ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … թիավարություն կանոյեներով և բայդարկաներով

ՖՈՏՈ

Կանոյեներով և բայդարկաներով թիավարությունն այնպիսի դարավոր պատմություն ունի, որով հազիվ թե որևէ այլ սպորտ կարող է պարծենալ: Նավակները, որոնք նման են եղել բայդարկաների և կանոյեների հայտնվել են դեռ մեր թվարկությունից առաջ: 1927 թվականին 20-րդ դարի առաջատար անգլիացի հնագետ Չարլզ Վուլլին արծաթե նավակ է գտել շումերական թագավորի դամբարանում, որը կառուցվել էր 6000 տարի առաջ։ Նաև ներկայիս բայդարկաների և կանոյեների «նախահայրեր» են հայտնաբերվել Հին Եգիպտոսում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում և աշխարհի այլ մասերում:
Բայց այդ ամենը վերաբերվել է այդ նավակներին ընդհանրապես այլ ոչ թե սպորտին:
Միայն 1920-ականներին են Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում կայացել բայդարկաներով և կանոյեներով սիրողական առաջին առաջնությունները։ Ավելի ուշ՝ 1924 թվականին, Փարիզի Օլիմպիական խաղերում այդ մարզաձևը ներկայացվել է որպես ցուցադրական ելույթ: Միաժամանակ հիմնադրվել է ֆեդերացիա (Կանոյեի միջազգային ներկայացուցչություն): 1946 թվականին այն փոխել է իր անվանումը և դարձել Կանոեի միջազգային ֆեդերացիա, որի անդամներ են արդեն 113 երկրներ։ Ֆեդերացիայի պարտականությունների մեջ էր մտնում մրցաշարերի անցկացումը, սպորտի զարգացումը և կազմակերպչական բոլոր հարցերի լուծումը։ Այդ կազմակերպության հովանու ներքո էլ Պրահայում անց է կացվել առաջին Եվրոպայի առաջնությունը։ Որոշվել է, որ Հին աշխարհի առաջնությունը կանցկացվի 2 տարի պարբերականությամբ և այդ միտումը շարունակվել է մինչև 1969 թվականը, երբ որոշվել է ամեն տարի անցկացնել միայն աշխարհի առաջնություններ, սակայն 1997 թվականին եղել է վերադարձ Եվրոպայի առաջնության, որը ներկայումս անցկացվում է ամեն տարի։
Վաշոլմն է (Շվեդիա) դարձել առաջին քաղաքը, որը հյուրընկալել է աշխարհի առաջնությունը։ Առաջնությունից հետո մի ամբողջ 10 տարի անորոշ է եղել այդ սպորտաձևի ճակատագիրը։ Բանն այն է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով թիավարության բոլոր մրցումները դադարեցվել են և վերսկսվել են միայն 1948 թվականին, և այդ ժամանակվանից էլ պարբերաբար անց են կացվում մինչ հիմա։
Ինչպես նշվեց վերևում, առաջին անգամ մարզաձևը որպես ցուցադրական ներկայացվել է Փարիզի Օլիմպիական խաղերում, իսկ 1936 թվականին Բեռլինի Օլիմպիական խաղերում մարզաձևը ներառվել է խաղերի պաշտոնական ծրագրում։ Հաջորդ Օլիմպիական խաղերը տեղի են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1948 թվականին Լոնդոնում, ընդ որում նաև կանանց է թույլատրվել մասնակցել դրանց։ 
20-րդ դարում թիավարությունում գերակշռել են 3 տերություններ՝ ԽՍՀՄ, Գերմանիա և Հունգարիա, և այդ երկրների մարզիկները պարբերաբար բարձրակարգ մեդալներ են տարել տուն:  Օրինակ Բրիջիթ Ֆիշերը (Գերմանիա) 8 անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն, տղամարդկանց մեջ, իսկ կանանց մեջ Գերտ Ֆրիդրեքսոնն է (Շվեդիա) իր կարիերայի ընթացքում նվաճել ամենաբարձր մակարդակի 6 մեդալ։
Ներկայումս այս մարզաձևը վերելք է ապրում, բացի Օլիմպիական խաղերից, աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, տարեկան անցկացվում են հսկայական թվով այլ մրցումներ՝ աշխարհի գավաթներ, գրան պրիներ, երիտասարդական առաջնություններ։ Թիավարությունը ակտիվորեն գովազդվում է ամբողջ աշխարհում, ավելանում են ակումբները, և երիտասարդներն ավելի ու ավելի են պատրաստակամորեն զբաղվում դրանով։ Մինչ օրս մրցութային ծրագիրը բաղկացած է թիավարությունից մենակ, երկուսով, չորսով, իսկ մրցումներն անցկացվում են 200, 500, 1000 մետր հեռավորությունների վրա։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular