Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրու նախկին քաղաքապետի կողմից կոռուպցիոն չարաշահումների մասով վարույթի նախաքննությունն ավարտվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավարտվել է Գյումրու համայնքի նախկին ղեկավար Վ․ Ղուկասյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով Գյումրի համայնքում գտնվող երկու տասնյակից ավել անշարժ գույք օտարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Վ․ Ղուկասյանը,  1999թ․ նոյեմբերից մինչև 2012թ․ հոկտեմբերը հանդիսանալով Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, մի շարք պաշտոնատար անձանց օժանդակությամբ, 2006-2011թթ․ ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթակա՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, տարբեր հասցեներում գտնվող 24 անշարժ գույք, այդ թվում՝ ընդհանուր օգտագործման կանաչ գոտի (զբոսայգի) հանդիսացող քաղաքային զբոսայգու հողամասեր՝ տվյալ ժամանակ գնահատված ընդհանուր 35.690.403 ՀՀ դրամ կադաստրային արժեքով։

Հիշյալ անշարժ գույքերն օտարվելուց հետո կեղծ բովանդակությամբ տեղեկանքներ են ներկայացվել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանում, և դրանց հիման վրա հիշյալ անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է տարբեր ՍՊԸ-ների և անձանց սեփականության իրավունքը։

Բացի այդ, ձևական առքուվաճառքի և անհատույց օգտագործման պայմանագրեր կնքելու, նվիրատվություններ կատարելու եղանակով օրինական ճանապարհով գույքի ձեռքբերման պատրանք ստեղծելու, այդ կերպ՝ իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից խուսափելուն օժանդակելու հարցերի շուրջ նախնական համաձայնության գալով մի շարք անձանց, այդ թվում՝ եղբոր և որդու հետ,  Գյումրի համայնքից հանցավոր եղանակով ստացված գույքի ծագման աղբյուրը խեղաթյուրելու, պատկանելիությունը թաքցնելու նպատակով, օրինականացրել է վերը նշված հանցավոր ճանապարհով ստացված անշարժ գույքերից 4-ը՝ 16.060.815 ՀՀ դրամ կադաստրային արժեքով:

Մասնավորապես, Վարդան Ղուկասյանի մտերմների միջև կնքվել են անշարժ գույքն օտարելու վերաբերյալ ձևական առքուվաճառքի պայմանագրեր, որոնց հիմքով գույքերի նկատմամբ գրանցվել է նրանց սեփականության իրավունքը։ Այնուհետև հիշյալ գույքերն անհատույց օգտագործման նպատակով Վ.Ղուկասյանին հանձնելու վերաբերյալ կնքված պայմանագրերի հիմքով կատարվել է պետական գրանցում, իսկ դրանից հետո կնքված նվիրատվության պայմանագրերի համաձայն՝ գույքերը նվիրվել են Վ․ Ղուկասյանի որդուն կամ եղբորը։ Այդ հիմքով կատարվել են պետական գրանցումներ, տրամադրվել են վկայականներ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գյումրու համայնքի նախկին ղեկավար Վ․ Ղուկասյանին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու (24 դրվագ), պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (26 դրվագ), հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) (4 դրվագ) համար։ Վերջինիս եղբորը, որդուն և երկու մտերիմներին մեղադրանք է ներկայացվել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) համար։

Քրեական վարույթով համայնքապետարանի նախկին պաշտոնատար 5 անձանց նկատմամբ, ոչ արդարացնող՝ վաղեմությունն անցնելու հիմքերով քրեական հետապնդումները դադարեցվել են։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Արգելանքներ են կիրառվել առերևույթ հանցավոր ճանապարհով օտարված գույքերի վրա:

Վ․ Ղուկասյանի մտերիմներից մեկի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և այդ հիմքով նախաքննությունը կասեցվել է։

