Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պապս իմ թևերն էր, ոտքերից զրկվել էի, թևերս էլ կտրեցին ու տարան, բայց նորից ուժ գտանք ու մեր տղային ունեցանք». Պապ Այվազյանը երեք տարուց ավելի է՝ համարվում է անհայտ բացակայող․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Պապն իմ միակն էր»,-ասում է Գարիկը, հետո շարունակում. «2001 թ. օգոստոսի 19-ին ավտովթարի եմ ենթարկվել ու մինչ օրս սայլակով եմ տեղաշարժվում: Վթարից մեկ օր անց՝ օգոստոսի 20-ին ծնվել է Պապը: Դժվարությամբ եմ իրեն մեծացրել, ուսման տվել»: Զրույցների ժամանակ լինում են պահեր, երբ դժվար է զրույցը շարունակել, բայց պետք է: Փրկության է գալիս լուսավորի՝ Պապի մանկության մասին զրույցը: «Շատ լավն էր Պապս, աշխույժ, ակտիվ: Փոքրուց զգացվում էր իր հայրենասիրությունը: Երկու տարեկանից գյուղի փողոցներով անցնելիս անգամ «Դաշնակ Դրո» էր երգում: Բայց դաշնակ բառը չէր կարողանում ճիշտ արտաբերել, ասում էր՝ «ելի՛ր, դաշկա Դրո»»,-«Փաստի» հետ զրույցում որդու մանկությունն է վերհիշում հայրիկը:

Ասում է՝ որդին շատ լավ տիրապետում էր հայոց լեզվին ու գրականությանը: «Դպրոցից հետո ընդունվեց Գյումրիում գործող «Իմպրոռիթմ» արվեստի կենտրոն, սովորեց ժողովրդական երգի բաժնում, ավարտեց: Իրեն խորհուրդ տվեցի ընդունվել Կոնսերվատորիա, հետո նոր զորակոչվել բանակ, բայց չհամաձայնեց՝ բանակից կվերադառնամ, նոր կընդունվեմ, պա՛պ: Երգն էր իր ապագան: Երգել անսահման շատ էր սիրում, կարող էր մտնել տուն ու սկսել երգել, բայց չէր սիրում, որ իրեն ձայնագրում էինք կամ նկարում: Գաղտնի էինք անում»: Պապ Այվազյանը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. դեկտեմբերի 19-ին: Առաջին վեց ամիսը ծառայել է Էջմիածնի սակրավորների գնդում, հետո տեղափոխվել Ջրական: Այնտեղ էլ որոշում է իր ցանկությամբ ծառայությունը շարունակել հատուկ ջոկատայինների գումարտակում: Նրան տեղափոխում են Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակ: Մոտ 20-25 օր հետո սկսվում է պատերազմը:

«Հիշում եմ, որ երբ պետք է զորակոչվեր ծառայության, իմ հայրն ասաց՝ գնամ զինկոմիսարիատ, արտոնություններ կունենաս: Բարկացավ, ասաց՝ ինձ ոչ մի արտոնություն պետք չէ: Իր համար անընդունելի էր այն միտքը, որ իրեն կարող են խղճալ, ես եմ իրեն այդպիսին դաստիարակել: Արիստոկրատի կեցվածք, արտաքին ունի և այդպես էլ ապրում էր: Երբ իր անվամբ հիմա էլ ինձ օգնություն են առաջարկում, մերժում եմ՝ չեմ կարող իր նկարին, իր աչքերին նայել: Պետության աջակցությունն էլ սկսեցինք ստանալ պատերազմից մեկ տարի անց, երբ որոշեցինք, որ մեր տանը կրկին մանկան ճիչ պետք է լսվի»:

Հայրիկն ասում է՝ որդին ծառայության ընթացքից շատ բան չի պատմել: «Աշխույժ էր նաև ծառայության ընթացքում, ռիսկով էր, միշտ վախենում էի դրանից: Բայց նաև զգում էինք, որ գաղափարապես աճում էր, օր օրի հասունանում: Իր՝ դեսանտագրոհային հատուկ գումարտակի հրամանատարի՝ Լեռնիկ Վարդանյանի հետ, որի գտնվելու վայրի մասին ևս տեղեկություններ չկան, լավ հարաբերություններ ուներ: Արցախում միասին շրջել էին, ծանոթացրել էր Ստեփանակերտի հետ: Իրար հանդեպ հարգանք ունեին, դա կարևոր բան է»: Սեպտեմբերի 27-ին Պապը ծառայակից տղաների հետ տագնապով բարձրանում է Մատաղիս-Թալիշ հատվածը:

