ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-  Երիտասարդության համաշխարհային օր, Հաշվապահների միջազգային օր, Ինդոնեզիա՝ Հերոսների օր, Թուրքիա՝ Աթաթյուրքի հիշատակի օր, Ռուսաստան՝ Ներքին գործերի աշխատողների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1881– ծնվել է հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկը հանդիսացող Արսեն Ամիրյանը։

1901 –ծնվել է հայ խորհրդային թատերագետ Գևորգ Գոյան (Տեր-Նիկողոսյան)։

1929 – ծնվել է նկարիչ Ռուբեն Ադալյանը։

1937 –ծնվել է արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ Էդուարդ Զոհրաբյանը։

1947 –ծնվել է ֆիզիկոս Ատոմ Մուրադյանը։

1960-ծնվել է արցախյան ազատամարտի հերոս, ՀԱԲ ռազմական կառույցի հիմնադիր և գլխավոր հրամանատար, հայոց բանակի կազմավորողներից մեկը հանդիսացող Ռազմիկ Վասիլյանը:

1975– ծնվել է ազգությամբ վրացի մայրական կողմից հայ ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավարուհի, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին։

1979- վախճանվել է հայազգի խորհրդային սելեկցիոներ, անասնաբույծ Ալեքսանդր Մանուչարյանը։

2002-Լեռնային Ղարաբաղում շահագործման է հանձնվել «Հայաստան» հիմնադրամի միջոցներով կառուցված  «Հյուսիս - Հարավ» ավտոմայրուղու ևս մեկ՝ 10 կիլոմետր երկարությամբ հատված, որով իսկ ավարտվել է 167 կիլոմետրանոց մայրուղու մեկ երրորդը:

2004- Կարսի քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուն 50 հազար ստորագրություն է հավաքել հօգուտ հայ-թուրքական սահմանի վերաբացման: 

2006-Հայաստանը միացել է «Երկաթուղային Մետաքսի ճանապարհի» ստեղծման ծրագրին։

2007- իշխող Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն առաջադրվել է նախագահության թեկնածու:

2008-  Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և հույն հոգևորականների միջև, եղել են տուժածներ ու ձերբակալվածներ:                      

2017- տարեկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողները հայտարարել են դասադուլ և իջել փողոց։

2018- Վանաձորում բացվել է 190 տեղանոց, Լոռու մարզի համար բացառիկ հնարավորություններով բժշկական կենտրոն։

2020-հրապարակվել է Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության տեքստը, որը վրդովմունք է առաջացրել Հայաստանում, ցուցարարները գրավել են Հայաստանի կառավարության շենքը, ծեծի է ենթարկվել խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, մարդիկ սկսել են փնտրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

2021-Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական քաղաքի տարածքում, բացվել է առաջին ուղղափառ եկեղեցին:

2022- Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը ձերբակալվել է նորընտիր ավագանու առաջին նիստի հենց առաջին օրը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1240 —վախճանվել է արաբ աստվածաբան և սուֆիզմի տեսաբան  Իբն Արաբին։

1444– տեղի է ունեցել Վառնայի ճակատամարտը, որտեղ Օսմանյան կայսրությունը հաղթանակ է տարել և ավարտվել է վերջին Խաչակրաց արշավանքը։

1483– ծնվել է գերմանացի աստվածաբան, վանական և եկեղեցու բարեփոխիչ Մարտին Լյութերը, որը հիմնադրել է Բողոքականությունը։

1668– ծնվել է ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար և կլավեսիանահար Ֆրանսուա Կուպերենը։

1697– ծնվել է անգլիացի նկարիչ, գրաֆիկ, գրքի ձևավորող, արվեստի տեսաբան Ուիլյամ Հոգարտը։

1728 – ծնվել է իռլանդա-անգլիացի գրող, բանաստեղծ և թատերագիր Օլիվեր Գոլդսմիթը։

1801 –ծնվել է ռուս լեզվաբան Վլադիմիր Դալը։

1862– տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի առաջնախաղը։

1864 —ավստրաիցի էրցհերցոգ Մաքսիմիլիանը հայտարարվել է Մեքսիկայի կայսր։

1871 —լրագրող Հենրի Ստենլին գտել է Կենտրոնական Աֆրիկայում հիվանդացած և կորած շոտլանդացի հետազոտող Դեվիդ Լիվինգստոնին։

1885- գերմանացի ինժիներներ Գոտլիբ Դայլմերը և Վիլհելմ Մայնբախը տեղադրել են իրենց հայտնագործած ներքին այրման շարժիչը փայտյա հեծանվի վրա և իրականացրել առաջին երթը։

-ավարտվել է Պրժևալսկու արշավը Կենտրոնական Ասիա և Տիբեթ։

1888 –ծնվել է խորհրդային ավիակոնստրուկտոր Անդրեյ Տուպոլևը։

1917-Ռուսաստանում հակահեղափոխություն իրականացնելու Կերենսկու փորձը ավարտվել է անհաջողությամբ։

1919 –ծնվել է խորհրդային հրազենի կոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովը։

1928 - Ատլանտյան օվկիանոսում Բուենոս Այրեսից Նյու Յորք թռչող օդանավի կործանումից զոհվել է 159 մարդ։

1938– վախճանվել է թուրք սպա, հեղափոխական պետական գործիչ և Թուրքիայի հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ և վարչապետ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։

1939- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կանադան պատերազմ է հայտարարել Գերմանիային։

-Չիկագոյում ավտոշոուի ժամանակ առաջին անգամ ցուցադրվել է ավտոմոբիլային օդորակիչը։

1948 —ուժի մեջ է մտել միջազգային կետորսական կոնվեցիան։

1954- ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում բացվել է ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի հուշահամալիրը:

1961 – Ստալինգրադը վերանվանվել է Վոլգոգրադի։

1975– ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, համաձայն որի սիոնիզմը ճանաչվել է ռասիզմ։

1982 – վախճանվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության ղեկավար Լեոնիդ Բրեժնևը։

2017 —վախճանվել է խորհրդային և ռուսական գրող-երգիծաբան, հումորիստ և դրամատուրգ Միխաիլ Զադորնովը։

2019-Փարիզում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել ի նշան իսլամատյացության դեմ բողոքի։ Համանման ակցիաներ են տեղի ունեցել նաև Մարսելում և Թուլուզում։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular