Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական վթար. 26-ամյա պարեկը աշխատանքի մեկնելիս վթարի է ենթարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Իմելս Ժամհարյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Գավառ-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե արգելապատնեշին, և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:

Վթարի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Լազյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գավառի քաղաքապետի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել Գավառի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր ճանապարհը մաքրեցին, իսկ այդ աշխատանքները պետք է կատարեր Գավառի Ճանշինը, սակայն քաղաքապետարանի կոմունալի աշխատակիցները չսպասեցին նրանց:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարտակում՝ որպես պարեկ, և մեկնում էր աշխատանքի, իսկ վաղը՝ նոյեմբերի 15-ին, պետք է տեղի ունենար նրա հորեղբոր աղջկա հարսանիքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
75 տարի առաջ ընդունվեց «Ցեղասպանության ոճիրը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիան.Էրդողանը ցանկանում է ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծել Թուրքիայի պայմաններովԼեպեխին. Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստացան իրենց բոնուսները, իսկ Ռուսաստանը լքում է Հարավային ԿովկասըBBC. Ադրբեջանում լրագրողներին բանտարկում են ԱՄՆ-ի հետ համագործակցելու համարԱվելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետումԿասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցելԻնչո՞ւ որոշեցին Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնել. Ռուս փորձագետի կարծիքԳեղամ Մանուկյանը Միրզոյանի հրավերով ԱԳՆ-ում ծանոթացել է խաղաղության պայմանագրի վերջին առաջարկներինՍահակաշվիլի. 2005թ․-ին Վրաստանին փրկեց ԱդրբեջանըԵԱՀԿ գործող նախագահը գովաբանել է Հայաստանին ու ԱդրբեջանինՄիրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման զարգացումներըՄեծ Բրիտանիան հայտարարել է, որ լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերինՊետք է ունենալ հանրապետությունն աղբից մաքրելու կոնկրետ ծրագիր․ Նիկոլ ՓաշինյանՌԴ նախկին նախագահ. ՆԱՏՕ-ի հետ ուղիղ բախման իրական վտանգ կաՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարիԱռնվազն երեք հրթիռ է արձակվել Իրաքում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբԲրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ խոսնակ«Զինվորները թմրանյութ են պատվիրել, եղել է լարվածություն վերադասի հետ, իրար խփել են»․ հրդեհից զոհվածների գործով տուժողՍտամբուլում ցանկացած պահի ուժեղ երկրաշարժի հավանականությունը 47 տոկոս է․ ՍեյսմոլոգՊետք չէ նստել երեք հազար կմ հեռավորության վրա և նեղացածի վարքագիծ դրսևորել. Արշակ Կարապետյան Գիտեինք, որ բենզինով վառարանը վառել չի կարելի, դիզվառելիքով էինք վառում. կացարանի ողբերգական հրդեհի գործով տուժողՄիրզոյանը կմասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին․ նախատեսված են երկկողմ հանդիպումներ Եղվարդ-Աբովյան ճանապարհին բախվել են Opel-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանում ԵՄ դեսպանի հետ Էրդողանը «սադրանք» է անվանում Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցությունը Փասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում Հայաստանը 2.9 միլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել՝ ԼՂ-ից տեղահանված երեխաների հոգեկան առողջությանը և հոգեֆիզիկական վիճակին օժանդակելու համարՌուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման սպառնալիքը երբեք այսքան իրական չի եղել. Մեդվեդև Մենք դեռևս ունենք Բաքվում ապօրինաբար պահվող հայրենակիցներ. Տաթեւիկ Հայրապետյան Մանիպուլյացիայի նոր պարտիաՊեսկովը ասել է, ում օգտին է քվեարկելու 2024 թվականի նախագահական ընտրություններում (տեսանյութ) Փախստականների համաշխարհային ֆորումին ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում Թալինի ղեկավարը մոտ 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի՞ նախագահական ընտրություններին Կգործեն օզոնային շերտի պահպանության նոր կարգավորումներ Առաստաղից անցք բացելով՝ մտել էր համաքաղաքացու առանձնատուն և գողություն արել Քանի օր կտևեն ՌԴ նախագահական ընտրությունները Վահան Քերոբյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից արված համատեղ հայտարարությունը. ԵԽ գլխավոր քարտուղար Որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր․ Խանդանյան Նորից հավի ու ձվի պատմությունն է, խնդիրները նրանից են գալիս, որ ՀՀ-ում օրենքներ կան՝ չեն աշխատում Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձի նկատմամբԱդրբեջանի շահերից է բխում, որ Արցախ վերադառնան հայերը. Արշակ Կարապետյան19-ամյա աղջիկը հեռախոս է գողացել 42-ամյա կնոջից․ մանրամասներ Անձրև, մառախուղ․ եղանակի առաջիկա կանխատեսումը ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Բաքվի և Երևանի համաձայնությունըԾանոթ ու միաժամանակ անհայտ … քողԵՄ պաշտոնյան ողջունել է Երևանի և Բաքվի միջև կալանավորվածների փոխանակման պայմանավորվածությունը Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված