Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պուտինի շախ և մատը. Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Newmens.ru-ն գրում է, որ տեղի է ունենում հենց այն, ինչի մասին ավելի վաղ գրել էինք։ Հայաստանի նկատմամբ առևտրային էմբարգո սկսելու նախանշանները բորբոքվում են: Ռուսաստանը թույլ չի տալիս մրգերով, բանջարեղենով, ծաղիկներով հայկական բեռնատարներին մտնել իր տարածք, Վերին Լարսում ավելի քան 2 հազար հայկական բեռնատար է կուտակվել, պատճառը բազմաթիվ խախտումներն են (վնասատուներ և թունաքիմիկատներ)։

Հասկանալի է, որ հայկական կողմի համար դա չափազանց կրիտիկական իրավիճակ է։ 250 միլիոն դոլարի առևտրաշրջանառությունը կատակ չէ: Երևանի համար արտահանման մի մասի դադարեցումը հղի է նաև նրանով, որ բեռնափոխադրումների արգելափակումը նրան կզրկի Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շուկաներ մուտքից, որտեղ ևս մի քանի տասնյակ միլիոն բյուջետային գումարներ կան։

Հարգելի ընթերցողներ, մի շտապեք գրել, որ «շատ եմ ցավում մարդկանց համար» և «դա չի կարելի անել»: Եվ ահա թե ինչու. նորություններ Լոնդոնից: Նոյեմբերի 28-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կայացել են հայ-բրիտանական վեցերորդ ռազմա-քաղաքական խորհրդակցությունները։ Այսինքն ՀԱՊԿ անդամը մեր թիկունքում թշնամու հետ քննարկում է ռազմական հարցեր, և ընդհանուր առմամբ, այդ ամենի իմաստը պարզ է:

Դե ասեք, ինչպե՞ս պետք է Ռուսաստանն արձագանքի նման չարաճճիություններին։ Դե, ոմանք կասեն, որ Հայաստանն իրավունք ունի, ինքնիշխան երկիր է, և ընդհանրապես Երևանը Ռուսաստանին պարտք չէ։ Լավ, ուրեմն թող այդ դեպքում Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից ու դադարեցնի ռուսական էներգառեսուրսների սպառումը։ Դե, Փաշինյանը դա չի անում, որովհետև ուզում է շարունակել պոկել միանգամից բոլորից՝ թե՛ Ռուսաստանից, թե՛ Եվրոպայից։ Դե ուրեմն պետք է ազնիվ լինել և զրկել նրան կերակրատաշտից: Հայաստանի ապրանքաշրջանառության 45 %-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, իսկ դա կատակ չէ: Իրանն ու Չինաստանը, եթե անգամ ցանկանան, չեն աշխատի Երևանի հետ այն պայմաններով, որ տալիս է Ռուսաստանը։ Այսպիսով, Փաշինյանն ունի ընդամենը երեք տարբերակ՝ կա՛մ շարունակել նույն ոգով և կորցնել տնտեսության մնացորդները, որովհետև Ռուսաստանը չի զիջելու, կա՛մ հավաքել ճամպրուկներն ու հեռանալ, կա՛մ անվերապահորեն ընդունել Ռուսաստանի բոլոր պահանջները։ Շատերը կասեն «ափսոս, Հայաստանի հետ դա չպետք է լիներ»։ Չենք վիճի, իսկապես ցավալի է և շատ վատ, որ դրան հասավ, բայց Պուտինը չէ, որ պատասխանատու է Հայաստանի ժողովրդի համար, Փաշինյանն է պատասխանատուն, քանի որ իրենք են ընտրել նրան: Իսկ Պուտինը պատասխանատու է Ռուսաստանի շահերի համար, իսկ այդ շահերը չեն ներառում այն դաշնակցի ձեռքը բռնելը, որը մյուս ձեռքը դեպի մեր հակառակորդներն է պարզել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Լուսինե Բադալյանը մերժում է. Ո՞վ կփոխարինի Նարեկ Զեյնալյանին․ «Հրապարակ» Մի՛ դատիր, որ չդատվես. «Ժողովուրդ» «Աննա, վարչապետ». Ցուցակը գլխավորելու է Աննա Հակոբյա՞նը․«Հրապարակ» Ինչ է հայտարարագրել Արմավիրի նորնշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանը. «Ժողովուրդ» Հեռախոսի բովանդակությունը տպել են, տվել՝ կարդան․ «Հրապարակ» Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»–ում նորածին է մահացել Գյուղում սուգ է․ 37-ամյա Սարգիսի հոգեհանգիստը կլինիԿկատարվի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծումը «Մանչեսթեր Սիթի»-ի յոթխաղյա առանց հաղթանակների շարքը ընդհատված է, «Լիվերպուլ»-ը միավորներ կորցրեց, «Չելսի»-ն հաղթեց և բարձրացավ 2-րդ տեղը Բերման են ենթարկել Վարդան ԱյվազյանինԳողթում վնաս է հասցվել գյուղատնտեսական հողերին. ԲԸՏՄ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Երևանում վթարի է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորըՀալեպահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում առաջինն է թողարկում Կայուն զարգացման պարտատոմսեր Զելենսկին պատժամիջոց է սահմանել Իվանիշվիլիի, Կոբախիձեի, Կալաձեի դեմ․ վրացական կողմը պատասխանել է 2027 թ. ծանրամարտի Աշխարհի առաջնությունը կանցկացվի ՀՀ-ում Խոշոր հրդեհի հետևանքով 3-ամյա երեխա է մաահցել․ ՌԴՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել 12 անձի մասնակցությամբ ծեծկռտուքից. ձերբակալվածները եղբայրներ են ՀՕՊ-ը մեկ օրում խոցել է 101 ուկրաինական անօդաչու. ՌԴ ՊՆ Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպե՞ն ՄալթայումԹուրքամետ զինյալները շարունակում են նորանոր տարածքներ նվաճել ՍիրիայումԱնօդաչու թռչող սարք որսալու համակարգ «Մոլոտ» Ինչպիսի եղանակ կլինիԿարինե Գևորգյան. Ռուսաստանն ունի երեք խոցելի կետ՝ Ղրիմը, Սիրիան և Հայաստանի 102-րդ բազանՆշվել է Հայաստանի իմիջին վնասող գործոնըՊետք չէ ադրբեջանականի անվան տակ ռուսական գազ գնելԱրմավիր գյուղում դպրոց կկառուցվի Ինչպե՞ս է Հայաստանն իջեցրել Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակըԱլիևը նոր վերջնագիր է տվել Հայաստանին. ի՞նչ է սպառնում այս անգամ1 զոհ և վիրավոր. ինչ է կատարվել Նուբարաշեն-Մասիս ճանապարհինՀայաստանը ներկայացնող գեղասահորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը Գիտությունների ազգային ակադեմիայում նշվել է Տիգրան Մեծի գահակալության 2100-ամյակը․ պատմության այս օրը (05 դեկտեմբեր)ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ Ուժգին երկրաշարժ՝ ԻրանումՓաշինյանի ռուսամետությունն ավարտվեց Երևանում 12 անձանց վիճաբանությունը վերածվել է դանակաhարության, 3 ծանր վիրավnր կա Ռուսաստանը կրկին հիշել է Հռոմի ստատուտը «Հերոստրատ» Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իրեն չմոռանան Աղազարյանին փորձում են փչացնել բոլոր հնարավոր եղանակներով Նրա հետ, ի դեպ, ժողովուրդը դեռ հաշիվ է մաքրելու. «Փաստ»«Սիրում էր դիրքերում լինել, ազատությունն իրեն ձգում էր». Լևոն Մելքոնյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ռուբլին ու դոլարը թանկացել են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ«Օտարերկրյա ներդրումները շատ քիչ են Հայաստանի անշարժ գույքի ոլորտում». «Փաստ»Ո՞վ է հոսանքահարումից մահացած տղամարդը«Աշխարհը գնալու է նոր իրավակարգի հաստատման, Հայաստանը պետք է համահարթ շահեր ունեցող դաշնակիցներ գտնի մեր տարածաշրջանում». «Փաստ»Երևանում և մարզերում լույս չի լինելուԱշխարհը մեզ ընկալում է նաև պարտությամբ հպարտացող և պարտություն բերող իշխանություններով. «Փաստ»Փոփոխություններ հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա ողջ գումարը. նախագիծ. «Փաստ»
Ամենադիտված