Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նման աղմուկ-աղաղակի, «բերանբացության» իմաստը ո՞րն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատուկ ընդգծենք, որ հաջորդիվ հնչող հարցը հռետորական է: Կա՞ արդյոք նման մեկ այլ երկիր, նման մեկ այլ բանակ, որ «զինվում» է նման աղմուկ-աղաղակով, ինչ Հայաստանը: Անցնենք ոչ հռետորական հարցերին ու փաստերին: Փաստ թիվ 1. Հայաստանը Ֆրանսիայից 20 հատ զրահափոխադրիչ է ձեռք բերել ու արդեն նաև հասցրել է վրացական Փոթի նավահանգստով ստանալ այդ «բեռն» ու, կարծում ենք, արդեն նաև հիշյալ փոխադրիչները փոխադրել են Հայաստան: Եթե նախկինում նման տեղեկատվության տողերիս հեղինակը տիրապետեր էլ, միևնույնն է, երբեք այն չէր հրապարակի: Որովհետև մենք ոչ միայն հարգում ենք օրենքն ու մեր երկրի քաղաքացին ենք, այլև գիտենք, թե ինչ ասել է՝ պետական, ռազմական գաղտնիք, գիտենք նաև, թե ինչու է կարևոր նման տեղեկությունների հետ կապված «բերանբացություն» չանելը:

Գիտենք, որ ցանկացած թշնամական հետախուզություն իրեն անհրաժեշտ տեղեկությունների մոտ 30-35 տոկոսը «քաղում» է, այսպես ասած, «բաց աղբյուրներից»: Բայց հիմա իմաստ չունի նման տեղեկությունները թաքցնել, քանի որ դեռ նույնիսկ հիշյալ զրահափոխադրիչները տեղ չհասած՝ իշխանական ու մերձիշխանական շրջանակները, իշխանական քարոզչամիջոցներն ու քարոզիչները մի առանձնակի ոգևորությամբ աղմկում են այդ ամենի մասին: Ոմանք այնպիսի պաթոսով են խոսում այդ 20 հատ զրահապատ «սեյֆերի» մասին, որ կարելի է կարծել՝ իրենք անձամբ են դրանց վերջին պտուտակներն ամրացրել հեռավոր Ֆրանսիայում ու Փոթի նավահանգիստ էլ իրենց մեջքի վրա են բերել: Հա, էլ ի՞նչ «ռազմական գաղտնիք» է հայտնի:

Օրինակ՝ հայտնի է, որ Հնդկաստանից էլ մի 150 հազար հատ նռնակ է Հայաստանը ձեռք բերել: Թե ռուսական նռնակներին ի՞նչ է եղել, որ հնդկականին ենք անցնում, հարցի մյուս կողմն է: Հնդկական է, թող հնդկական լինի: Ձեռք ենք բերել, լավ ենք արել, չուզողի ու չուզողների աչքն էլ հանել ենք: Բայց ո՞ւմ և ինչո՞ւ է պետք «տեղեկատվական արտահոսք» անել, թե կոնկրետ քանի հատ ենք ձեռք բերել: Որ ի՞նչ, էլի: Երևի նրա համա՞ր, որ թշնամին արագի մեջ հաշվի, թե Հայաստանի բանակի մոտոհրաձգային դասակի 1 հրաձիգին քանի՞ հատ նռնակ է հասնում: Դրա՞ համար է այդ թիվն ասվում: Ի դեպ, թշնամական հետախուզության և փաշինյանական պաշտոնյաների բերանբացության մասին: Դիմացեք. «Առնվազն վերջին 15 տարվա ընթացքում ամեն տարի ունեցել ենք ավելի քիչ թվով զորակոչիկ, ժամկետային զինծառայող, քան նախորդ տարի:

2010 թվականին 44 հազար ժամկետային զինծառայող է եղել ՀՀ-ում, սակայն 9 տարվա ընթացքում մոտ 44 տոկոսով նվազել է այդ թիվը՝ 44 հազարից դառնալով 24 հազար»: Գիտե՞ք, թե ով է սա ասել: Կարկառուն քպական, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը: Այսինքն, թշնամու հետախուզությունը բացարձակապես կարիք չունի էլ հավել յալ ճիգեր գործադրելու, որպեսզի հաշվարկի Հայաստանի բանակի զորակազմը, ժամկետայինների թիվը և դրա հետ կապված ինչ-ինչ հանգամանքներ: Խնդրեմ, Փաշինյանի մերձավոր զինակիցներից մեկը բացեիբաց հայտարարում է: Հա, ու նա համոզված է, որ սրանով ոչ մի պետական կամ ռազմական գաղտնիք էլ չի հանրայնացրել, չի հրապարակել, մի խոսքով՝ օրենք չի խախտել: Դե, իհարկե, չէ՞ որ իշխանական լինելն ինքնաբերաբար ազատում է օրենք խախտելու մեջ մեղադրվելուց, իսկ եթե խախտումը այնքան բացահայտ է, որ անհնար է անտեսել, ապա՝ դրա համար պատասխանատվության ենթարկվելուց:

Փաշինյանի իշխանության անդամ լինելն ընդհանրապես բոլորին ազատում է անհաշիվ բաներից. պատասխանատվություն, խիղճ, ազգային արժանապատվություն, օրենքի առաջ հավասարություն և այլն: Հետևաբար, կարելի է խորհուրդ տալ, որ քպականներն ավելի ծավալվեն, մի հատ էլ ասեն, թե որ զորատեսակում քանի հոգի է ծառայության մեջ, կոնկրետ ինչ սպառազինություն ունեն, 1 մարտիկի հաշվով՝ քանի փամփուշտ, զինվորական ճաշարանում ամեն մեկին քանի ելակ ու կոտլետ է բաժին ընկնում և այդպես շարունակ: Վերադառնանք բուն հարցին՝ հընթացս նկատելով, որ պարզապես թվարկել էինք վերջին ամենաթարմ ու առավել ճչացող օրինակները, որպես կատարված փաստեր: Ու նորից՝ նույն հարցը: Դե, հռետորականը. կա՞ աշխարհում որևէ այլ երկիր, որևէ այլ բանակ, որ զինվում է նման աղմուկ-աղաղակով, ինչ Հայաստանը:

Օրինակ՝ որևէ մեկը կարո՞ղ է որևէ բաց աղբյուր վկայակոչել և ասել, թե վերջին 3 ամսվա ընթացքում Ադրբեջանը քանի՞ ԱԹՍ, քանի՞ հրթիռ, քանի՞ հրացան ու նռնակ է գնել: Կարևորը, ամեն դեպքում, «ինչո՞ւ»-ն է, այսինքն, ինչո՞ւ է Հայաստանն այդպիսի աղմուկ-աղաղակով «զինվում»: Համարձակվում ենք ենթադրել, որ աղմուկով «զինվելու» առանցքային նպատակը հենց… աղմուկն է: Այսինքն, Նիկոլ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, զուտ քարոզչաքաղաքական նկատառումներով, ավելի ձեռնտու է «օդ թնդացնել» զինվելու, ֆրանսիական զրահափոխադրիչներ կամ հնդկական նռնակներ ձեռքբերելու թեմաներով, քան ռեալ զբաղվել երկրի պաշտպանունակության կամ բանակի մարտունակության բարձրացման պրոբլեմներով: Իրեն բացառապես աղմուկ է պետք: Որովհետև նրա իշխանավարման «հացուջուրը» հենց այդ աղմուկն է, ավելի «քաղաքակիրթ» բառերով ասած՝ «փիարը»:

