Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՛չ տղերքը կան, ո՛չ էլ մեր հողը». Անդրեյ Այվազյանը և նրա քեռին՝ Արցախը, զոհվել են հայրենի հողը պաշտպանելիս․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Արցախն անվերջանալի պատերազմի միջով են անցնում: Պատերազմից հետո թվում էր, թե մի փոքր հանդարտվել է ամեն ինչ, բայց հետո 2022 թ.-ի սեպտեմբերյան ագրեսիան եղավ Հայաստանի սահմանին: Սակայն երբեք չէինք հավատա, որ 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին փոխվելու է մեր պատմության ընթացքը: Անդրեյը մեկն էր արցախցի այն տղաներից, որոնք անմահացան Արցախում, որոնք մինչև կյանքի վերջին պահը պայքարեցին Արցախի լինելիության համար ու չտեսան ամենասարսափելին: Անդրեյ Այվազյանը ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղում: Նա տան հինգ երեխաներից մեկն է, ունի երեք քույր և մեկ եղբայր: Անդրեյի մասին զրուցել ենք կրտսեր եղբոր՝ Վիտյայի հետ: Զրույցն ավելի շուտ էինք նախանշել, սակայն այն ամեն անգամ հետաձգվում էր, ժամանակ էր պետք մտքերը կարգի բերելու, ինչ-որ տեղից ուժ գտնելու համար: Բայց Վիտյան անսահման շատ էր ուզում պատմել եղբոր ու նրա տեսակի մասին: Վիտյայի և Անդրեյի տարիքային տարբերությունը մեկ տարի է: Մեծն Անդրեյն է: Բայց Վիտյան ասում է՝ երբ գյուղում միասին շրջում էին, մարդիկ երբեմն շփոթում էին իրենց:

«Շատ աշխույժ էր: Անգամ, երբ գյուղի փողոցով անցնում էր կամ կանգնում զրուցելու, մարդիկ ուրախանում էին, գիտեին, որ հիմա մի կատակ կպատմի, մի բան կասի: Շատ աշխույժ, կենսուրախ ու կյանքով լեցուն էր եղբայրս: Ով իրեն ճանաչում է, նույնը կասի»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Վիտյան:

2015 թ.-ին Անդրեյը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության՝ Ջրական: 2016 թ.-ին մասնակցում է Ապրիլ յան քառօրյա պատերազմին: Զորացրվելուց հետո որպես պայմանագրային զինծառայող ծառայության է անցնում Հաթերքի զորամասում: Մի քանի տարի ծառայելուց հետո դուրս է գալիս պայմանագրային զինծառայությունից: Երբ սկսվում է 2020 թ.-ի 44-օրյա պատերազմը, Անդրեյը մեկնում է ռազմի դաշտ՝ իր տունն ու ընտանիքը պաշտպանելու: Իսկ պատերազմի ավարտից հետո նորից պայմանագրային ծառայության է անցնում, այս անգամ՝ Սրխավենդի զորամասում: Վիտյան ասում է՝ երկու-երեք օր էր մնացել, որ դիրքերից իջներ Անդրեյը, բայց պատերազմ սկսվեց. «Անդրեյն ու մեր քեռին ծառայության անցան Սրխավենդի զորամասում: Երկուսով նույն զորամասում էին ծառայում, նույն դիրքում էլ անմահացան: Ցանկանում էին իրար կողքի լինել, միասին ծառայել: Բայց լրիվ հակառակը տեղի ունեցավ: Իրար հետ անմահացան նույն դիրքում սեպտեմբերի 19-ին»:

Վիտյայի խոսքով, դիրքում եղել է 8 հոգի: «Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները, իրենց հետ այլևս կապ չկար, մյուս կողմից էլ՝ ամեն ինչ անում էինք, որ տան անդամներին ապահով տեղ տեղափոխենք: Ամեն ինչ իրար էր խառնվել: Երբ սկսվել են ռազմական գործողությունները, ութ տղաներից հինգը, այդ թվում՝ եղբայրս ու քեռիս, պայքարել են մինչև վերջ, մինչև վերջին փամփուշտը, մինչ ի մահ: Տղերքը «բոյ» են տվել: Երբ զինամթերքը վերջանում է, տղաները տեղավորվում են խրամատներում: Իսկ հետո արդեն գիտեք, թե ինչ է լինում: Ասում են, որ թշնամու մեկ տասնյակից ավելի զինվոր է մտնում իրենց խրամատ: Երբ եղբորս տեսա, նրա ամբողջ մարմնի վրա փամփուշտի հետքեր էին»: Վիտյան հիմա հաճախ է հիշում՝ եղբայրը միշտ ասում էր, որ եթե պատերազմ սկսվի, դիրքից դուրս չեն գալու, կռվելու են մինչև վերջ: Իսկ հիմա Անդրեյն ու քեռին՝ Արցախը, Եռաբլուրում են, իրար կողքի:

«Շատ դժվար օրեր էին, բոլորին իրար էի խառնել՝ Կարմիր խաչ, կառավարություն, մարդու իրավունքների պաշտպան, որ նրանց տեղափոխենք Հայաստան: Որևէ մեկը ոչինչ չէր կարողանում անել, ի վերջո, Կարմիր խաչի օգնությամբ տղաներին բերեցինք Եռաբլուր»: Վիտյան ասում է՝ ով ճանաչում էր Անդրեյին, նրա մահն իր սեփական վիշտն էր համարում, իր կորուստը: Հիմա Վիտյայի համար կարևոր է, որ մարդիկ հիշեն բոլոր այն տղաներին, որոնք հանուն հայրենիքի իրենց կյանքն են զոհել և դա գիտակցաբար են արել, գնացել են իմացյալ մահվան: Անդրեյի ընտանիքը հաստատվել է Հայաստանում: Եղբայրն ասում է՝ Հայաստանում են և չեն մտածում այլ տեղ գնալու մասին, քանի որ «տղերքն այստեղ են»:

«Ես այստեղից ուրիշ գնալու տեղ չունեմ: Հիմա ծանր օրեր են տարբեր առումներով, բայց ամենամեծ ցավը տղերքի չլինելն է: Ո՛չ տղերքը կան, ո՛չ էլ մեր հողը: Հիմա ինձ ապրելու ուժ տալիս է եղբայրս, քեռիս, ընտանիքս: Իմ եղբայրն է ինձ ամեն առավոտ ուժ տալիս, որ վեր կենամ անկողնուցս և այդ օրն էլ ապրեմ: Հույս ունեմ, որ մի օր վերադառնալու եմ տուն, իմ հայրենիք: Հայաստանն էլ է իմ հայրենիքը, ես երբեք հակառակը չեմ ասել ու չեմ ասի, երբեք, բայց քո տունն ու անկյունն այլ է: Հիմա իմ ցանկությունն ու նպատակն է, որ մեր տղաներին ճանաչեն, ճանաչեն բոլոր նրանց, ովքեր մինչև վերջին շունչը պայքարեցին հանուն հայրենիքի, ի՞նչ իմանային, որ վերջն այսպիսին է լինելու: Իրենք պայքարում էին իրենց ընտանիքների համար, տղերքն իրենց ընտանիքներին ասում էին, որ իրենք գնալու տեղ չունեն, Արցախում են մնալու, Արցախում են իրենց կյանքը շարունակելու»: Տղաների մասին նյութերի վերջին պարբերությունը պարգևատրումներինն է, բայց այս դեպքում, երբ հարցնում եմ մեդալների մասին, ինքս ինձ սաստում եմ՝ ախր, ի՞նչ մեդալ, ո՞վ պիտի տար այդ մեդալը: Արցախի «լուծարված» համարվող Հանրապետությո՞ւնը, Հայաստանի Հանրապետությո՞ւնը: Թող որ լիներ այն հողը, որի համար անմահացան տղաները, ու ոչ ոք մեդալ չստանար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Դատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքն ազատել ընկերության ապօրինի տիրապետումից վախճանվել է թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գևորգ Աբաջյանը․ պատմության այս օրը (հոկտեմբեր 08) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կան վիրավորներ Ո՞ր հասցեներում ջուր չի լինելու այսօր «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ ԼավրովԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԻրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում Սեպտեմբերի 27-ին Թաթայի համերգի հեռարձակումը սխալ է եղել. Հովհաննես Մովսիսյան Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Իրանը պшտերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Փաշինյանը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ձերբակալել են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ… Ծրար
Ամենադիտված