Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … անիվ

ՖՈՏՈ

Անիվը ազատ պտտվող կամ պտտվող սռնու վրա ամրացված շրջանաձև շարժում ապահովող սարք է, որը թույլ է տալիս իր վրա ամրացված մարմնին գլորվել, այլ ոչ թե սահել։ Հավանաբար «անիվ» բառն առաջացել է հնդեվրոպական snēu- «պտտել» բառից: Անիվի նախորդ կարելի է համարել, մինչ այդ հայտնի գլանը, որը տեղադրվել է տեղափոխվող բեռի տակ։ Անիվի ստեղծումը մի քանի հազարամյակի պատմություն ունի: Ընդ որում անհայտ է, թե ով է առաջինը այն ստեղծել: Սակայն հնեաբանները հաստատել են, որ առաջին փայտյա անիվները հայտնվել են մոտ 7 000 տարի առաջ: Ամենավաղ և ամենահին «անիվը» գտնվել է Ռումինիայի Յասիի շրջանում, և այն թվագրվում է մ.թ.ա. 5-րդ հազարամյակով։ Դա նեոլիթյան դարաշրջանի հայտնաբերված մարդկության պատմության ամենահին անիվն է։ Սլովենիայի Լյուբլյանյան արգելավայրում գտել են հացենուց պատրաստված անիվ  72 սմ տրամագծով, որը թվագրվում է մ.թ.ա. 3350-3100 թվականներով։ Կավից պատրաստված չորս անիվ ունեցող սայլի մոդել է հայտնաբերվել  բադենյան մշակույթի գերեզմաններում (արևելյան Հունգարիա): Անիվի վերաբերյալ հիշատակումներ են հանդիպվում  Հին Միջագետքում՝ թվագրված մ.թ.ա 4-րդ հազարամյակի վերջով։ Սկզբում անիվն իրենից ներկայացրել է փայտե շրջանակ՝ դրված սռնու վրա և ամրացված սեպով։  Հետո մեր նախնիները ամբողջական անիվները սկսել են փոխարինել պտտվող սռնիներով, որը հնարավորություն է տվել ավելի երկար տարածություններ կտրել առանց անիվի վնասման: Արդյունքում «անիվների վրա» սկսել են տեղաշարժվել շատերը, չնայած դա հարուստների մենաշնորհն է եղել: 3 200 տարի առաջ մարդիկ կատարելագործել են անիվը՝ ստեղծելով երկաթյա անիվներ: Դրանից հետո մոտ 3 000 տարի անիվի կառուցվածքում եղել են միայն թեթևակի փոփոխություններ, մասնավորապես ստեղծվել են մետաղյա առանցքակալներ: Այդ ժամանակներում անիվներ օգտագործվել են ինչպես փոխադրամիջոցներում, այնպես էլ ջրաղացներում, արտադրություններում և այլն: Անիվի պատմության մեջ հիմնական  շրջադարձային ժամանակաշրջանը համարվում է 19-րդ և 20-րդ դարերը: Տեխնիկական հեղափոխությունը վերափոխել է անիվը, հայտնվել է առաջին անվադողը: Առաջին անվադողի ստեղծողն է եղել Ռոբերտ Ուիլյամ Թոմպսոնը 1846 թվականին, որը առաջարկել է սայլերի անիվները պատել փափուկ նյութերով: Իսկ  Ջոն Բոյդ Դանլոպը 1888 թվականին ստեղծել է առաջին պնևմատիկ անվադողը, արտոնագրել այն և սկսել արտադրել: Ներկայումս էլ  «Դանլոպ» ընկերությունը հանդիսանում է աշխարհում անվադողեր արտադրող ամենախոշոր ընկերությունը: Պնևմատիկ անիվների առավելությունները շատ արագ են սկսել գնահատել: 1889 թվականին Բելֆաստում հեծանվային մրցույթում միջակ հեծանվորդ Ուիլյամ Խյումը պնևմատիկ անիվներ ունեցող հեծանվով գրավել է առաջին  տեղը և դա լավագույն գովազդն էր: Ֆրանսիացիներ Անդրե և Էդուարդ Միշլենները առաջինն են պնևմատիկ անիվներ դրել ավտոմեքենայի տակ: 1895 թվականին Փարիզ-Բորդո մրցարշավին նրանք ներկայացրել են նման մեքենա, որը չնայած անիվների բազմակի անգամներ ծակվելուն (չպետք է մոռանալ, որ այն ժամանակներում պնևմատիկ անիվների հիմնական թշնամինները ճանապարհներին լցված նալերի մեխերն էին) կտրել է 1 200 կիլոմետր ճանապարհ և սեփական ընթացքով հատել եզրագիծը լավագույն տասնյակում: Անիվի պատմությունը ներկայումս էլ է շարունակվում: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ տարբեր կլիմայական պայմանների համար նաժատեսված ժամանակակից բարձր տեխնոլոգիական անվադողեր:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ)Դուրս մղեք հուսահատությունը, լցվեք պայքարով, հույսով, ՀՀ իրական քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՎաշինգտոնը, Մեծ Բրիտանիան, Բրյուսելը «խաղաղություն» ասելով՝ բերում են պատերազմ, աղետ ու մահեր․ ՌԴ ԱԳՆՓաշինյանը Կիրանցի բնակիչներին ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են․ ՀՀ կառավարությունԱյսօր մեզ այս մեծ փոսից հանող է պետք՝ լիդերներ․ Պետք է լինի առաջնորդություն, թիմ․ ՔաղտեխնոլոգԳյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի. Գառնիկ ԴանիելյանՏարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի օրակարգի ներքո Ադրբեջանի ԶՈւ ծառայողները մոտենում են մեր գյուղերին․ Թաթոյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերըՏավուշի գյուղերի հանձնումը գերարագացնելու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը. թուրքագետԲլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի ԵրևանումՏԿԵՆ-ը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման քայլեր է ձեռնարկում. Սանոսյանը՝ ԽաչատուրյանինՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցըԱվարտվել է Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըԿիրանցի մի քանի բնակիչ կառավարությունում Փաշինյանի հետ են հանդիպումՎրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ)Ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյունԱնհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա ՏոնոյանԵՄ մի շարք երկրներ կարող են մինչև մայիսի վերջ ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ ԲորելՄիհրան Պողոսյանի կազմակերպություններից մեկի ղեկավարը ձերբակալվեցՀանցագործություն է ցեղասպանությունն իր անունով չկոչելը. Կիրո Մանոյան Կիրանցի մի խումբ բնակիչներ կհանդիպեն Փաշինյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկելուԱյդ 8 գյուղի հանձման հետևանքները դեռ չենք գիտակցում. Աբրահամյան ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՖինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկըՇտապ լուր. պետեկամուտների աշխատակիցները Միհրան Պողոսյանի կուսակցության գրասենյակում ենՊետք է խոսել հստակ տերմինաբանությամբ. Շարմազանով Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԿարևորը հասարակության չհամակերպումն է. Արթուր Խաչատրյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ պաշտպանի բերած հատուկ վերանայման բողոքըՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.amՄեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. ՍտոլտենբերգՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՍտոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի վարույթով մեղադրյալ կա Միրզոյան-Բայրամով բանակցություններում Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պшտերազմ բերել. Վարդան Օսկանյան
Ամենադիտված