Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


300 000 դրամը ետ ստանալու համար առևանգել և սպանության սպառնալիք է հնչեցրել պարտապանի խնամուն

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են ինքնիրավչության, հոգեկան ներգործության, մարդուն առևանգելու, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Քննությամբ հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ու.-ն Խաչփար գյուղի բնակչից գնել է «Վազ 21010» մակնիշի ավտոմեքենա, որի համար արժեքի մի մասը վճարել է, իսկ մյուս մասը՝ 300 000 դրամի չափով, մնացել է պարտք:

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 32-ամյա բնակիչ Ա.Հ.-ն, տեղեկանալով, որ Ա.Ու.-ն գումարը չի տալիս, որոշել է իր ընկեր, Էջմիածին քաղաքի 34-ամյա բնակչի՝ Ա.Ա.-ի հետ, խմբի կազմում, Ա.Ու.-ից 300.000 դրամ պարտք գումարը վերադարձնել ստիպելու նպատակով, վերջինիս հետ խնամիական կապերի մեջ գտնվող Ա.Չ.-ին առևանգել:

Այդ նպատակով, 2022թ. հունիսի 16-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ա.Հ.-ն և Ա.Ա.-ն, նախնական համաձայնությամբ, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցից, գումարային հարցերը պարզաբանելու համար նստել են Ա.Չ.-ի կողմից վարվող «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենան։ Ապա Ա.Հ.-ն, Ա․Չ․-ի կամքին հակառակ, կացնի ցուցադրմամբ վերջինիս դիմադրությունը ճնշելով, սպանության սպառնալիքներ տալով, ստիպել են ավտոմեքենան վարել Էջմիածին քաղաքի Չոբանքարա կոչվող տարածքում գտնվող առանձնատուն, վերցրել ավտոմեքենայի բանալիները և բջջային հեռախոսը, նրան զրկել փախուստի դիմելու հնարավորություններից։ Դրանից հետո, խնամու՝ Ա.Ու.-ի գտնվելու վայրը պարզելու նպատակով, Ա.Ա.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Ա.Չ.-ի մարմնի տարբեր մասերին:

Շարունակելով հանցավոր գործողությունները՝ Ա.Հ.-ն իր ընկեր Ա.Ա.-ի հետ, Ա․Ու․-ին պարտքը վերադարձնել ստիպելու համար, վերջինիս կողմից վերանորոգվող և նրա տան բակում կայանված՝ սեփականության իրավունքով այլ անձի պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, առանց սեփականատիրոջ կամքը հաշվի առնելու, նրան տեղյակ պահելու, 2022թ․ հունիսի 17-ին, իրենց հայեցողությամբ, ավտոքարշակով տեղափոխել են Արմավիրի մարզի Առատաշեն համայնք՝ կատարելով ինքնիրավչություն և ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառելով գույքային վնաս:

Բացի այդ՝ Ա.Հ.-ն քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և դեպքի օրն իր պայուսակում ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության, «Մ-75» տեսակի մարտական բեկորային նռնակ՝ իր պայթուցիչով, որը խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ա.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասին), 322-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասին), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) և 137-րդ հոդվածի 1-ին մասով ( համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասին), իսկ Ա.Ա.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 118-րդ հոդվածով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասին):
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր ՊուտինինՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբՈւկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ ՄեդվեդևՊապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման, վերակառուցման աշխատանքներինՄեկնում ենք Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու բերման ենթարկված մեր քաղաքացիներին․ Գառնիկ ԴանիելյանՌաիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը Հայաստան. կիրակի հայ-իրանական սահմանին նախատեսում էր հանդիպել ՓաշինյանինԿիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը2018-ին ես սխալվել եմ. Սրբազանի տեսնում եմ, որ նա կարող է երկիրը արժանապատիվ ներկայացնել. Տիգրան ՆալչաջյանԱնի Գևորգյանի և բնակիչների ահազանգից հետո Կիրանց սկսել են մթերք ուղարկել (տեսանյութ)Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔեզնից լավ արա՞, ա′յ տղա. Լոռվա ոստիկանապետը՝ պատգամավորինՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևԱռնվազն 11 մարդու են բերման ենթարկել Կիրանցի ճանապարհիցԱյս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Գագիկ Ծառուկյանը ցավակցություն է հայտնելԿիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, հոգին սպանել են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներԼիբանանը, Պակիստանը, Հնդկաստանը, Իրաքը և Սիրիան համազգային սուգ են հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբԱյլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջել Բագրատ Սրբազանը Կիրանցի եկեղեցու մոտ է Կիրանցում իրավիճակը լարվեց. քաղաքացիներին քաշքշելով բերման ենթարկեցին Ոստիկանությունն ապօրինաբար արգելում է մեր մուտքը Կիրանց․ Խամոյան Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին ՀԻՄԱ․ Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ է WhatsApp-ը նոր ֆունկցիա ունի. ի՞նչ է հայտնի Ոuտիկանները շարունակում են արգելափակված պահել Կիրանցի մուտքը (լուսանկարներ) Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջին փոխնախագահի հետ Ադրբեջանական Յաշման և Կոմանդոն Կիրանցի դպրոցի մոտ կանգնած են լինելու. ծնողը ի՞նչ անի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ ԴանիելյանՊԵԿ-ը բացահայտել է 4 կգ «մարիխուանա»-ի, 24 գրամ «հաշիշի յուղ»-ի և 66 գրամ «կոկաին»-ի ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է (տեսանյութ) Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով. Բելառուսում Իրանի դեսպան Ցավակցություններս բարեկամ Իրանին․ Տիգրան Աբրահամյան Վշտակցություն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Արդեն լացելու համար են տուգանելու, ասում են՝ «մի՛ լացեք, Ադրբեջանն ավելին կուզի»․ Դանիելյան Թուրքական հեռուստատեսությունը նոր տեսանյութ է հրապարակել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից Կիրանցում սպասում են, որ հանդիպեն մարզի հոգևոր առաջնորդին, սակայն, ոստիկանները չեն թողնում Ո՞ւր ա, մարդու իրավունքների պաշտպանն ո՞ւր ա․ Դանիելյան Հայաստանը և Ադրբեջանը սահմանային հանձնաժողովներն առաջիկայում կհամաձայնեցնեն կանոնակարգի նախագիծը «Հետս ձեռով չխոսես»․ Կիրանցում գերլարված է, քաղաքացիներին գյուղ չեն թողնում Ռուսաստանի ամենահայտնի ավիակոնստրուկտորներից մեկն ինքնաշեն ինքնաթիռով կnրծանվել է (տեսանյութ) «Մի՛ գnռա», «Ե՛ս եմ որոշում». Կիրանցում իրավիճակը լարված է մնում Հե՛տ գնացեք. Սրբազանին չեն թողնում մուտք գործել Կիրանց Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ներուժի նվազման ֆոնին Ֆրանսիայում սկսվել է զենիթահրթիռային համալիրների արտադրությունըԾանոթ ու միաժամանակ անհայտ … սեղանի թենիսՍպասվում են անձրև և ամպրոպ. ինչ եղանակ կլինի
Ամենադիտված