Opel է այրվել․ վիրավորներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Opel է այրվել․ վիրավորներ կան](/timthumb.php?src=disc/08-12-23/e2ae0d81c560659eba4ba76110014e6c.jpg&w=780)
Դեկտեմբերի 8-ին, ժամը 07:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային ավտոկայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել և բռնկվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։01-ին, մարվել՝ 08։19-ին։ Այրվել է ավտոմեքենան: