Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ցանկանում է լուռ ու փափուկ դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց դա նրան թույլ չեն տա. Տարածաշրջանի հիմնական իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հաջորդ տարի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

pravda.ru-ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթաժողովին, և հույս է հայտնել, որ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը։ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է, որ Կրեմլը ափսոսում է Փաշինյանի նման որոշման համար, քանի որ նման հանդիպումները «ժամացույցներն ուղղելու և կարծիքներ փոխանակելու լավ առիթ են»։ Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը մնում է արդիական, և այն հանդիպումները, որոնք կազմակերպվում են դաշինքի շրջանակներում, վկայում են փոխգործակցության այդ ձևաչափի արդիականության մասին։ Սա քողարկված նախազգուշացում է Հայաստանի համար տհաճ իրադարձությունների պատրաստման մասին։

Փաշինյանը երկար ժամանակ է, ինչ անվստահություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ի նկատմամբ: Նա մայիսին ասել էր, որ չի բացառում այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու որոշումը։ Հուլիսին Երևանը հրաժարվեց մասնակցել դաշինքի երկրների համատեղ զորավարժություններին, իսկ սեպտեմբերին կազմակերպությունից հետ կանչեց Հայաստանի մշտական ներկայացուցչին։ Երևանը կարծում է, որ Հայաստանի (Սյունիքի մարզ) տարածքին Ադրբեջանի հարվածների վերաբերյալ ՀԱՊԿ-ին ուղղված իր դիմումը ոչ պատշաճ արձագանքի է արժանացել, այսինքն՝ Բաքվի «դատապարտում» չի եղել։ Միաժամանակ, Լեռնային Ղարաբաղի անկումը երկրում ներկայացվում է այն համատեքստում, որ մեղավոր են Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը, թեև նախկին չճանաչված հանրապետությունը չի ճանաչվել հենց անգամ Հայաստանի կողմից։

Վերջերս էլ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում կայացած «Հայաստանի ռազմավարական ապագա» ֆորումում ասել էր, որ Հայաստանը դիտարկում է չմիավորված պետություն դառնալու հնարավորությունը։ Ըստ հայկական մամուլի, Փաշինյանը այդ կարգավիճակը դիտարկում է որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին անցումային փուլ։ Կարելի է ենթադրել, որ այդ որոշումը համաձայնեցված է արևմտյան գործընկերների հետ Կրեմլի սուր արձագանքը չառաջացնելու համար, և դա կնախապատրաստի 102-րդ ռուսական բազայի դուրսբերումը Գյումրիից։ Փաշինյանն ինքը կարծում է, որ Մոսկվայի կողմից արձագանք չի լինի, քանի որ Ռուսաստանը «թուլացել է պատերազմից ու պատժամիջոցներից», և Հայաստանը ՀԱՊԿից դուրս կգա «լուռ և փափուկ»։

Վտանգն այն է, որ Հայաստանում կարող է ռազմական հակամարտություն ծագել, եթե ազգայնականները հարձակվեն Գյումրիի ռուսական ռազմակայանի վրա։ Նման բան արդեն տեղի է ունեցել Վրաստանում 2008 թվականի օգոստոսին, և դա դրսից է ուղղորդվել «հակառուսական» նախագծի շրջանակներում։ Եվ պատահական չէ, որ հայկական բանակը սկսել է զինվել Ֆրանսիայից։ Խոսքը ֆրանսիական ՀՕՊ համակարգերի մատակարարման մասին է։ ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը նոյեմբերի 13-ին ասել է, որ ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում։ Նա նաև «անվերապահ աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին» և կոչ արել՝ զգոն լինել «Հայաստանը ապակայունացնելու ցանկացած ներքին կամ արտաքին փորձերի դեմ»։

Այսինքն, Երևանը թույլտվություն է ստացել Արևմուտքից ընդդիմության դեմ քայլեր ձեռնարկելու և Ռուսաստանի Դաշնության հետ լոյալ հարաբերություններին վերադառնալու համար։ Նմանատիպ հայտարարություններ ժամանակին հնչել էին Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի դեպքերում, և ամենուր դրանք հանգեցրել էին իրավիճակի կտրուկ սրման։ Մինչդեռ Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման հարցում Երևանին ընդառաջ չի գնում, ընդհակառակը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի ու ավելի շատ նոր մեղադրանքներ է առաջադրում։ Ներկայում դրանք երեքն են. -Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ստեղծելու մասին 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելը, -Լեռնային Ղարաբաղի տարածքը «ռազմական տեխնիկայի, անձնակազմի և ականների փոխադրման համար» օգտագործելը, -ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը մերժելը:

Բանն այն է, որ Ալիևը հայկական շատ տարածքներ է համարում ադրբեջանական։ Եվ կասկած չկա, որ նա կանգ չի առնի Փաշինյանին զիջումների ստիպելու մեջ։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Անդրկովկասում ռազմական հակամարտությունը հեռու է ավարտված լինելուց։ Փաշինյանը հույս ունի, որ հակառուսական դիրքորոշման դիմաց Արևմուտքը կպաշտպանի իրեն: Բայց այն, թե ինչպես է Արևմուտքը պաշտպանում, գիտեն բոլորը, դա պարզ երևում է Ուկրաինայի օրինակից։ Միաժամանակ, Եվրոպայից Հայաստան ռազմական լոգիստիկան կիրականացվի ծովային ճանապարհով, այն էլ՝ միայն այն դեպքում, եթե Վրաստանը միջանցք տրամադրի, որը կավելացնի և՛ ժամանակը, և՛ ծախսերը։ Տարածաշրջանի հիմնական իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հաջորդ տարի: Եթե փորձում են Հայաստանը պոկել Ռուսաստանից վերջինիս համար ամենամեծ կորուստներով, ապա դա պետք է անել միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայում դեռ պատերազմ է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 09 դեկտեմբեր) Աշխատանքից կազատվի ոչ միայն մանկապարտեզի աշխատակիցը, այլ նաև տնօրենը. «Փաստ» Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում. «Փաստ» 75 տարի առաջ ընդունվեց «Ցեղասպանության ոճիրը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիան.Էրդողանը ցանկանում է ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծել Թուրքիայի պայմաններովԼեպեխին. Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստացան իրենց բոնուսները, իսկ Ռուսաստանը լքում է Հարավային ԿովկասըBBC. Ադրբեջանում լրագրողներին բանտարկում են ԱՄՆ-ի հետ համագործակցելու համարԱվելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետումԿասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցելԻնչո՞ւ որոշեցին Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնել. Ռուս փորձագետի կարծիքԳեղամ Մանուկյանը Միրզոյանի հրավերով ԱԳՆ-ում ծանոթացել է խաղաղության պայմանագրի վերջին առաջարկներինՍահակաշվիլի. 2005թ․-ին Վրաստանին փրկեց ԱդրբեջանըԵԱՀԿ գործող նախագահը գովաբանել է Հայաստանին ու ԱդրբեջանինՄիրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման զարգացումներըՄեծ Բրիտանիան հայտարարել է, որ լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերինՊետք է ունենալ հանրապետությունն աղբից մաքրելու կոնկրետ ծրագիր․ Նիկոլ ՓաշինյանՌԴ նախկին նախագահ. ՆԱՏՕ-ի հետ ուղիղ բախման իրական վտանգ կաՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարիԱռնվազն երեք հրթիռ է արձակվել Իրաքում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբԲրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ խոսնակ«Զինվորները թմրանյութ են պատվիրել, եղել է լարվածություն վերադասի հետ, իրար խփել են»․ հրդեհից զոհվածների գործով տուժողՍտամբուլում ցանկացած պահի ուժեղ երկրաշարժի հավանականությունը 47 տոկոս է․ ՍեյսմոլոգՊետք չէ նստել երեք հազար կմ հեռավորության վրա և նեղացածի վարքագիծ դրսևորել. Արշակ Կարապետյան Գիտեինք, որ բենզինով վառարանը վառել չի կարելի, դիզվառելիքով էինք վառում. կացարանի ողբերգական հրդեհի գործով տուժողՄիրզոյանը կմասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին․ նախատեսված են երկկողմ հանդիպումներ Եղվարդ-Աբովյան ճանապարհին բախվել են Opel-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանում ԵՄ դեսպանի հետ Էրդողանը «սադրանք» է անվանում Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցությունը Փասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում Հայաստանը 2.9 միլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել՝ ԼՂ-ից տեղահանված երեխաների հոգեկան առողջությանը և հոգեֆիզիկական վիճակին օժանդակելու համարՌուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման սպառնալիքը երբեք այսքան իրական չի եղել. Մեդվեդև Մենք դեռևս ունենք Բաքվում ապօրինաբար պահվող հայրենակիցներ. Տաթեւիկ Հայրապետյան Մանիպուլյացիայի նոր պարտիաՊեսկովը ասել է, ում օգտին է քվեարկելու 2024 թվականի նախագահական ընտրություններում (տեսանյութ) Փախստականների համաշխարհային ֆորումին ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում Թալինի ղեկավարը մոտ 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի՞ նախագահական ընտրություններին Կգործեն օզոնային շերտի պահպանության նոր կարգավորումներ Առաստաղից անցք բացելով՝ մտել էր համաքաղաքացու առանձնատուն և գողություն արել Քանի օր կտևեն ՌԴ նախագահական ընտրությունները Վահան Քերոբյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից արված համատեղ հայտարարությունը. ԵԽ գլխավոր քարտուղար Որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր․ Խանդանյան Նորից հավի ու ձվի պատմությունն է, խնդիրները նրանից են գալիս, որ ՀՀ-ում օրենքներ կան՝ չեն աշխատում Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձի նկատմամբԱդրբեջանի շահերից է բխում, որ Արցախ վերադառնան հայերը. Արշակ Կարապետյան19-ամյա աղջիկը հեռախոս է գողացել 42-ամյա կնոջից․ մանրամասներ
Ամենադիտված