«Մատաղիսում մի գնդապետ է լինում, որն ասում է՝ բարձրացեք Թալիշի հատվածի մեր պոստ, մերոնք ձեզ կդիմավորեն: Այնտեղ տղաներին 30 տանկ ու մեկ բատալիոն թուրքական հատուկ ջոկատայիններ են դիմավորում: Կադրեր կան, որտեղ երևում է, որ մերոնք մեծ վնաս են հասցրել իրենց տեխնիկային, խփել ԱԹՍ-ները: Հետո մի կերպ դիրքավորվում են երկրորդ գիծ խրամատում, մինչև կեսգիշեր «բոյ» տալիս, բայց շրջափակման մեջ են ընկնում: Սպաներից մեկը հրաման է տալիս, թե՝ ոչ մի կրակոց, որ մեր տեղը չիմանան: Պապը և Գրիգորը, որ նույնպես զոհվել է, հասկանում են, որ օղակը սեղմվում է, պետք է կա՛մ գերի ընկնեն, կա՛մ էլ զոհվեն, զարմանում են չկրակելու հրամանի վրա և ПК-ներով «հնձում» հակառակորդին, որքան հասցնում ու կարողանում են:

Թշնամին ֆիքսում է տղաներին և սկսում տեխնիկան նրանց ուղղությամբ աշխատեցնել, Գրիգորը տեղում զոհվում է, Պապն էլ գլխից և ուսից ծանր վիրավորում է ստանում: Հանդիպել եմ շտաբի պետի, մյուս վաշտի հրամանատարի, իրեն իջեցնող զինծառայողների հետ, նրան մոտ 200 մետր իջեցրել են ու թողել ձորակում: Ասում են՝ իբր վիրավորումն այնքան ծանր էր, որ չէր ապրի, դրա համար որոշել են իրեն այդտեղ թողնել: Բայց նա ահավոր ձայներ է հանել, ճչացել: Վաշտի հրամանատարը գիրք է գրել ու նշել այդ պահը՝ «մթության մեջ թուրքական ջոկատի ծխախոտի լույսերն էին երևում, ու լսվում էր Պապի ահավոր ճչոցը»: Որոնողականի ժամանակ գնացել եմ Արցախ, այն ձորից, որտեղ թողել են Պապին, մասունքներ եմ գտել, բերել Երևան, երկու անգամ ԴՆԹ հետազոտություն արեցինք, բայց չհաստատվեց, որ Պապի մասունքներն են:

Արցախում շտաբի պետի հետ հանդիպման ժամանակ նրան ասել եմ՝ 1994 թ.-ին զինվոր եմ եղել, մասնակցել Օմարի համար մղվող կռիվներին: Վազգեն Սարգսյանի հրամանն էր, եթե վիրավորին թողնեին մարտի դաշտում, բառիս բուն իմաստով գնդակահարություն էր սպառնում այդ մարդուն: Զոհերի մարմինները՝ հասկացանք, հետո փոխանակում է տեղի ունենում, բայց վիրավորին պետք էր դուրս բերել: Ինձ հակադարձում են, որ Պապը չէր ապրի, կյանքի նշաններ ցույց չէր տալիս, ես էլ արձագանքում եմ՝ բայց դուք եք ասում, որ ահավոր ճչում էր Պապս»: Գարիկի միակ ցանկությունն է, որ որդին գերեզման ունենա: «Հաճախ են կողքից ասում՝ գուցե կենդանի է, արձագանքում եմ՝ եթե այդքան դաժան նորություն լսելուն պատրաստ եմ, բա նման լավ լուր ստանալուն որքան եմ սպասում: Տա Աստված՝ վերադառնա: Նաև ասում են՝ ինչո՞ւ ես տան մեջ Պապի համար հիշատակի անկյուն սարքել: Էլի արձագանքում եմ՝ մի օրվա մեջ նույն անկյունը կդարձնեմ պսակի սենյակ, իրեն էլ կամուսնացնեմ: Ամեն ինչ մարդն է ստեղծում, միայն թե մարդուն ոչինչ չպատահի:

Պապս իմ թևերն էր, ոտքերից զրկվել էի, թևերս էլ կտրեցին ու տարան: Բայց նորից ուժ գտանք մեր մեջ ու մեր տղային ունեցանք: Արտաքին նմանություններ ունեն տղաներս, նաև բնավորությամբ, իրենց աշխուժությամբ են իրար նման: Ուզում էի, որ բնավորության մի գծով, մի ժեստով, շարժուձևով փոքր Պապս նման լինի ավագ եղբորը»: Պապը ծնունդով Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղից է: Հիմա այնտեղ գյուղից զոհված տղաների ծնողների և համայնքի բնակիչների ֆինանսական միջոցներով հուշարձան է կառուցվել: Պապը չունի մեդալներ կամ պատվոգրեր ո՛չ Արցախի, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետությունների կողմից: Պաշտոնապես Պապ Այվազյանը համարվում է անհայտ բացակայող, հայրիկը խնդրում է հենց այսպիսի ձևակերպում օգտագործել մեր հերոս տղաների մասին պատմելիս: Ասում է՝ շրջել է այն վայրերում, որտեղ եղել է Պապի կռիվը, համադրել ականատեսների պատմությունները, մարդկանց, որոնք վիրավոր, ցավից ճչացող որդուն իջեցրել են խրամատից և թողել ձորակում: Մի թեթև վարկած էլ ունի, որ գուցե մոտակա դիրքերում հաստատված թշնամին գերեվարել է Պապին, բուժել: Մյուս կողմից՝ վիրավորման ծանրությունը հուշում է, որ Պապը զոհվել է:

Անպատասխան հարցեր կան, իսկ միակ ցանկությունը, որ որդին երեք տարի անց գերեզման ունենա, որտեղ կարողանան այցելել և խնկարկել նրան: Շատ բա՞ն են ուզում 18 տարի իրենց որդուն մեծացրած և սիրով բանակ ճանապարհած ծնողները: Ոչ: Հիմա կասեն, թե պատերազմ էր, ամեն ինչ խառն էր, անհասկանալի, ամեն պատրվակ կբերեն, բայց երբեք չեն պատասխանի կարևոր հարցերին: Ու ծնվեց Պապը, ծնվեց, որ ապրեցնի իր ծնողներին, ուժ տա դիմակայելու ճակատագրի մեծագույն հարվածին: «Փոքր Պապիս մազերից ու մարմնից հոտ եմ քաշում, նույն հոտն է, ինչ ավագ որդունս էր: Մեր կյանքի, մեր ապրելու իմաստը նա է: Միայն առողջություն ենք խնդրում, որ կարողանանք մեր տղային մեծացնել ու իր նպատակներին հասցնել»,-զրույցը եզրափակում է հայրիկը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կինը և դուստրը խեղդվել են մյուս երեխային փրկելու ժամանակ․ ՌԴՊլանային անջատումներ կլինեն․ հասցեներ«Փորձագետ. Բաքուն և Երևանը կարող են առանց Ռուսաստանի միջնորդության էլ հարաբերություններ զարգացնել» Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել«Հին Ապարան»-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթ է կասեցվելՏեղի է  ունեցել Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի հարսանիքը․ պատմության այս օրը (14 հուլիս)Բիթքոինի գինը հասել է նոր պատմական առավելագույնիԵրկար ժամանակ ջուր չի լինիԳիշերը հանգիստ չի անցել. ՌԴ ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարքԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Դավիթաշենի կամրջի տակ դի են հայտնաբերել․ ով է նա Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է Անկարա-Բաքու-Դամասկոս էներգետիկ դաշինքը կարող է Իրանին դուրս մղել սիրիական գազի շուկայից. «Кавказарь»Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին Մեր ուղերձը բոլոր աշակերտներին շատ հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես. Նիկոլ ՓաշինյանԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր աշխարհաքաղաքական առավելություն ձեռք բերել Ռուսաստանի նկատմամբ. ՊուտինՎրաստանում Թուրքիայից և Իրանից ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալել Ռուսաստանում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել «Լուկոյլի» խոշոր նավթային գործարանումՀրդեհ Անկարայի 26-հարկանի բնակելի շենքում. զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ նորածին Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ Հորոսկոպ. հուլիս ամսվա հիմնական աստղագիտական իրադարձությունները Մեսսին դուբլ է ձևակերպել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում Ադրբեջանի վարչապետն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերԱդրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկանԿինը դաժանությամբ փորձել է սպանել իրենից ծնված երեխային Գանձայում տեղի է ունեցել Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունըԿալանքի տակ գտնվող մանկահասակ երեխայի մոր և երեխայի իրավունքները կոպտորեն խախտված են․ Զարուհի Փոստանջյան «Թե բա մենք ռուսի հետույքը համապատասխան ձևով չենք լպստել, դրա համար պատժում են». գյուղատնտեսը՝ ծաղկի արտահանման խնդրով Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական երեխան ՔԿՀ-ից տեղափոխվել են հիվանդանոց. պաշտպան Արդեն 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները, որին միացել են հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ Ռոբերտո Ֆիրմինոն կարիերան կշարունակի Քաթարում. Ռոմանո Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց չլսվեց. Պուտին Առեղծվածային դեպք` Արարատի մարզում. 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին Վանուատուի ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասել Մարտունի, բայց կյանքն այնտեղ կանգնած է. Անուշ Պողոսյան Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Մոնտենեգրոյի կառավարությանը և ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ ՀՀ-ում ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, Երևանում, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում Վիճաբանություն՝ Բջնի գյուղում. կա վիրավոր Ադրբեջանն արդեն առաջ է շարժվում, Հայաստանը պատրաստվում է խնդրել ռուսներին հեռանալ. ի՞նչ է կատարվումԻրանի նախագահը վիրավորվել է Իսրայելի ավիահարվածի հետևանքով․ Fars Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը Արտակարգ դեպք՝ Երևանում «Խաղ է սկսել». Սենատորը ռուսական հեռուստատեսությունից հրաժարվելու Հայաստանի ցանկության մասինՎիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատուն Վթարային անջատումներ՝ հուլիսի 13-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրխին. Եթե ​​Իրանը ընկնի, ապա ամբողջ Սևծովյան տարածաշրջանը կընկնի Արևմուտքի ձեռքըՄայրը այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկել Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համար Քաղաքագետ. Վրաստանն ու Հայաստանը ցուցադրել են հարաբերությունների յուրօրինակ ձև
Ամենադիտված