ԵԱՀԿ գործող նախագահը գովաբանել է Հայաստանին ու Ադրբեջանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![ԵԱՀԿ գործող նախագահը գովաբանել է Հայաստանին ու Ադրբեջանին](/timthumb.php?src=disc/08-12-23/aa3cf59e78e2b9df0b873a6c45480bdb.jpg&w=780)
Ադրբեջանի և Հայաստանի երեկվա համատեղ հայտարարությունը հենց այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության ճանապարհին։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին։
«ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել պայմանավորվածությունների կատարման շուրջ երկխոսության շարունակմանը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի գրասենյակի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի համատեղ հայտարարության համաձայն, Ադրբեջանը պատրաստվում է ազատ արձակել 32 հայ, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինծառայողի