Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատապարտյալը սպանել է հոր սպանության համար մեղադրվողին․ մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններով պարզվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի սպանության հանգամանքները: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ քրեակատարողական հիմնարկի կալանավորն իր հետ նույն պատժախցում գտնվող Ա.Յ.-ին, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ինքն իր հորը սպանելու համար, պարբերաբար, տևական ժամանակ ենթարկել է բռնության:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի հոկտեմբերի 4-ին, հիշյալ կալանավորն իր հետ նույն խցում պահվող Ա.Յ.-ից պահանջել է կալանքի ժամկետի երկարացման դեպքում իրենց խուց չվերադառնալ՝ սպառնալով, որ հակառակ դեպքում վերջինիս համար վատ կլինի, քանի որ չի ցանկացել նույն խցում պահվել սեփական հորը սպանելու համար մեղադրվող, ինչպես նաև՝ խցում ընդունված վարվելակերպի կանոններին չհետևող անձի հետ։

Սակայն Ա.Յ.-ն հրաժարվել է դատարան գնալ, և վերադարձվել է իր խուց։ Տեսնելով, որ Ա.Յ.-ն չի պատրաստվում տեղափոխվել այլ խուց, վերջինիս պատժելու նպատակով, 2022 թվականի հոկտեմբերին վերոհիշյալ կալանավորը պարբերաբար ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Յ.-ի մարմնի տարբեր մասերին, կապել նրա ոտքերը, սեղմել պարանոցը, սուր եզր ունեցող, քննությամբ չպարզված առարկայով կամ գործիքով հասցրել կտրվածքներ՝ տուժողին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանքներ, որի ընթացքում վերջինիս մարմնի վրա առաջացել են տարբեր բնույթի և ծանրության տարբեր աստիճանների բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց հետևանքով 2022 թվականի հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 23:15-ի սահմաններում, Ա.Յ.-ն մահացել է:

Դատաբժշկական փորձաքնության եզրակացության համաձայն՝ տուժողի մահը վրա է հասել տրավմատիկ-հեմոռագիկ, պլևրոպուլոնալ շոկից՝ կրծքավանդակի փակ բութ վնասվածքներ ստանալու հետևանքով, որոնք էլ գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջ մահվան հետ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա կալանավորին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանր վնաս պատճառելը) և 196-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մենք իրապես էականորեն խորացնում ենք հարաբերությունները ԵՄ հետ, և դա վերաբերելի է բոլոր ուղղություններին․ Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳ նախարարինՆոյեմբերյանի բաժնում գտնվող 14 քաղաքացիներն ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում էՍրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)Կիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն ԹամրազյանըՌաիսիի ուղղաթիռում վթшրային ազդանշանի փոխանցման համակարգը բացակայում էր կամ անջատված էր․ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարԿիրանց մուտք գործելու սահմանափակումների նպատակը քաղաքական է. սա նահանջ է՝ տարածքներ հանձնելով. Հովհաննես ԽուդոյանԱնթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ nւժի գործադրումը․ ՄԻՊ«Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցը հագեցրել են «գերանային խրճիթով» նռնականետերից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համարԿզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր ՊուտինինՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբՈւկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ ՄեդվեդևՊապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման, վերակառուցման աշխատանքներինՄեկնում ենք Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու բերման ենթարկված մեր քաղաքացիներին․ Գառնիկ ԴանիելյանՌաիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը Հայաստան. կիրակի հայ-իրանական սահմանին նախատեսում էր հանդիպել ՓաշինյանինԿիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը2018-ին ես սխալվել եմ. Սրբազանի տեսնում եմ, որ նա կարող է երկիրը արժանապատիվ ներկայացնել. Տիգրան ՆալչաջյանԱնի Գևորգյանի և բնակիչների ահազանգից հետո Կիրանց սկսել են մթերք ուղարկել (տեսանյութ)Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔեզնից լավ արա՞, ա′յ տղա. Լոռվա ոստիկանապետը՝ պատգամավորինՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևԱռնվազն 11 մարդու են բերման ենթարկել Կիրանցի ճանապարհիցԱյս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Գագիկ Ծառուկյանը ցավակցություն է հայտնելԿիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, հոգին սպանել են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներԼիբանանը, Պակիստանը, Հնդկաստանը, Իրաքը և Սիրիան համազգային սուգ են հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբԱյլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջել Բագրատ Սրբազանը Կիրանցի եկեղեցու մոտ է Կիրանցում իրավիճակը լարվեց. քաղաքացիներին քաշքշելով բերման ենթարկեցին Ոստիկանությունն ապօրինաբար արգելում է մեր մուտքը Կիրանց․ Խամոյան Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին ՀԻՄԱ․ Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ է WhatsApp-ը նոր ֆունկցիա ունի. ի՞նչ է հայտնի Ոuտիկանները շարունակում են արգելափակված պահել Կիրանցի մուտքը (լուսանկարներ) Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջին փոխնախագահի հետ Ադրբեջանական Յաշման և Կոմանդոն Կիրանցի դպրոցի մոտ կանգնած են լինելու. ծնողը ի՞նչ անի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ ԴանիելյանՊԵԿ-ը բացահայտել է 4 կգ «մարիխուանա»-ի, 24 գրամ «հաշիշի յուղ»-ի և 66 գրամ «կոկաին»-ի ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է (տեսանյութ) Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով. Բելառուսում Իրանի դեսպան Ցավակցություններս բարեկամ Իրանին․ Տիգրան Աբրահամյան Վշտակցություն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Արդեն լացելու համար են տուգանելու, ասում են՝ «մի՛ լացեք, Ադրբեջանն ավելին կուզի»․ Դանիելյան Թուրքական հեռուստատեսությունը նոր տեսանյութ է հրապարակել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից Կիրանցում սպասում են, որ հանդիպեն մարզի հոգևոր առաջնորդին, սակայն, ոստիկանները չեն թողնում Ո՞ւր ա, մարդու իրավունքների պաշտպանն ո՞ւր ա․ Դանիելյան
Ամենադիտված