Հիշո՞ւմ եք, ինչպես էր ինքը՝ «գերագույն գլխավորը», «փիարվում» Սու-30-ի օդաչուական խցիկում սելֆի-մելֆի անելով: Հա, բայց երբ եկավ այդ ռազմական ինքնաթիռն օգտագործելու պահն ու անհրաժեշտությունը, ասացին՝ «առանց հրթիռների ենք առել դրանք»: Լսեք, իսկ կարո՞ղ է այդ հնդկական նռնակներն էլ առանց պայթուցիչների («զապալ») են, ֆրանսիական զրահափոխադրիչներն էլ (նրանք, որ ուկրաինացիները չէին ուզել, մեզ են տվել), օրինակ՝ ոստիկանության համար են, որպեսզի դրանցով էլ ավելի արդյունավետ ճնշեն իշխանության դեմ ցույց անող հայ մարդկանց...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Աշխատանքից կազատվի ոչ միայն մանկապարտեզի աշխատակիցը, այլ նաև տնօրենը. «Փաստ» Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում. «Փաստ» 75 տարի առաջ ընդունվեց «Ցեղասպանության ոճիրը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիան.Էրդողանը ցանկանում է ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծել Թուրքիայի պայմաններովԼեպեխին. Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստացան իրենց բոնուսները, իսկ Ռուսաստանը լքում է Հարավային ԿովկասըBBC. Ադրբեջանում լրագրողներին բանտարկում են ԱՄՆ-ի հետ համագործակցելու համարԱվելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետումԿասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցելԻնչո՞ւ որոշեցին Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնել. Ռուս փորձագետի կարծիքԳեղամ Մանուկյանը Միրզոյանի հրավերով ԱԳՆ-ում ծանոթացել է խաղաղության պայմանագրի վերջին առաջարկներինՍահակաշվիլի. 2005թ․-ին Վրաստանին փրկեց ԱդրբեջանըԵԱՀԿ գործող նախագահը գովաբանել է Հայաստանին ու ԱդրբեջանինՄիրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման զարգացումներըՄեծ Բրիտանիան հայտարարել է, որ լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերինՊետք է ունենալ հանրապետությունն աղբից մաքրելու կոնկրետ ծրագիր․ Նիկոլ ՓաշինյանՌԴ նախկին նախագահ. ՆԱՏՕ-ի հետ ուղիղ բախման իրական վտանգ կաՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարիԱռնվազն երեք հրթիռ է արձակվել Իրաքում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբԲրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ խոսնակ«Զինվորները թմրանյութ են պատվիրել, եղել է լարվածություն վերադասի հետ, իրար խփել են»․ հրդեհից զոհվածների գործով տուժողՍտամբուլում ցանկացած պահի ուժեղ երկրաշարժի հավանականությունը 47 տոկոս է․ ՍեյսմոլոգՊետք չէ նստել երեք հազար կմ հեռավորության վրա և նեղացածի վարքագիծ դրսևորել. Արշակ Կարապետյան Գիտեինք, որ բենզինով վառարանը վառել չի կարելի, դիզվառելիքով էինք վառում. կացարանի ողբերգական հրդեհի գործով տուժողՄիրզոյանը կմասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին․ նախատեսված են երկկողմ հանդիպումներ Եղվարդ-Աբովյան ճանապարհին բախվել են Opel-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանում ԵՄ դեսպանի հետ Էրդողանը «սադրանք» է անվանում Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցությունը Փասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում Հայաստանը 2.9 միլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել՝ ԼՂ-ից տեղահանված երեխաների հոգեկան առողջությանը և հոգեֆիզիկական վիճակին օժանդակելու համարՌուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման սպառնալիքը երբեք այսքան իրական չի եղել. Մեդվեդև Մենք դեռևս ունենք Բաքվում ապօրինաբար պահվող հայրենակիցներ. Տաթեւիկ Հայրապետյան Մանիպուլյացիայի նոր պարտիաՊեսկովը ասել է, ում օգտին է քվեարկելու 2024 թվականի նախագահական ընտրություններում (տեսանյութ) Փախստականների համաշխարհային ֆորումին ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում Թալինի ղեկավարը մոտ 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի՞ նախագահական ընտրություններին Կգործեն օզոնային շերտի պահպանության նոր կարգավորումներ Առաստաղից անցք բացելով՝ մտել էր համաքաղաքացու առանձնատուն և գողություն արել Քանի օր կտևեն ՌԴ նախագահական ընտրությունները Վահան Քերոբյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից արված համատեղ հայտարարությունը. ԵԽ գլխավոր քարտուղար Որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր․ Խանդանյան Նորից հավի ու ձվի պատմությունն է, խնդիրները նրանից են գալիս, որ ՀՀ-ում օրենքներ կան՝ չեն աշխատում Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձի նկատմամբԱդրբեջանի շահերից է բխում, որ Արցախ վերադառնան հայերը. Արշակ Կարապետյան19-ամյա աղջիկը հեռախոս է գողացել 42-ամյա կնոջից․ մանրամասներ Անձրև, մառախուղ․ եղանակի առաջիկա կանխատեսումը ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Բաքվի և Երևանի համաձայնությունը
Ամենադիտված