ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի հետ ԵԱՏՄ առևտրի ազատականացումը լրացուցիչ խթան կհաղորդի Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացմանը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի ազատականացումը լրացուցիչ խթան կհաղորդի մեր բոլոր պետությունները կապող տրանսպորտային և լոգիստիկ ուղիների զարգացմանը.

ինչպիսին է Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքը, նախադրյալներ կստեղծի գիտաարտադրական համագործակցության, զբոսաշրջիկների և պատվիրակությունների փոխանակման, մարդկանց միջև շփումների համար։ Այս մասին դեկտեմբերի 25-ին Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեր հանդիպման նախօրեին ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ստորագրվեց ազատ առևտրի համաձայնագիր։

 

Այս համաձայնագիրը կարող է լուրջ նշանակություն ունենալ ԵԱՏՄ-ի և Եվրասիական տարածաշրջանի այս ամենախոշոր և տեխնոլոգիապես զարգացած տնտեսություններից մեկի միջև կապերի ամրապնդման համատեքստում։

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Միությունում արտադրվող ապրանքների գրեթե բոլոր կատեգորիաները կստանան անմաքս մուտք դեպի իրանական հսկայական շուկա (90 միլիոն մարդ), իսկ ոչ սակագնային խոչընդոտներն էապես կնվազեն։ 

Դրանում շահագրգռված են մեր երկրների գործարար շրջանակները, որոնք ակտիվ առևտուր են անում իրանցի գործընկերների հետ, և այժմ նման առևտրային համագործակցության պայմանները նկատելիորեն ավելի լավն են լինելու»,- նշել է Պուտինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular