաղթի «նոր Հայաստանին»ՌԴ կառավարությունը հրաժարական տվեց Խանութ էր գնում մեքենան չի նկատել․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային հուղարկավորեցին Արման Թաթոյանը միացավ շարժմանը Ի՞նչ սպասել Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումից. քաղաքագետի վերլուծությունըՄինչև -1, -2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինի ՀՀ-ումԱդրբեջանցիների շարժ է նկատվում․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանին բարեկամաբար հրավիրում են Բաքու Կրեմլում մեկնարկել է Պուտինի երդմնակալության արարողությունը. ՈւՂԻՂ Ղրիմի հայկական դպրոցի սաները ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմի վետերանների շիրիմներին Գրանցվել է -0,2°C ջերմաստիճան. ձյուն է տեղում
Ամենադիտված