Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերապատրաստում փողերի լվացման գործերով քննության արդյունավետության բարձրացման նպատակով՝ ԱՄՆ փորձի հիման վրա. ՔԿ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև ծավալված համագործակցության արդյունքում Երևանում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը անցկացվում է փողերի լվացման գործերի քննության թեմայով վերապատրաստում, որին մասնակցում են փողերի լվացման հանցատեսակի դեմ պայքարում ներգրավված հիմնական բոլոր պետական մարմինների՝ ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ դատախազության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ արդարադատության նախարարության և այլ կառույցների մասնագետներ։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեից, մասնավորապես, վերապատրաստմանը ներգրավվել է ՀՀ ՔԿ կենտրոնական մարմնի, ինչպես նաև մյուս կառուցվածքային ստորաբաժանումների՝ տնտեսական, կոռուպցիոն, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռհանցագործությունների քննությամբ զբաղվող 12 քննիչ։

Դասընթացի կայացումն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI)՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդի գրասենյակի աջակցությամբ։

Վերապատրաստումն ուղղված է փողերի լվացման դեմ քրեաիրավական պայքարի ամերիկյան փորձի հիման վրա այդ հանցագործության բացահայտման առանձնահատկություններին ծանոթանալուն, գործիքակազմի, մեթոդաբանության կիրառման պրակտիկ հմտությունների կատարելագործմանը, ֆինանսական հետախուզության, փողերի լվացման դեմ պայքարի և գույքի բռնագանձման ոլորտներում ԱՄն և Հայաստանի իրավակիրառ պրակտիկայի համեմատական վերլուծությանը, երկու իրավական փոխօգնության կառուցակարգերն օգտագործելու կարողությունների զարգացմանը։

Վերապատրաստման դասընթացի բացման խոսքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը  նշել է, որ նման միջոցառումների անցկացումը բխում է ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև այս տարի ստորագրված համագործակցության հուշագրից։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատանը՝ այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ՀՀ քննչական կոմիտեի կարիքներին արձագանքելու և ամերիկյան փորձի ուսումնասիրման հնարավորություն ընձեռելու համար։ Պարոն Այվազյանը նշել է, որ հատկապես այս փուլում, երբ Հայաստանում ավելացել են փողերի լվացման հանցագործության դեպքերի բացահայտման ցուցանիշները, դրանց վերաբերյալ քրեական վարույթներով քննության որակի բարձրացումը առանցքային նշանակություն է ձեռք բերել։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանը բացման իր խոսքում նախ շեշտել է կոռուպցիոն և ֆինանսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի հարցում հայկական կողմից դրսևորվող սկզբունքայնությունը և այս ոլորտում հմտությունների կատարելագործման շահագրգռությունը։ Տիկին Հաֆտվանը նաև նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը հանցավոր ծագում ունեցող ակտիվները ֆինանսական շրջանառությունից հանելուն և հանցավորության դեմ պայքարը խթանելուն միտված ՀՀ նախաձեռնություններին և ծրագրերին։

Վերապատրաստումն իրականացնում են ֆինանսական հանցագործությունների հետաքննության,  փողերի լվացման, հանրային կոռուպցիայի, գույքի բռնագրավման ոլորտներում մասնագիտացած ԱՄՆ արդարադատության նախարարության հետաքննությունների դաշնային բյուրոյի պրակտիկ փորձագետները։

Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներԼիբանանը, Պակիստանը, Հնդկաստանը, Իրաքը և Սիրիան համազգային սուգ են հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբԱյլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջել Բագրատ Սրբազանը Կիրանցի եկեղեցու մոտ է Կիրանցում իրավիճակը լարվեց. քաղաքացիներին քաշքշելով բերման ենթարկեցին Ոստիկանությունն ապօրինաբար արգելում է մեր մուտքը Կիրանց․ Խամոյան Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին ՀԻՄԱ․ Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ է WhatsApp-ը նոր ֆունկցիա ունի. ի՞նչ է հայտնի Ոuտիկանները շարունակում են արգելափակված պահել Կիրանցի մուտքը (լուսանկարներ) Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջին փոխնախագահի հետ Ադրբեջանական Յաշման և Կոմանդոն Կիրանցի դպրոցի մոտ կանգնած են լինելու. ծնողը ի՞նչ անի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ ԴանիելյանՊԵԿ-ը բացահայտել է 4 կգ «մարիխուանա»-ի, 24 գրամ «հաշիշի յուղ»-ի և 66 գրամ «կոկաին»-ի ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է (տեսանյութ) Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով. Բելառուսում Իրանի դեսպան Ցավակցություններս բարեկամ Իրանին․ Տիգրան Աբրահամյան Վշտակցություն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Արդեն լացելու համար են տուգանելու, ասում են՝ «մի՛ լացեք, Ադրբեջանն ավելին կուզի»․ Դանիելյան Թուրքական հեռուստատեսությունը նոր տեսանյութ է հրապարակել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից Կիրանցում սպասում են, որ հանդիպեն մարզի հոգևոր առաջնորդին, սակայն, ոստիկանները չեն թողնում Ո՞ւր ա, մարդու իրավունքների պաշտպանն ո՞ւր ա․ Դանիելյան Հայաստանը և Ադրբեջանը սահմանային հանձնաժողովներն առաջիկայում կհամաձայնեցնեն կանոնակարգի նախագիծը «Հետս ձեռով չխոսես»․ Կիրանցում գերլարված է, քաղաքացիներին գյուղ չեն թողնում Ռուսաստանի ամենահայտնի ավիակոնստրուկտորներից մեկն ինքնաշեն ինքնաթիռով կnրծանվել է (տեսանյութ) «Մի՛ գnռա», «Ե՛ս եմ որոշում». Կիրանցում իրավիճակը լարված է մնում Հե՛տ գնացեք. Սրբազանին չեն թողնում մուտք գործել Կիրանց Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ներուժի նվազման ֆոնին Ֆրանսիայում սկսվել է զենիթահրթիռային համալիրների արտադրությունըԾանոթ ու միաժամանակ անհայտ … սեղանի թենիսՍպասվում են անձրև և ամպրոպ. ինչ եղանակ կլինի Լարված իրավիճակ` Կիրանցում. սև և կարմիր բերետավորները բերվել են գյուղ «Փաշինյանը պատրաստ է դիմել թուրքական և ադրբեջանական զորքերի օգնությանը իշխանություն մնալու համար» Կիրանցի մատույցները հսկում են մեծ թվով ոստիկաններ (տեսանյութ) «Դեպի Արևմուտք սերը ո՞ւր կտանի Հայաստանն ու Վրաստանը» Ո՞վ կկատարի Իրանի ԱԳ նախարարի պարտականությունները Հրազդանում մարդիկ էին uպանվել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայտնի են Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հուղարկավորման արարողության օրը և վայրը Պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպելու Եկեղեցու թեմակալ առաջնորդի հետ․ Մարության Նիկոլականների վախը գնալով խորանում է Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին՝ նախագահ Ռաիսիի մաhվան կապակցությամբ Շառլ Միշելը ցավակցել է Իրանի գործիչների մահվան առթիվ Վազգեն Մանուկյանը ցավակցել է Իրանին Փորձագետներն ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակելՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղել Կիրանցում վաղ առավոտյան սահմանային սյուներ են տեղադրել
Ամենադիտված