Ռաիսիի ուղղաթիռում վթшրային ազդանշանի փոխանցման համակարգը բացակայում էր կամ անջատված էր․ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարԿիրանց մուտք գործելու սահմանափակումների նպատակը քաղաքական է. սա նահանջ է՝ տարածքներ հանձնելով. Հովհաննես ԽուդոյանԱնթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ nւժի գործադրումը․ ՄԻՊ«Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցը հագեցրել են «գերանային խրճիթով» նռնականետերից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համարԿզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր ՊուտինինՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբՈւկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ ՄեդվեդևՊապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման, վերակառուցման աշխատանքներինՄեկնում ենք Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու բերման ենթարկված մեր քաղաքացիներին․ Գառնիկ ԴանիելյանՌաիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը Հայաստան. կիրակի հայ-իրանական սահմանին նախատեսում էր հանդիպել ՓաշինյանինԿիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը2018-ին ես սխալվել եմ. Սրբազանի տեսնում եմ, որ նա կարող է երկիրը արժանապատիվ ներկայացնել. Տիգրան ՆալչաջյանԱնի Գևորգյանի և բնակիչների ահազանգից հետո Կիրանց սկսել են մթերք ուղարկել (տեսանյութ)Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔեզնից լավ արա՞, ա′յ տղա. Լոռվա ոստիկանապետը՝ պատգամավորինՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևԱռնվազն 11 մարդու են բերման ենթարկել Կիրանցի ճանապարհիցԱյս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Գագիկ Ծառուկյանը ցավակցություն է հայտնելԿիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, հոգին սպանել են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներԼիբանանը, Պակիստանը, Հնդկաստանը, Իրաքը և Սիրիան համազգային սուգ են հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբԱյլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջել Բագրատ Սրբազանը Կիրանցի եկեղեցու մոտ է Կիրանցում իրավիճակը լարվեց. քաղաքացիներին քաշքշելով բերման ենթարկեցին Ոստիկանությունն ապօրինաբար արգելում է մեր մուտքը Կիրանց․ Խամոյան Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին ՀԻՄԱ․ Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ է WhatsApp-ը նոր ֆունկցիա ունի. ի՞նչ է հայտնի Ոuտիկանները շարունակում են արգելափակված պահել Կիրանցի մուտքը (լուսանկարներ) Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջին փոխնախագահի հետ Ադրբեջանական Յաշման և Կոմանդոն Կիրանցի դպրոցի մոտ կանգնած են լինելու. ծնողը ի՞նչ անի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ ԴանիելյանՊԵԿ-ը բացահայտել է 4 կգ «մարիխուանա»-ի, 24 գրամ «հաշիշի յուղ»-ի և 66 գրամ «կոկաին»-ի ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է (տեսանյութ) Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով. Բելառուսում Իրանի դեսպան Ցավակցություններս բարեկամ Իրանին․ Տիգրան Աբրահամյան Վշտակցություն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Արդեն լացելու համար են տուգանելու, ասում են՝ «մի՛ լացեք, Ադրբեջանն ավելին կուզի»․ Դանիելյան Թուրքական հեռուստատեսությունը նոր տեսանյութ է հրապարակել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից Կիրանցում սպասում են, որ հանդիպեն մարզի հոգևոր առաջնորդին, սակայն, ոստիկանները չեն թողնում Ո՞ւր ա, մարդու իրավունքների պաշտպանն ո՞ւր ա․ Դանիելյան Հայաստանը և Ադրբեջանը սահմանային հանձնաժողովներն առաջիկայում կհամաձայնեցնեն կանոնակարգի նախագիծը «Հետս ձեռով չխոսես»․ Կիրանցում գերլարված է, քաղաքացիներին գյուղ չեն թողնում Ռուսաստանի ամենահայտնի ավիակոնստրուկտորներից մեկն ինքնաշեն ինքնաթիռով կnրծանվել է (տեսանյութ) «Մի՛ գnռա», «Ե՛ս եմ որոշում». Կիրանցում իրավիճակը լարված է մնում
Ամենադիտված