ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամարայում նշվել է Սուրբ Խաչ եկեղեցու օծման 20-ամյակը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սամարա քաղաքի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու հոգևոր-լուսավորչական կենտրոնում նոյեմբերի 26-ին հանդիսավորությամբ նշվել է տաճարի օծման 20-ամյակը։ Այս մասին գրում է Մոսկվայի հայկական եկեղեցու տելեգրամյան ալիքը:

Տոնական միջոցառմանը հրավիրված էին Սամարայի հայ համայնքի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ:

Ողջունելով հյուրերին և մասնակիցներին՝ եկեղեցու վանահայր Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը նշել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ջանքերով կառուցված Աստծո տաճարը դարձել է ոչ միայն Սամարայի հայերի հոգևոր կենտրոնը, այլև սրբազան ժառանգության պահպանման վայր՝ նպաստելով Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հոգևոր, մշակութային և գիտական փոխհարստացմանն ու եղբայրական կապերի ամրապնդմանը:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular