Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Աֆրիկայի ինդուստրալացման համաշխարհային oր, Երեխաների համաշխարհային օր, Մեծ Բրիտանիա՝ Դրոշի օր, Մեքսիկա՝ Մեքսիկական հեղափոխության օր, Վիետնամ՝ Ուսուցչի օր, Ուկրաինա՝ Գյուղատնտեսական աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1876 - ծնվել է ճարտարապետ Ֆրեյդուն Աղալյանը:

1880– Պետրոս Ադամյանը հայկական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը։

1894 - ծնվել է հայ խորհրդային բժշկապատմաբան Գաբրիել Հարությունյանը:

1898 - ծնվել է նկարիչ և արվեստաբան Օնիկ Ավետիսյանը:

1899 - ծնվել է նկարչուհի Գոհար Ֆերմանյանը:

1905- Բաքվում սկսվել և այնտեղից Վրաստան և Հայաստան է տարածվել ջարդերի և կոտորածների նոր ալիք։ Սաստիկ կռիվներ են տեղի ունեցել Սյունիքում, որտեղ թաթարական մեծաթիվ ուժերին դիմագրավել և պարտության են մատնել հայկական փոքրաթիվ, բայց կազմակերպված խմբերը։          

1910 - ծնվել է հայ խորհրդային անասնաբույժ Ալեքսանդր Մանասյանը:

1915- ծնվել է հանրահայտ գրող Սերո Խանզադյանը:

-ծնվել է երաժշտագետ, կոմպոզիտոր Ռոբերտ Աթայանը:

1919- Հայաստանի և Ադրբեջանի վարչապետեր Խատիսյանը և Ուսուբբեկովը Թիֆլիսում ստորագրել են խաղաղության պայմանագիր:

1955- վախճանվել է արձակագիր Հակոբ Արամյանը:

1959– ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

1991-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ուժերը խփել են Ми-8 ուղղաթիռը, որի մեջ են եղել 19 անձ՝ խաղաղապահ առաքելության անդամներ Ռուսաստանից, Ղազախստանից և Ադրբեջանից:

2005– տեղի է ունեցել Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։ 

2007– վախճանվել է գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Անանյանը։

2007- Ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունը որպես փոխհատուցում օսմանյան Թուրքիայում ընկերությունում ապահովագրված, ապա ցեղասպանության զոհ դարձած հայերի ժառանգներին վճարել է առաջին միլիոնը 17,5 միլիոն դոլար ընդհանուր գումարից:

2010- Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հաղթող է ճանաչվել Մինսկում անցկացված մանկական «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում:

2012- վախճանվել է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը:

2019-Տավուշի մարզի Ենոքավան համայնքի մոտ գտնվող անտառում ընձառյուծը հարձակվել է որսորդի վրա, որը մոտ հինգ րոպե մարտնչել է գիշատչի դեմ, ինչից հետո ընձառյուծը թողել հեռացել է։ Նման կերպ հաստատվել է այդ տարածքում ընձառյուծի գոյությունը:

2020-համաձայն եռակողմ հայտարարության ադրբեջանական բանակը մտել է Աղդամի շրջան:

-վախճանվել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը։

-պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել է Դավիթ Տոնոյանը, նրա փոխարեն նշանակվել է նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

284 —Դիոկլիտիանոսը (Գայ Ավրելիուս Գալերեյ) դարձել է Հռոմի կայսր:

1849- Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գործարկվել է Սեչենյիի շղթայակապ առաջին կամուրջը։

1889 –ծնվել է ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը:

1894- վախճանվել է ռուս կոմպոզիտոր և դաշնակահար Անտոն Ռուբինշտեյնը:

1910- վախճանվել է ռուս գրող և փիլիսոփա Լև Տոլստոյը:

1917 - Ուկրաինան հռչակվել է հանրապետություն:

1925– ծնվել է բալետի ռուս հանրահայտ պարուհի Մայա Պլիսեցկայան:

1935 —փորձարկող օդաչու Ստեպանովսկին «Օղակ» նախագծի շրջանակներում աշխարհում առաջին անգամ օդ է բարձրացրել ТБ-3 ծանր ռմբակոծիչը, որին ամրացված են եղել թվով հինգ կործանիչ–ինքնաթիռներ:

1945–գերմանական Նյուրինբերգում սկսվել է Նյուրնբերգյան դատավարությունը ընդդեմ Նացիստական Գերմանիայի պարագլուխների։

1962 —ավարտվել է Կարիբյան ճգնաժամը, որը քիչ էր վերածվեր ատոմային պատերազմի: 

1977- Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը դարձել է Իսրայել այցելած առաջին արաբական երկրի ղեկավարը:

1979 —առաջին անգամ հիվանդին ներարկել են արհեստական արյուն:

1985– թողարկվել է Մայքրոսոֆթ Վինդոուզ 1.0 օպերացիոն համակարգը։

1990 - Ռուսաստանում ձերբակալվել է սերիական մարդասպան և մարդակեր Անդրեյ Չիկատիլոն:

1998- վախճանվել է ռուս քաղաքական և պետական գործիչ Գալինա Ստարովոյտովան:

2004 —Միս Կաննավերի տիեզերակայանից Դելտա-2 7320-10 հրթիռով տիեզերք է ուղարկվել Swift ուղեծրային աստղադիտարանը:

2008- Դոու Ջոնսի գործակիցն անկում է ապրել հասնելով  1977 թվականից ի վեր  ունեցած իր  ամենացածր արժեքին:

2022– Ղազախստանում տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ:

Կ. Խաչիկյան

Տեսչական մարմինը Երևանում և Արամավիրի մարզում դադարեցրել և կապարակնքել է վառելիքի վաճառքով զբաղվող մի շարք կազմակերպություններԱմերիկագետը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Թրամփը կարող է պարտվել ընտրություններումԲայրամովն Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչներին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերույթունները«Քաղաքացիական պայմանագիրը» գլոբալ պատերազմի կուսակցության՝ ԱՄՆ դեմոկրատների, մետաստազն է․ ԹևանյանՆԳՆ-ն, Քննչական կոմիտեն շարունակում են գաղտնի պահել՝ արդյոք «Զարյա 3» է օգտագործվել հունիսի 12-ին, փոխարենը որոշումներ են սրբագրում ու պարզաբանումՀայաստանում առաջին անգամ անցկացվեց «Էներգետիկ անցման և ձեռներեցության համաժողով» (ETES) Իրանի և Ադրբեջանի սահմանին կրակոցներ են հնչել, վիրավորվել են սահմանապահներՏրանսպորտից ավելի շատ օգտվող մարդկանց համար գուցե ուղեվարձն ավելի էժան լինի, իսկ ավելի քիչ օգտվողների համար՝ ավելի թանկ. ԱվինյանՀրվ. Կովկասի ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևանները. Զախարովան կրկնել է Մոսկվայում բանակցելու առաջարկըՀունաստանի ԱԳ նախարարությունը պատմական է համարել ՀՀ վերաբերյալ ԵՄ-ի որոշումըՄակրոնը հրաժարական տալու մտադրություն չունի Արտակարգ իրավիճակ՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքումԻսրայելական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահի» դիրքերին Մանրամասներ՝ Լևոն Երջանյանի մահվան դեպքիցԲասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային. հաջորդ հանդիպումն Ադրբեջանի հետ է Կիրանցեցիները «прицел»-ի տակ ենՈվքեր շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար ավելի մատչելի կլինի տոմսի գինը Ադրբեջանցի ժող.արտիստը կացնով հարձակվել է մարդկանց վրա Նեպալում կnրծանվել է մարդատար ինքնաթիռ․ կա 18 զnh, 4 փրկված (տեսանյութ)Գազազած շունը հարձակվել է 6-ամյա աղջնակի վրաԱյնուամենայնիվ, կատարվածը հրաշք է․ ինչպես փրկվեցին 4 տղաներըԻնչ եղանակ կլինիԵՄ-ն կորցրել է խաղաղության իր ներուժը, նույնիսկ խոսքերով․ Մարիա Զախարովա Ղազախստանը Հայաստանին է արտահանձնել բանակից խուսափած քաղաքացուն Արագածոտնում հայտնաբերվել է 40-ամյա Արմեն Ա.-ի դինԸնդդիմության սիրտը քննիչ հանձնաժողով է ուզում Փաշինյանը նոր շոու է բեմադրում՝ հանրությանը շեղելու համար Վիրահատության ժամանակ սրտի կանգ է գրանցվել Երևանին խմելու ջրի ճգնաժամ է սպասվում Մահացել է Աննա Նշանյանը Այս տարի ՃՏՊ-ներից արդեն 147 զnh ունենքԲացառիկ կադրեր․ ինչպես է պայթում սպայի մեքենանԾանոթ ու միաժամանակ անհայտ … լող սպորտաձևՈղբերգական վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել է«Բարդ հետքերով. ինչո՞ւ  է ԵՄ-ն խոսում Երևանի հետ վիզաների վերացման մասին և փող է տալիս բանակի համար» «Դաշնային խորհրդում գնահատել են թուրքական լրատվամիջոցների տվյալները Հայաստանում Ռուսաստանի դեմ «հարավային ճակատ» բացելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին» Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը Ղարաբաղը և ութ անկլավները ճանաչել է Ադրբեջանի մաս. պատմության այս օրը (24 հուլիս)Վրաստանը Հայաստանին հետախուզվող անձի է հանձնել Ստիպված ենք լճացում արձանագրել արդյունաբերության և գյուղատնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող գրեթե բոլոր ոլորտներում․ Արշակ ԿարապետյանՀՀ ՊՆ-ն հայտարարում է 6 տարի, լավ օրվա խոստումով, քանդել են համակարգեր, ինստիտուտներ․ Տիգրան Աբրահամյան 11-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՌուբլին այսօր թանկացավՊատգամավորներին պարտադրել են մասնակցել կուսակցության տարածքային խորհուրդների ձեւավորմանը. «Հրապարակ» Ինչ է սպասվում 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու գործով 6 կալանավորվածներին առաջիկայում. «Ժողովուրդ» Ագրարայինի մասնաշենքը՝ Ֆրանսիական համալսարանի՞ն․ «Հրապարակ» Փաշինյանի արձակուրդի հրամանները մաթեմատիկայի թեստ են հիշեցնում.«Ժողովուրդ» Հոգեւորականները չեն գնացել Սրբազանին ողջունելու․ «Հրապարակ» ՔՊ-ն Գյումրիում շարունակում է իշխանազավթման գործընթացը. հերթական ճնշումը՝ «Բալասանյան» դաշինքի նկատմամբ. «Ժողովուրդ» Մրցույթի արդյունքները կանխորոշված են․ «Հրապարակ»
Ամենադիտված